19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ոստիկանապետը դե՞մ է Սասնա Ծռերի համաներմանը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կիսում է զոհվածների հարազատների կարծիքը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու վերաբերյալ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Օսիպյանը,  «Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունները, նրանց կարծիքը: Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել եշն մեր լավագույներին: Այս պահի դրությամբ` համաներման տեքստում նշված է, որ պետք է պատանդների կարծիքը հաշվի անռցվի: Ես կողմ […]

Դանիել Իոաննիսյանն անհանգստանում է ՔՊ-ի համար

Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Էս որ բոլորը գնում, անդամագրվում են ՔՊ-ին, տենաս քանի՞սն են այդ կուսակցության գաղափարախոսությանը ու ծրագրերին ծանոթ։ Վախենամ, որոշ ժամանակ անց դրա պատճառով ՔՊ-ն պրոբլեմների առաջ կանգնի  

Հնարավոր է համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանա. Արտակ Զեյնալյան

Մեր պահանջարկն ավելին է, գումարները քիչ են, պետք է կարողանանք այնպես վերաբաշխենք, որ բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ ստիպված չլինենք պարտք վերցնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 2019 թվականի բյուջեի նախագծին: «Նախարարություններն ինքնաբավ չեն եւ չպետք է ամեն մեկը վերմակը քաշի […]

Անցումային կառավարությունը տապալել է այդ հանձնառությունը. հրաժարականի դիմում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այդ մասին Նահապետյանը գրել է ֆեյսբուքյան հանրագրում. «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից: Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև […]

Արտակ Զեյանլյանը հրաժարակա՞ն է տվել

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկատվություն են տարածում որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ: Ըստ տեղեկատվության՝ նա այդ քայլին գնացել է այսօր խորհրդարանում «Սասնա Ծռերին» համաներման արժանացնելու համար:  

Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները:  Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը: Վերջինս հայտնեց նաև, որ նախկին նախագահը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:

Ափալ-թափալ ընտրությունները անկատար կթողնեն իշխանության խոստումները /տեսանյութ/

ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը չի ողջունում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ դրանք անվանելով՝ ափալ-թափալ, ինչը թույլ չի տա գործող իշխանությանը կյանքի կոչել նախապես տրված խոստումները՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխման մասով:  https://www.youtube.com/watch?v=6jsd3SVTa3o Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: 

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է այսքան վատ

«Քանի որ պարոն վարչապետը նախկինում խմբագիր է եղել եւ իր գործունեության հիմքում եղել է խոսքը, գրիչը, բայց ոչ երբեք արդյունքը, պետք է հիշեցնեմ, որ քաղաքականությունը, իսկ առավել եւս արտաքին քաղաքականությունը արդյունավետություն է, այլ ոչ թե զազրախոսություն»,-  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությանը : Շարմազանովի խոսքով, երբ […]

Մենք գտնվում ենք քարոզչության ծուղակում, իսկ կառավարության համար դա գլխացավանք է

 Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերին Երևանում նախատեսված է ԼԳԲՏ միասեռականների ֆոռում՝ ի աջակցություն միասեռականների իրավունքների պաշտպանության: Անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության նախորդ նիստի ժամանակ տապալվեց: Իսկ  վարչապետի պաշտոնակատարը ՝ միասեռականության քարոզչության վերաբերյալ իր զգուշավոր մոտեցումը մինչև օրս ոչ մի կերպ չի բացատրում: Հոգեբան Կարինե Նալչաջյանը թեմային անդրադառնալով նշեց, որ համասեռամոլության հիվանդություն լինել-չլինելու […]

Վատից հետո եկավ ավելի վատը, ես նոր իշխանություն չեմ տեսնում.Պավլիկ Մանուկյան

Վատից հետո եկավ ավելի վատը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը: «Մինչեւ բացահայտումները չլինեն, ոչ մի լավ բան էլ չի սպասվում, արմատական փոփոխությունների պահանջը, հրամայականը գնալով մեծանում է: Ամեն մարդ խուսափում է իր բաժին ախոռից աղբը դուրս բերի: Չեն կարողանում Թումանյանի ասած խնձորը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի