25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Այս պայմաններում պարզ է, որ սփյուռքը պետք է փոշիանա».սփյուռքագետ/տեսանյութ/

«Հայաստան-Սփյուռք համաժողովը կարևոր է և բովանդակության, և ձևի առումով»,-այսօր՝ սեպտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը: Սփյուռքագետի խոսքով համաժողովը, որը հրավիրվում է 3 տարին մեկ անգամ հայությանը միավորելու խորհուրդ ունի: «Մենք գիտենք, որ դասական հայ սփյուռքը հայոց ցեղասպանության հետևանք է,իսկ ցեղասպանությունը նպատակ ուներ քրիտոնեաթափել և բնիկաթափել բուն հայկական բնօրանային […]

Կուլտուրան ցածր է /տեսանյութ/

«Առողջ հասարակության համար ընդդիմությունը անհրաժեշտ երևույթ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Հոգեբանը նկատում է, որ ցավոք Հայաստանում հաճախ ընդդիմությունը ուղղակի ընդդիմություն լինելու համար է ու ոչ թե գործի: «Ընդդիմություն լինելու կուլտուրան ցածր է»,-ընդգծում է Ռուբեն Աղուզումցյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները»

«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները: Հիշեցնեմ, որ երեք կողմերից երկուսը դրանք ընդունել են որպես հիմք բանակցությունների համար՝ Հայաստանը և Ադրբեջանը, Արցախը նույնիսկ որպես հիմք չի ընդունել: Այն պրոցեսը, որը չկա Ադրբեջանի պատճառով, քննարկելն անիմաստ է, քանի որ այսօր առարկայական բանակցություններ չկան»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:  Նա նշեց նաև. […]

Հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում, դա ազնիվ ձև չէ. Պարգև սրբազան

Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցում է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Լրագրողների հետ զրույցում Սրբազանն ասաց, որ սահմանին այս պահին համեմատաբար խաղաղ է իրավիճակը: «Շենքեր են կառուցվում, և աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին»,- ասաց նա: Արցախի հոգևոր առաջնորդն ընդգծեց՝ Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել՝: «Հայ […]

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին.կա 5 վիրավոր

Սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ГАЗ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի և 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի […]

ԱԳ նախարարությունը պետք է տագնապ հնչեցնի

«Թուրքիան փորձում է Նախիջևանն իրենով անել, և սրա ամենավտանգավոր բանն այն է, որ պատերազմական գործողությունների դեպքում կարող է կործանման ենթարկել հենց Նախիջևանից, այն տեխնիական, որ այնտեղ կա»,-այսօր երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Արտակագ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ մեր դիվանագիտությունը պիտի հենց Մոսկվայի հետ աշխատի այդ ուղղությամբ, քանի որ Կարսի […]

Արթուրը հետաքրքրվել է քրեական հեղինակության սպանության գործով. վկա

 Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև վկա Փայլակ Շմավոնյանը: Վկան հայտնեց, որ ինքը հետաքննիչ է և իրեն Արթուր Վարդանյանի հետ ծանոթացրել է իր համակուրսեցին: « Արթուրի հետ ընկերս ծանոթացրեց, ծանոթացանք Սպիտակ քաղաքում: Ընկերս հրավիրել էր հաց […]

«Հանրապետականը» դեմ է «Ելքի» նախաձեռնությանը (տեսանյութ)

ՀՀԿ-ը դեմ է Ելք-ի առաջարկին՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ԵԱՏՄ_ի՝ Հայաստանին տված օգուտներն ու վնասները. այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ասել է, որ իրենց օրակարգում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չկա, և որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում […]

«Կարեն Կարապետյանը կհաջողի միայն մի դեպքում»

«Անժխտելի է, որ մենք շատ անհաջող իշխանություններ ունենք։ Վերջին տասը տարվա ընթացքում ի՞նչ   նվաճում ենք ունեցել․  ինքներդ դատե՛ք․ ոչ մի ոլորտում հաջողություն չենք  գրանցել։ Ո՛չ մեր երկրի տնտեսությունն է զարգացել, ոչ արժեհամակարգ էլ ավելի լավը դարձել․ բոլոր ճակատներում տանուլ ենք տալիս։ Միգուցե ասածիս մեջ սուբյեկտիվություն կա։  Ոչ ոք տասը տարուց ավելի չպիտի  լինի երկրի […]

Ի՞նչ վիճակում է քրեական հեղինակություն` Ալավերդու Վահագնը

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին նրան դեռ վիրահատում են: Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից տեղեկացավ, որ վիրավորը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաեւ աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Վահագն Աբգարյանի կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ այսօր Երեւանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված