20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Վերադարձ 90-ականնե՞ր․ Ավետիք Իշխանյան

Տեղի է ունեցել հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Դեպքը տեղի է ունեցել բացահայտ, հարձակվողները համոզված են եղել իրենց անպատժելիության մեջ։ Պատահակա՞ն է, արդյոք և ուղղորդվա՞ծ այս հարձակումը։ Ուղղորդված լինելը չեմ պնդում, բայց վստահ եմ, որ հարձակումը պատահական չէր։ Եթե, այսպես կոչված «հեղափոխության պահապաններ» […]

Սա ծաղրանք է ժողովրդավարության և իրավունքի նկատմամբ․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցած շաբաթ դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել նրան, քանի որ նա վիճաբանել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, նրանից հետո, երբ այդ խմբակցությունը, առանց որևէ հանրային քննարկման, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, օգտվելով արտակարգ դրության պայմաններից, վավերացրել էր վիճահարույց Լանզարոտեի կոնվենցիան։ […]

Պետության, բանականության և բարոյականության ավարտը․ Ստեփան Դանիելյան

Անհետեւողականությունը, անպատասխանատվությունը, քայլերի ու խոսքերի անտրամաբանականությունը, պետության ու քաղաքականության մասին պատկերացումների բացակայությունն այս կառավարության ու խորհրդարանի բնութագիրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, գրել է. «Պետության, բանականության եւ բարոյականության ավարտը Պետության տարբեր սահմանումներ կան, սակայն նրանց բոլորի հիմքում ընկած է «օրենք» եւ «դատական իշխանություն» հասկացությունները: Եթե օրենքները եւ դատական իշխանությունը կասկածի տակ […]

Վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը». Ստեփան Դանիելյան

Հայաստանի փաստացի վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը» եւ գնալով ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցածն ակնառու է, սակայն նույն, կամ ավելի վատ վիճակ է համարյա թե բոլոր ոլորտներում: Նախկինում եղած կառույցները, լավ, կամ վատ, բայց […]

Արմեն Սարգսյանի կրտսեր որդին ամուսնացել է իր սիրելի ամուսնու` Ֆարիսի հետ. Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արմեն Սարգսյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախկին վերաբերմունքը հիշում ենք բոլորս նաև հիշում ենք, որ կարճ ժամանակ անց Նիկոլն ասեց, որ Սարգսյանն իրեն ցույց է տվել թուղթն ու փարատել իր կասկածները և այդ օրից հիշում եք, որ ՀՀ նախագահի պաշտոնը շարունակաբար բռնաբարող անձը դարձավ Նիկոլ Փաշինյանի անձնական հարճը: Եվ […]

Կարդացի՞ք։ Ապրեք, դե արագ շտկեք իրավիճակը՝ գոնե երկրի համար։ Ձեր՝ խելքից պատուհասները պատուհաս են դառնում երկրի համար՝ ամենատարբեր զեկույցներով»

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարի հորդոր «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին՝ հետեւեք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին ու հետ քաշեք առաջին, անգամ՝ երկրորդ պլանի դերերից։ Նրանք ՄիՊ-ի հետ բարոյական, ուղեղային, ինստիտուցիոնալ զարգացման շաաատ տարբեր քաշային կատեգորիաներում են։ Մենք սովոր ենք անհեթեթությունների այն հիթ շքերթին, որ ամեն օր մեզ հրամցնում են ԱԺ-ում զբաղվածություն ունեցող […]

Խուժան, քուչի մակարդակի, բեսեդկի մակարդակի ԱԺ․ սրանից ներքեւ չկա․ Սամսոնյան

Սասուն Միքայելյանը ցույց տվեց, թե այսօր այս իշխանության դեմքն ինչպիսին է։ Այս մասին մայիսի 8–ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։ «Նիկոլ Փաշինյանը չի եղել մի հարթակ, որից չխոսի եւ չասի, որ այս պառլամենտը որակապես լրին այլ պառլամենտ է, այնքան խելացի մարդիկ կան, բոլորը երիտասարդներ են, Շմայսներ չկան, հայհոյողներ չկան։ Պարզվեց, […]

ՀՀ ավիաշուկան առանց ավելորդ ճիգերի կդառնա ՌԴ սեփականությունը․ Ճաղարյան

Մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: «Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու, արդեն իսկ շնորհած իրավունքից: Պատճառը` Հայաստանը, որպես շահագործողի երկիր, ի վիճակի […]

Այս հանցագործ իշխանության իշխանավարման ընթացքում խորհուրդ եմ տալիս որոշակի ժամանակով խուսափել ցանկացած պատվաստանյութ ստանալուց

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում . «Արսեն Թորոսյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանում ունենք կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր։ Ես և իմ գործընկերները բազմիցս նշել ենք, որ վիրուսը շատ արագ է ենթարկվում մուտացիայի, հետևաբար այս փուլում ոչ մի խոսք պատվաստանյութի մասին գնալ չի կարող։ Ցանկացած պատվաստանյութ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կայուն […]

Միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է։ Տպավորություն է ստեղծվում, թե միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար։ Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև՝ իրենք իրենց. մի օր մի բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի