20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ինչո՞ւ չի ներկայանում ամենակարևոր վկան

Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Այսօր՝ մայիսի 13-ին ընթացող նիստում դատարանը ընթերցեց նրա ծառայակից ընկերներին ու հրամանատար Անդրեյ Նիկիշինին որպես վկա հրավիրելու մասին գրությունները: Ծառայակից ընկերներից երկուսին որևէ կերպ գտնել չի հաջողվել: Որպես վկա հրավիրված՝  Պերմյակովի անմիջական հրամանատար  Անդրեյ Նիկիշինը, որը Պերմյակովին անձամբ էր ընտրել Չիտայից […]

Անիծեցին. Հովիկ Աբրահամյանին կարեւոր բան ունեն փոխանցելու

Կոնդեցիներն արդարություն պահանջում: Այսօր էլ կառավարության շենքի դիմաց քանիերորդ կրկին անգամ կրքերը թեժացան: Բնակարանների քաղաքակիրթ պահանջը վաղուց վերածվել է մեղադրանքների տարափի: Այսօր անիծեցին էլ: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կոնդեցիները նշեցին, որ եկել են վարչապետին կարևոր բան փոխանցելու. «Նրան պետք է տեղյակ պահենք, որ թեպետ նախագահը հանձնարարականներ է տալիս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, բայց նա չի արձագանքում: […]

Ինչո՞ւ չի ուսումնասիրվում շաքարի շուկան

Այսօր` մայիսի 12-ին կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում խոսեց մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմներից: Նախարարի խոսքով` մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմներից են օրենսդրության վերանայումը, ինչպես նաև շուկաները բաց պահելը, այդ դեպքում արագորեն կձևավորվի մրցակային միջավայր: Դիտարկմանը, թե  շաքարի արտադրության շուկան փակ է, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահի դրությամբ էկոնոմիկայի նախարարությունը չունի […]

Ծանր վիրավորված Ռուբենը և Արամը արտերկիր կգնան սեփական միջոցներով /վիդեո/

«Ես հանդիպել եմ Ռուբենի և Արամի ծնողների հետ: Մենք քննարկել ենք` ինչ վիճակում են նրանք: Արդյոք պատրաստ են տեղափոխման և արդյոք Հայաստանում սպառված են բոլոր ռեսուրսները` բուժօգնություն ցուցաբերելու: Ծնողներն իրենց տեսակետները հայտնեցին: Իհարկե, մենք այս հարցում չենք կարող զերծ լինել հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և՛ ծնողներից, և՛ երեխաներից, բայց քննարկումը կարողացանք ծավալել շատ […]

Կամավորների աշխատատեղերի և վարձատրության հարցը լուծվեց

Այսօր՝ մայիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման (Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների) կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նախագծին: Կառավարության նիստին ՀՀ աշխատանքի […]

Ինչի՞ համար է պահվում կալանքի տակ

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանքը երկու ամսով կրկին երկարաձգվել է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ երեկ է դատարանը բավարարել խափանման միջոց կալանքը երկարացնելու ԱԱԾ միջնորդությունը: Փաստաբանը տեղեկացրեց, որ մոտ օրերս բողոքարկելու են դատարանի որոշումը: «Իմ պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ազատության մեջ գտնվելով` չի կարող […]

«Ես Կարոն եմ». թեժ կրքեր Երեւանի կենտրոնում

Երեւանում այսօր՝ մայիսի 11-ին, երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի: «Ես Կարոն եմ» նախաձեռնության անդամներն ակցիայի են անցկացնում Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգությունն ապահովելու կոչով։ Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակ են  գնացել Հանրապետության հրապարակից՝ քայլերթով: Նրանք պահել էին «Մենք բոլորս Կարո ենք», «Մենք՝ հայերս, հպարտանում ու սիրում ենք քեզ, Կարո Փայլան» […]

«Թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության վրա ալ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտնի հայտարարությանը: Հիշեցնենք՝  Ռադիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այդ եռուզեռի մեջ: Արմեն […]

«Հավսար զգաստից» հետո

Այսօր ԱԺ արտահերթ նիստին քվեարկության բավական ուշագրավ պատկեր գրանցվեց.  կողմերի ընդգծված հարաբերակցությամբ արտահերթի օրակարգ մտավ  «Հրազդան-Ցեմենտ» ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագիծը: Վերջին քառօրյայում այս նախագծի երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տապալվել էր:Այս անգամ պատկերն այլ էր. պատգամավորները, որոնք նախորդ անգամ դեմ էին քվեարկել այս օրինագծին, այսօր կողմ քվեարկեցին դրա առաջիկա […]

Գեներալ Մանվելը չի հեռանա

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ առաջնագծից հեռանալու նպատակ չունի: «Չեմ վստահում թուրքին, դրանց լավ եմ ճանաչում: Մինչև հարցը հիմնովին լուծում չստանա, ես տուն չեմ գնա: Իմ հազարավոր կամավորականները պետք է մնան առաջնագծում ու ուշադիր հետևեն իրադարձությունների ընթացքին: Ադրբեջանցին հողա ուզում, բայց որ նրանց սկուտեղի վրա մի կտոր բան տանք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի