23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Խորհրդարանն ընդունեց կառավարության օպտիմալացման և աշխատատեղերի կրճատման մասին օրինագիծը

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը այսօր Ազգային ժողովում ընդունվեց 70 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հիշեցնենք՝ այս նախաձեռնությունը վերաբերում էր կառավարության օպտիմալացմանը ու դրանից բխող կրճատումներին. Նախատեղվում է ունենալ 17-ի փոխարեն 12 նախարարություն, ինչի հետևանքով կկրճատվի շուրջ 200 աշխատատեղ։ Օրինագծին դեմ էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր […]

Ո՞ւմ է պետք այս Ազգային ժողովը. այն չի կարողանում կատարել իր կարևորագույն ֆունկցիան. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է. «Ինչպես և սպասվում էր, նորընտիր Ազգային ժողովը չդարձավ քաղաքական մարմին։ Անցյալ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը բավականին մանրամասն ընտրեց «Իմ քայլի» անհատական ցուցակը, լուրջ քաստինգ անցան ԱԺ անցնող մյուս կուսակցությունները, ընտրությունները կազմակերպեց իր համար լավագույն ժամանակում՝ երբ ուներ ամենաբարձր վարկանիշ, իսկ շատ քաղաքական ուժեր պարզապես չէին հասցնում մասնակցել, այսինքն` ստացավ իր […]

Կարևորը այն չէ, թե ի պաշտոնե ով է այնտեղ, կարևոր է այն, որ այդ պաշտոնը վստահվել է ՀՀ խորհրդարանին. Խոսրով Հարությունյան

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը Ալեն Սիմոնյանի ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ դառնալը ՀՀ ԱԺ պատմության մեջ աննախադեպ չի համարում: Հիշեցնենք ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանը: 2013թ.-ից այս գործառույթն իրականացնում էր ԱԺ ՀՀԿ խմբացության անդամ Խոսրով Հարությունյանը: […]

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանի գործով

Եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ  ներկայացուցչության պաշտոնական կայքից, փոխանցում է News.am-ը: Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ […]

Մարուքյանը ԱԺ ամբիոնի մոտ ստիպված հանեց կոստյումը. ինչո՞ւ չի Փաշինյանը կատարում իր խոստումը /տեսանյութ/

Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի» կոստյում, սա հայտնի փաաստ է, սուպերվաչապետական համակարգ է: Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք այդ կոստյումի թևերի երկու կոճակները հանել և հագնել՝ հայտարարելով, որ դա արդեն լավ կոստյում է: Այսօր խորհդրարանում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար […]

Բենզինը թանկացավ

Նավթի միջազգային գները նվազում են, մինչդեռ Հայաստանում բենզինը թանկանում է: Վերջին թանկացումը տեղի ունեցավ երկու օր առաջ: Այս պահին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 420 դրամով 410-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը 440 դրամ է:  

Սորոսից 1.000.000 դոլար ստացած «ազգասերների» խումբը խոսում է երիտասարդության անունից

Երեկ դիտեցի «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը այն մասին, որ «ՌԵՍՏԱՐՏ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մի քանիսը ամբողջ երիտասարդության անունից համարձակորեն հայտարարում են, թե «Երևանի պետական համալսարանում դեռ հեղափոխություն չի եղել»: Չեմ կարող ոչ հանդուրժել, ոչ լռել ու մի քանի բան չասել այդ առիթով: Տեսեք, թե ովքեր են այս օրերին իրենց իրավունք վերապահում խոսել ամբողջ երիտասարդության անունից: Մարդիկ, […]

Մտածեք Փաշինյան, տեսեք, Ձեր կողքին չկա՞ն դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ. Գեւորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադարձել է Արարատյան ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպին: Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը եւ, եթե պարզվի, որ նա […]

Ճիշտ մոտեցում չէ միայն մարտի 1-ի վրա կենտրոնանալը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ թավշյա հեղափոխության ժամանակ ձեւավորվել էին գերսպասումներ, եւ դրանք արագ էլ կարող էին հանգեցնել հիասթափությունների։ Այս մասին նա հայտարարեց այսօր «Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում։ Ըստ նրա՝ այսօր անցել է էյֆորիան, եւ հասարակության մի հատվածը արդյունքներ է պահանջում։ Իսկ իշխանությունները, ըստ նրա, նույնիսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված