25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից. Ն.Զոհրաբյանը հեգնում է

Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբեւէ առնչություն ունեցած, ինձ բարեւած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած […]

Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ ձեռքում․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ շատերս ականատես եղանք «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության կողմից բեմադրված թատերական ներկայացմանը։ Հատուկ ցինիզմով, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ ընդգծված արհամարանքով, Նիկոլ Փաշինյանի անհատի կուլտի այս 88+1 սպասավորները փորձեցին հանրությանը ցույց տալ, որ իրենց դեմ «խաղ չկա», կարող են օրը ցերեկով ոտնահարել սեփական երկրի […]

ԱԺ-ում ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում. Ավետիք Իշխանյան

Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ,ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա գրել է. «Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում,  վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։ Այպիսով,եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը  օրենք […]

Իշխանությունն այլևս չի ներկայացնում ողջ հասարակության պատկերը․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՋԱԿՑՈւՄ ՆԻԿՈԼԻՆ Մոտ մի ամիս առաջ Նիկոլը վերլուծում էր, թե ովքեր են հիասթափվել հեղափոխությունից (իմա՝ իրենից): Փորձեմ անել հակառակը՝ վերլուծելով, թե ովքե՞ր են դեռևս Նիկոլի կողքին։ Եվ այսպես՝ 1. Նիկոլի կողքին է իր անմիջական շրջապատը, որն իր ամբողջ կյանքի ընթացքում, նախկինում չգտնելով իր տեղն իշխանության մեջ, դրանում մեղադրում […]

Ոչ գիտեք՝ ինչ պետք է անեք, ոչ էլ կարող եք․ Ստեփան Դանիելյանը՝ իմքայլականներին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սկսվելա … Փողոցն արել է այն ամենաշատը, ինչը կարող էր անել. ոսկեզոծ պնակի մեջ դրված իշխանությունը հանձնել է փողոցի առաջնորդին։ Փողոցից այլ սպասելիքներ քայլողները չպետք է ունենան։ Փողոցը դժգոհների տեղն է, իսկ դժգոհում են որոշում ընդունողներից։ – Եթե գիտեք ինչ պետք է անեք ու կարող եք, անում […]

Կոչ եմ անում ձեզ, որպեսզի զերծ մնաք Ալիևյան կլանի՝ հակաարցախյան լոբբիստական խմբակի, անհեթեթ արտահայտություններ անելուց. Տիգրան Վարդանյանը՝ ԱՀ նախագահի մամլո խոսնակին

Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակին Погосян Ваграм (Poghosyan Vahram), երբ սրանից հետո կլսեք Սերժ Սարգսյան անուն ազգանունը, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, որ շա՜տ երկար մտածեք իրեն վերաբերյալ անդրադառնալուց առաջ, որովհետև մամլո խոսնակ լինելը դա չի նշանակում իրավունք ունենալ խոսել մարդկանցից կամ արժեքներից, որոնց բարոյական իրավունքն անգամ չունեք: Ու շատ երկար մտածեք, որովհետև կյանքը հետաքրքիր […]

«Տանը». Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել եւ կից գրառմամբլ. «Տանը»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար 2 միլիարդ դրամի գրավն արդեն վճարվել է եւ նա արդեն տանն է: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու […]

COVID-19 ինքնամեկուսացածների քարտեզը

Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ հրապարակել ՀՀ քարտեղը ինքնամեկուսացածների գտնվելու վայրի նշումով։

«Թովմասյան» հիմնադրամի շնորհիվ բոլոր զորակոչիկները կկարողանան թեստավորվել

Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը: Զորակոչիկները թեստավորվելու են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, որի նպատակը իմունոգլոբուլինների (հակամարմինների) հայտնաբերումն […]

Ալեն Սիմոնյանը պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություն բերանից թռցրեց. Միքայել Նահապետյան

Մի կես ժամ առաջ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պետական և ծառայողական գաղտնիք համարվող ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկություն բերանից թռցրեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ Նա մասնավորապես նշել է. «Մի կողմ թողնենք թե էդ տեղեկատվությունը ինչքանո՞վ պիտի գաղտնիք լիներ, այլ փաստենք, որ Ալենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված