19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ԲՀԿ-ն դեմ է Հարկային նոր փաթեթին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Այս մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Մենք քվեարկելու ենք դեմ, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»,-ասաց Աբովյանը: Նա շեշտեց, որ […]

«Մարուքյանն իրենց բակի բեսետկում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից». «Իմ Քայլին» դուր չի եկել

Էդմոն Մարուքյանը, Վրաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված Գյումրիում ռուսական չվերթներն ավելացնելու հետ կապված, կոչով դիմել էր, իր խոսքերով փայլուն աշխատող կառավարությանն ու քաղավիացայի պետ սիրուն աղջկան: Ինձ մոտ տպավորություն էր, որ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսետկում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից: Ես ուզում եմ հիշեցնել, որ Մարուքյանը պատգամավոր է և կոչ եմ […]

«Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև…»

«Տղե՛րք, մեկ ա որոշումը գրած ա, տպած, ստորագրած, կնիքած ա: Դահլիճում էլ շոգ ա, դուք էլ իզուր պիտի տանջվեք` ելույթներ ունենաք։ Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև… Բարի, անկեղծ դատավոր մը Դե լավ, դուք ստեղ առարկեք, ես հելա խորհրդակցական սենյակ… հելա լա լա լա»։ Ֆեյսբուքյան հանրագրում գրառել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:  

Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա ներկայացմամբ, համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ […]

Ամոթ է: ԱԺ պատգամավորը խորհուրդ է տալիս կառավարությանը

ԱԺ-ում  2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ՝ պատգամավորներին կառավարության կողմից բաժանվել են փոքրիկ բրոշյուրներ՝ «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Նախաձեռնությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Հարգելի՛ ՀՀ կառավարություն, խորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը և չտարածել, ամոթ է»,- գրել է նա։  

Ռոբերտ Քոչարյանը շատ խորհրդանշական հայտարարություն է արել. Գլխավոր դատախազը նյարդայնանում է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց, քանի որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկ հայտնեց դատավոր Արմեն Դանիելյանին: Նիստը վերսկսվելու է ժամը 12:30-ին: Այսօրվա նիստին մասնակցում էր նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Լրագրողների հետ զրույցում նա, պատասխանելով Քոչարյանի հայտարարությանը, թե գործը կարված է, ասաց, որ բոլորի համար է ակնհայտ. «Ի՞նչ կարվածի […]

Հայաստանում բնակչության թիվը նվազելու է. ՄԱԿ-ի նոր զեկույցը

ՄԱԿ-ը հրապարակել է նոր զեկույց, որը վերաբերում է Երկիր մոլորակի բնակչությանը: Հետազոտության համաձայն, Արևմտյան և Արևելյան եվրոպայի շատ երկրներ առաջիկա 30 տարիներին բախվելու են բնակչության ծերացման խնդրի հետ: Այդ երկրներում ավելանալու է միջին տարիքը, իջնելու է ծնելիության մակարդակը: Ինչ վերաբերում է մասնավորապես Հայաստանին, ապա ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Հայաստանի բնակչության թիվն առաջիկա 30 տարիների ընթացքում նվազելու […]

Իջեւանի քաղաքապետի անհավանական արկածները

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչի գլխավորությամբ: Արդեն ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ […]

Ինչու են դիմորդները ձախողել հայոց լեզվի քննությունները

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդունելության միասնական քննության արդյունքներին՝ գրելով «Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական: Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին: Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի