25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Կամ Վենետիկի շատ նուրբ դիտարկումը չեն հասկացել, կամ ոտը սեղմել են, սախատ է եղել. Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/

ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ՀՀ իշխանությունների կողմից վաղուց արդեն հատել է կամիր գծերը: Ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք ձեւացնում էին, թե օրենք չեն խախտել, նորերը խախտում են օրենքը , զգուշացնում են, որ խախտում են օրենքոը, արդարացնում են եւ քիչ է մնում հերոացնեն, կարծում […]

16 տոկոսով նվազել են օտարերկրյա ներդրումները, 77 տոկոսով՝ վերաներդրումները. տնտեսական հեղափոխության միֆը

«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը» ուսումնասիրել է վերջին մեկուկես տարվա ՀՀ տնտեսության զարգացումները և կատարել համեմատություն նախկին տարիների հետ:  Իշխան Կարապետյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները՝ նշելով, որ տնտեսական ցուցանիշներն ու կառավարական ծրագրերը համադրելի չեն տնտեսական հեղափոխության հետ, որի մասին հայտարարում է գործող իշխանությունը: Յուրաքանչյուր երկրում ներդրումների համար պետք է լինի համապատասխան գործարար միջավայր, իսկ այն, ինչ տեղի […]

ԱԱԾ-ն կաշառք տալու-ստանալու դեպք է բացահայտել /տեսանյութ/

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի բացակայության […]

Անհաջող մարզպետի հետեւանքները: Լարված իրավիճակ Շատինում

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց աշխատանքից: Նրա օգնականի կողմից բարձրաստիճան զինվորականին դաժան ծեծի ենթարկելուց հետո այդպես էլ պետք է լիներ: Մոտ երկու շաբաթ առաջ սկանդալային մարզպետն արդեն հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները, բայց հենց նույն օրն էլ հասցրել էր, մեղմ ասած, անհաջող, իսկ իրականում սկանդալային եւ հակաօրինական որոշում կայացնել: Սկանդալային Տրդատ Սարգսյանը […]

Վարչապետի հնչեցրած բռնության հրապարակային կոչերը իրավապահների կողմից անուշադրության է մատնվել /տեսանյութ/

«Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը Զարուհի Փոստանջյանն այսօր հրավիրված մամուլիս ասուլիսին անդրադարձել է «Հայելիի» վրա հարձակման առնչությամբ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործին: https://www.youtube.com/watch?v=gxFe3YHQHqE https://www.youtube.com/watch?v=urncV1W7lXw Մանրամասները՝ տեսանյութերում:

Այդ մարդիկ պետք է պատժվեն, չմտածեն, թե այսօր կենդանիներից սկսեցին, վաղը կանցնեն մարդկանց /տեսանյութ/

Կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ. համացանցում շարունակվում են  տարածվել կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր: Ամենաթարմ ցնցող դեպքը նախօրեին է տեղի ունեցել՝  Գյումրիում: Քաղաքացին շանը քարշ է տվել մեքենայից կախ գցած: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Հենարան» մամուլի ակումբում «Դինգո Թիմ» ՀԿ համակարգող, կենդանապաշտպան Գոհար Մանուշակյանը և կենդանապաշտպան […]

«Էս չե՞ք, արա … Նեմեցը շատ երկար տարիներ ամսական «թոշակ ա» տվել Անդրանիկ Քոչարյանին»

Վահրամ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 04.11.2016 chi.am կայքում հրապարակված «Պահանջվում է ստախոս» նյութին՝ գրելով. «Հլը տեսեք ինչ եմ գտել ՀԱԿ «Չորրորդ իշխանությունը» 2016թ-ին ոչնչացրել ա Անդրանիկ Քոչարյանին Նեմեցին բարերարար համարելու, նրանից հերոսի կերպար կերտելու համար: Ըստ օդում կախված լուրերի, Նեմեցը շատ երկար տարիներ ամսական «թոշակ ա» տվել Անդրանիկ Քոչարյանին, որ կլյաուզաներ քիչ անի: Հիմի սրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի