25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հաց փոխադրող մեքենան խցանման մեջ էր. վարորդը խնդրում էր/տեսանյութ/

Այսօր՝ առավոտյան, երբ ցուցարարները փակել էին Հերացի-Կորյուն խաչմերուկը խցանման մեջ էր հայտնվել նաև հաց փոխադրող մեքենա: Վարորդը խնդրում էր՝ թույլ տան իրեն  անցնել, քանի որ հացը կարող էր փչանալ: Ուսանողները որոշեցին գնել մեքենայում եղած հացը: Արդեն հայտնել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այօր վաղ առավոտից արգելափակել Երեւանի կամուրջները, […]

«Պետք է պայքարենք, որ ասորիների ու ցիգանների նման չկոտորվենք ու մնանք անհայրենիք».ազատամարտիկ

«23 օր մեր ազատամարտիկ, արդեն նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը պայքարում է ` ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելուն:Չապականված քաղաքական որոշ ուժեր միացան այս շարժմաը: Սա Սարդարապատի նման մի բան է  ու մենք փախչելու տեղ չունեք: Պետք է պայքարենք, որ ասորիների ու ցիգանների նման չկոտորվենք ու մնանք անհայրենիք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Մանրամասները` տեսանյութում:

ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 2 ընկերության մրցութային հայտերը մերժելու մասին հրապարակումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում հրապարակված «Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարարներին և ընկերություններին` նրանց մեջ տեսնելով բացառապես օրինախախտների» վերնագրով նյութի վերաբերյալ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 2018թ. ՀՀ ՊՆ կողմից իրային միջոցների ձեռք բերման համար հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԱՊՁԲ-7/24» ծածկագրով մրցույթ: «Նշված ծածկագրով […]

Շամիրամում 4 եզդիների սպանության գործը նոր փուլ մտավ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 13-ին, Շամիրամում 4 եզդիների սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվել է: Գործով պաշտպան Կրոմվել Գրիգորյանը տարբեր պատճառաբանություններով  դատական նիստերին չի ներկայանում, ինչի պատճառով դատավոր Սուրեն Մնոյանը որոշեց գործում ներգրավվել հանրային պաշտպան Ինգա Աղաջանյանին: Հանրային պաշտպանն էլ  գործի նյութերին ծանոթանալու նպատակով 10 աշխատանքային օր խնդրեց, դատավորն էլ նրա միջնորդությունը […]

Ուսանողները դասադուլ են անում ԵՊՀ-ի դիմաց. միացել են պայքարին

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մի խումբ ուսանողներ դասադուլ են անում: Նրանք միացել են «Իմ քայլը» նախաձեռնությանը եւ նպատակ ունեն ուսանողներին տեղեկացնել, որ այսօր` ապրիլի 13 ին, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բողոքի հանրահավաք է տեղի ունենալու ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ուսանողները բարձրախոսով վանկարկում էին «դասադուլ», «Քայլ արա, մերժիր Սերժին» եւ կոչ էին անում բոլոր ուսանողներին միանալ […]

«Ինձ համար Սպիտակցի Հայկոն ավելի օտար է, քան Բախը». Գագիկ Գինոսյան /տեսանյութ/

«Պետք է դաստիարակել Շահան նաթալիներ և Նժդեհներ, հերոսներ, որոնք վրեժ կլուծեն ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին թշնամուց: Դա չի նշանակում, որ թուրքի դեմ պետք է գնանք հանուն այս իշխանության, որովհետև հայրենիքի շահն է կարևորվում»,-այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:  Գագիկ Գինոսյանը դեմ է  «Սովորողների […]

Հայաստանում իրականացվում է մի ծրագիր, որը կոչվում է՝ Հայաստանի և հայության ոչնչացում. Ա. Մանուչարյան/տեսանյութ/

«Չկա առանձին Հայաստանի խնդիր, քանի որ ողջ մարդկությունը գտնվում է մի իրավիճակում, երբ նախագծերի բախում է տեղի ունենում ու շուտով մարդը կամ կդառնա գիշատիչ, կամ կսկսվի նորմալ մարդ դառնալու պատմությունը»,-այսօր՝ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ չկա Հայաստանի իշխանություն և Սերժ Սարգսյանին ոչ թե առաջադրում են հանրապետականները, այլ […]

Սահմանին հնարավոր են լայնամասշտաբ սրացումներ.Ալեքսանդր Իսկանդարյան /տեսանյութ/

«Ադրբեջանում ընտրություններ չեն լինում, որովհետև այնտեղ քաղաքական ընդդիմություն գոյություն չունի»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքում գրառում անողները բանտում են: «Ես չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ փոփոխություններ սպասել ԼՂ հարցում, այս խնդիրն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել: […]

Կեղծ փաստաթղթերով քա­ղա­քացիներին Հայաստանի տարածքով փորձել են տեղափոխել Շեն­գեն­յան համաձայնության երկրներ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգու­թյան ծառայությունը, իր գործառույթների իրակա­նաց­ման ընթացքում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայ­քար մղելով անդրազգային հանցավորության դեմ, 2017 թվականին բացահայտել և խա­փա­նել է անօրինական միգ­րա­ցիայի կազմա­կերպման ուղիներ, որոնցով ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբերը փոր­ձել են կեղծ փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացմամբ միջինասիական և Մերձավոր Արևել­քի […]

«Ոչ թե հանուն, այլ «ինադու»»/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը , անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին նկատեց, որ այդ շրջանում  ավելի խորացավ մենաշնորհը տնտեսության մեջ: Քաղտեխնոլոգի խոսքով ՝ կոռուպցիան, օրինակ, շատ տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց որպես այդպիսին, որպես երևույթ չի վերացել, որովհետև այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված