19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ծեծկռտուք ԱԺ փոխնախագահի և Ադեկվատների միջև. Հրապարակ

Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ Արամի փողոցին մերձակա այգում ծեծկռտուք է եղել Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ։ Վեճը սկսվել է Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնող Սիմոնյանին սեռական հայհոյանքներ է տվել, վերջինս հարվածել է նրան, սկսվել է ծեծկռտուք։ Նրանց հետ գտնվողները չեն կարողացել բաժանել իրարից։ Երկուսն էլ մարմնական վնասվածքներ ունեն։ Այժմ ոստիկանություն է մոտեցել։ Ըստ […]

Ձեր ներկայությամբ, հիվանդանոցում երկու մարդ են մորթել. պատվով հրաժարական տվեք. Կարեն Քոչարյանը՝ ոստիկանապետ Արման Սարգսյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիմում եմ ՀՀ առայժմ ոստիկանապետ Արման Սարգսյանին Պարոն Սարգսյան, Ձեր ներկայությամբ, հիվանդանոցում երկու մարդ են մորթել: Պատվով հրաժարական տվեք: Ձեր, իսկ համար եմ ասում: Հակառակ պարագայում, այսուհետ ոստիկանության յուրաքանչյուր գործողության ժամանակ Ձեր կոլլեգաներին հիշեցնելու են իրենց շեֆի ով լինելը: Հարգեք Ձեր գործընկերներին: Մի փչացրեք նրանց»:

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից. Ավետիք Չալաբյան

Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայնքներ հայտնվել են լայնամասշտաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմինները անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի և ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության […]

Ոնց ժողովրդով բերել, ձեզ այդտեղ նստացրել ենք, էդ ժողովրդով էլ ձեզ կհանենք ու կշպրտենք դուրս, խելքներդ գլուխներդ հավաքեք. Հայկ Բարսեղյանն՝ իշխանությանը

Քաղաքացիական ակտիվիստ Հայկ Բարսեղյանը, որն այսօր կառավարության դիմաց ակցիա էր անում, ֆեսյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ակցիաները շարունակական են լինելու: «Ակցիան թող լինի շատ փոքրիկ նախազգուշացում , որ իրանք հասկանան՝ ամեն հիմարություն հեշտ չի մարսվելու։ Մի քիչ սպասելու եմ, որպեսզի որոշում կայացնեմ՝ էլ ինչ կարելի է անել», – ասաց Հայկ Բարսեղյանը։ Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր […]

Լուռ եք, քանզի հանաձա՞յն եք այս իրավական բեսպրեդելի հետ, թե՞ լուռ եք քանի որ ունեք ներքին վախեր. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Դիմում եմ այն բոլոր կուսակցություններին և քաղաքական գործիչներին, որոնք դեռևս հստակ չեն արձագանքել Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող աննախադեպ իրավական բեսպրեդելին։ Նախագահի կալանավորման հետ կապված լռելը այլև հակապետական կեցվածք է։ Երբ Նախագահ Քոչարյանին հրավիրեցին հարցաքննության և մեկ օրում կալանավորման որոշում ընդունեցին՝դուք լուռ էիք. Երբ դատավորն, որը խիզախություն ունեցավ, ազատել […]

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջե վերականգնված գումարները չեն հերիքել պարգևատրումների համար. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջե վերականգնված գումարները չեն հերիքել պարգևատրումների համար❗️❗️❗️ Եթե ՀՀ շարքային քաղաքացու հարցնեն` որն է այս իշխանության գործունեության ուղղությունը, որը իրենք դրական են գնահատում, ապա անկասկած մեծամասնությունը կնշեն կոռուպցիայի դեմ պայքարը, այն էլ աննահանջ ու աննկուն: Չկա որևէ ելույթ կամ հրապարակային խոսք, (երեկվա բազմաժանր լայվը […]

Արտակարգ իրավիճակ հայտարարելու նպատակն ընդդիմադիր ուժերին լռեցնել է․ Նարեկ Սամսոնյան

Իշխանությունների՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու նպատակն ընդդիմադիր ուժերին լռեցնել է, որն իսկապես ստացվել է իշխանությունների մոտ, քանի որ ընդդիմադիր ուժերը փորձելու են այս ընթացքում պասիվ լինել, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով հայտարարված արտակարգ դրության և իշխանության գործելաոճի մասին: Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում տարաբնույթ […]

Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն

Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն՝ հնդկաձավար, ոսպ և այլն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով արտակարգ դրության մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ, այսպես ասած, ճգնաժամային, խուճապային գնումներ են իրականացնում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ընդհանրապես, ճգնաժամային գնումներ և խուճապային գնումներ չիրականացնել։ Խանութները, ցանցերը պահեստներում որևէ ապրանքի պակասություն […]

Էջմիածնում կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին վերջինիս հարազատները ծեծել են

Ըստ էլեկտրոնային ԶԼՄ-ների՝ արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնում․ կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին վերջինիս հարազատները ծեծել են։ Ոստիկանությունը տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել է։   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի