20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Կինն ու տղամարդը բռնության ենթարկվեն, ապաստարանում այդ օրը որոշեն իրար մխիթարել…»

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը նկատեց, որ  օրենքը գյուղական համայնքներում վատ հետևանքներ է ունենալու: Նա նշեց, որ գյուղում երբ մի աշխատողի ընտանեկան հարց էր լինում, ուզում էին քննարկել կոլեկտիվում, […]

Կառավարությունը դեռ անպատասխան է թողել

Վանաձորի ավագանու և նրա նիստերն անվավեր ճանաչելու հետ կապված «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին Կառավարությունը դեռ չի արձագանքել: «Սպասում ենք Կառավարության պատասխանին, կհրապարակենք, օրերի, ժամկետների հետ կապված հարցեր կան»,-Henaran.am-ին փոխանցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:  Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն նոյեմբերի 20-ին նամակով դիմել է Կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին […]

«Դատավորների աշխատավարձը շատ համեստ է»

«Համակարգը՝ ոչ միայն դատական ունի իր թերությունները: Բայց գործիքը թույլ է տալիս վերահանել ոչ միայն բացասական, այլև դրական կողմերը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացումից հետո: Նախարարն ընդգծեց, որ արդարադատության ոլորտում շատ քիչ գումար է ծախսվում: «Եվրոպական ցանկացած երկրի հետ համադրեք, մեզ մոտ և՛ դատավորների […]

Պետք է օգտվել ԵՄ համաձայնագրի ընձեռած հնարավորություններից. Թևան Պողոսյան

«Հարցն այն է, թե ՀՀ կառավարությունը, իշխանությունները, քաղաքացիները, Ազգային ժողովը որքան պահանջատեր են լինելու, օգտվելու եղած հնարավորություններից, որ ընձեռում է  ՀՀ-Եմ պայմանագիրը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր  Թևան Պողոսյանը: Փորձագետը ընդգծեց՝ ինքը կասկած չուներ, որ համաձայնագիրը կստորագրվի: «Ես այս պայմանագիրը կանվանեի արդիականացման օրակարգ՝ մարդու […]

Լավ կրթության համար ուսանողը չպիտի հասնի Երևան

«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանում լսումներ են ընթանում: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը ողջունեց ներկաներին: «Խնդիր ունենք բացահայտել այն հնարավորությունները, որոնք ստեղծված են այս ոլորտում գործունեության համար: Բյուջետային միջոցների սղությունը չպիտի խանգարի անհրաժեշտ կադրերի պատրաստմանը»,-ասաց նա: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն […]

Ռուսաստանի հերթական պրոյեկտն է, որ մնացել է զուտ թղթի վրա. «Ելք»

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ սա նպատակ ունի ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Նա նշեց, որ տարբեր տվյալներով արձանագրվում է, որ հետընթաց […]

Ինչ է մտածել Եվրամիությունը

«Անհնար է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չհետաքրքրվի Հայաստանում կատարվող ու Հայաստանի հետ կապված իրադարձություններով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընտրական և քղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, թե ոչ մի անգամ ոչ մի բացասական արձագանք չի եղել ՌԴ կողմից ՀՀ-ի ԵՄ-ի հետ ստորագրված պայմանագրի առնչությամբ: Նույնը նա համարում է նաև վարչապետի հարցում: «Գուցե և […]

Գառնիկը մահացել է զինհոսպիտալի ճանապարհին. մանրամասներ

Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի […]

Պետական պարտքը տարեցտարի ավելանում է

  Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է ՝ տարեկան կտրվածքով մեր երկիրն ավելի շատ պարտք ենք վերցնում և, միաժամանակ, ավելի քիչ աճ ենք ապահովում։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Անցնող տարին պետական պարտքի առումով 6 մլրդ 813 մլն ԱՄՆ դոլար է: Սա ներառում է արտաքին և ներքին պարտքերը միասին: 2018թ. նախատեսվում է […]

Գնաճ, արտագաղթ ու ապաքաղաքականացված հայեր /տեսանյութ/

«Ժողովրդի 90 տոկոսը ապաքաղաքականացված է և դա նորմալ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի դիտարկմամբ մարդիկ չեն կարող զուտ հայրենասիրական կարգախոսներով ապրել Հայաստանում: Արտագաղթի տեմպերը աճում են և դա հնարավոր չէ դատապարտել: «Եկամուտները նվազում են, իսկ գնաճը չի դադարում»,-ընդգծում է Արա Պապյանը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի