23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Թաղեմ ձեզ, ռադ էղեք գնացեք».խուլիգանախումբը հարձակվեց ՍԴ դատավորի վրա /տեսանյութ/

Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ Սահմանադրական դատարանի դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանի նկատմամբ փոքրաթիվ խուլիգանախմբի կողմից այս ոտնձգության և մայիսի 19-ին Վարչապետի հնչեցրած հակասահմանադրական կոչերի միջև պատճառական կապ չեն տեսնում։ Շա՞տ կան մարդիկ, որ չեն պատկերացնում՝ ինչպիսի կործանարար հետևանքների կարող է հանգեցնել այս կամ այն խմբին ամենաբարձր մակարդակով պարբերաբար պիտակավորելու ու հեղինակազրկելու պրակտիկան։ Մեր հասարակությունում […]

Բակո Սահակյանի «գլուխը ջարդելը» բռնության կոչ է. Անդրանիկ Քոչարյան

Ծեծը քրեորեն հետապնդելի արարք է, և պատկան մարմինները պետք է անմիջապես համապատասխան արձագանք տան կատարվածին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ՀԱԿԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու դեպքին: Հիշեցնենք՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ հայտնի անձինք, մասնավորապես, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության խմբագիր Գեղամ Մանուկյանը, հայտարարել էին, որ հենց իրենք են […]

Անարխիան հասավ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին

Երեկ երեկոյան Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։ Ոստիկանությունից հայտնում են, որ գողության վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 21։25–ին։ Ըստ հաղորդման՝  ժամը 19։50– 20։20 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Սիրահարների այգու դիմացի մայթի մոտ կայանված մեքենայի ապակին կոտրելու միջոցով գողություն է կատարել։ Նախնական տեղեկություններով՝ պատգամավորի մեքենայից գողացել են […]

Հարկային օրենսգրքի փոփոխություններով` ցածր եկամուտներ ունեցողների կյանքի որակն ընկնելու է

Ինչո՞ւ ենք  մոռացել, որ ունենք գործազրկության, աղքատության բարձր մակարդակ, իսկ թե այս նախագիծն ինչպե՞ս է ազդելու դեռևս աշխատաշուկա չմտած երիտասարդների ու թոշակառուների վրա, պատասխանատուներին չի հետաքրքրում. «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հարկային օրենսգրքով նախատեսվող` ե կամտային հարկի փոփոխությանը, ասաց ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը: Նշենք, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, համեմատաբար […]

Սա տոտալ խոշտանգում է: Պետք է սպասենք, որպեսզի մահանա, հետո փորձենք մեղավորներ ման գա՞լ. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Մանվել Գրիգորյանն ինտենսիվ բուժում էր ստանում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, սակայն չգիտես ինչու, Քրեակատարողական հիմնարկը որոշեց, որ իր մոտ ևս կան բոլոր հարմարությունները, և Գրիգորյանը կարող է բուժումը շարունակել Դատապարտյալների հիվանդանոցում, այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում […]

Խաբեություն է, որ 130 հազար մարդ սև ցուցակում չէ … Հակառակ դեպքում ժողովուրդն իրենց կուղեցի բանտ. պատգամավոր

«Ինչպե՞ս պետք է տնտեսության զարգացում ակնկալել այն դեպքում, երբ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան: Հետևաբար, քանի որ արտաքին ներդրումներ չեն սպասվում այն պարզ պատճառով, որ երկում հեղափոխություն է տեղի ունեցել և ներդրումները սպասումի մեջ են, հարց է առաջանում արդյոք ներքին ռեզերվները ճիշտ և արդյունավետ են օգտագործվում: Հատկապես ԿԲ-ի կողմից բանկային համակարգը կարգավորվում է այնպես, որպեսզի […]

Սիփան Մելքոնյանի սպանության համար պատասխանատվություն է կրում նաև ՀՀ կառավարության ղեկավարը

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ու բողոքել Բաքվի գործողություններից։ Լավ է արել, որ բողոքել է, բայց բողոքը կիսատ է։ Ումի՞ց է ԱԳՆ–ն պահանջում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննական մեխանիզմների ներդրում, երբ ՀՀ կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարվեց «սեփական կետից» Արցախի հարցի կարգավորման նախաձեռնում՝ մերժելով նախկին բոլոր գործընթացները։ Կառավարության ղեկավարի մակարդակով է հայտարարվել, որ Արցախում կան դավադիր ուժեր, […]

Ալեն Սիմոնյանի հեղինակած խաղամոլության մասին նախագծով անձնական շահ է լուծվում. «Գուդվին-Բեթ»-ը դիմել է Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

«Այս նախագծով խաղամոլության դեմ հարց չի լուծվում: Խաղային շրջանառության առյուծի բաժինը մնում է տեղում՝ օն լայն ինտերնետ տիրութում: Նախագծով անձնական շահ է լուծվում եւ չի լուծվում խաղամոլության խնդիրը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Գուդվին-Բեթ» ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած եւ ԱԺ օրակարգ մտած «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններին: Ընկերությունը կոչ […]

«Սասնա ծռերը» գնում են Արցախ`հրահանգված Նիկոլ Փաշինյանի գրասենյակի կողմից

« Վստահ եմ, որ «Սասնա ծռերը» գնում են Արցախ`հրահանգված Նիկոլ Փաշինյանի գրասենյակի կողմից:Ուրիշ ոչինչ  չկա, կարող են ընդդիմություն խաղալ, մի տեղասել` դու շատ սխալ ես, ոտքդ կջարդենք, բայց նրանք«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանռազմականացված թեւն են: Ուզում էին այդպիսինԵրկրապահը սարքել, բայց այնտեղ կան տղաներ, որոնքզսպաշապիկ են` անկախ նրանից, թե ով է ԵԿՄնախագահը: Բայց եթե նրանց հաջողվի վերջապես երկրորդռազմական թեւն ունենալ, շատ դժվար ապագա էսպասվում մեր ժողովրդին»,-Իրավունքին ասել է ակտիվիստ Արմեն Մինասյանը: Հիշեցնենք, այս օրերին «Սասնա Ծռերը» Արցախում հանրահավաքներ են հրավիրում, տեսանյութեր տարածում, թե ինչպես են իրենք փոխում Արցախի մուտքին տեղադրված «Ազատ Արցախը ողջունում » է ցուցապաստառը «Արցախը ՀՀ մարզ է» գրառումներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված