24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Արցախի հարցում Փաշինյանի հետընթացը Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Մի քանի նախնական դիտարկում օրերս ընդունված ռազմավարական նշանակության փաստաթղթի վերաբերյալ. 1. 2007–ին ընդունված ռազմավարության մեջ կար առանձին գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» վերնագրով։ Փաշինյանական իշխանության ընդունած ռազմավարության մեջ ոչ միայն առանձնացված նման գլուխ չկա, այլ նաև կա հետընթաց հայկական կողմի նպատակների ու ռազմավարության մեջ։ 2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական […]

Իշխանությունը պատրաստ է ատելությունը ՖԲ-ից տեղափոխել փողոցներ․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ «Մի պատմություն հիշեցի Վահան Հովհաննիսյանից։ 1996-98-ի դատավարության ժամանակ «Մտավորականների միություն» կազմակերպության կողմից (երջանկահիշատակ Ֆելիքս Սաֆարյան ու լավ մարդ Լևոն Ջավախյան) Վահանի հասարակական պաշտպանն էի և մյուս 2 պաշտպանների՝ Անահիտ Եսայանի ու Հովհաննես Ասրյանի հետ այնպես էինք դասավորել, որ համարյա ամեն օր լինեինք մեկուսարանում։ Շատ էինք զրուցում թե՛ քրեական գործի, […]

Այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության  հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։  Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերությունները, ինչպիսի հասարակության և քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց […]

ԱՄՆ պետդեպը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդատու է նշանակելու ՀՀ կառավարությունում, Ուկրաինայում էլ ամեն ինչ նման խորհրդատուի նշանակմամբ սկսվեց․ Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ ԱՄՆ պետդեպը կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդատու է նշանակելու ՀՀ կառավարությունում։  Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվեց հակակոռուպցիոն պայքարի գծով խորհրդատուի նշանակմամբ, իսկ հետո շարունակվեց Ղրիմի կորստով։ Ուկրաինան դարձավ Արևմուտքի հակառուսական պայքարի թատերաբեմը, կորցրեց տարածքներ, հայտնվեց անվերջանալի թվացող պատերազմի մեջ, տնտեսապես […]

Իշխանությունը չունի այլևս փողոցը և նոր անթույլատրելի սահման է անցնում․ Վահե Հովհաննիսյան

Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։ Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» […]

Դուք ստախոս եք․ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է: Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման […]

Մեր ժամանակներում ֆլյուգերի ամենավառ օրինակը պատգամավոր Իգիթյան Հովհաննեսն է. Միհրան Հակոբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է․ «Թե՛ կենցաղում, և թե՛ քաղաքականության մեջ ամենագարշելին ֆլյուգեր տեսակն է: Քամին որ կողմից փչի, այն կող էլ սրանք թեքվում են: Եվ դա անում են անընդհատ, սա սովորության նման մի բան է ֆլյուգեր տեսակի մոտ: Մեր ժամանակներում ֆլյուգերի ամենավառ օրինակը պատգամավոր Իգիթյան Հովհաննեսն է: Երբ […]

ԲՀԿ քաղաքական խորհուրդը «կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից»

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը: Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ տնտեսական խայտառակ ցուցանիշներ, […]

Եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն հիմա արտակարգ դրությունը կերկարացնենք. Վարչապետ (Տեսանյութ)

Մենք հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անվերջ երկարացնել, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն հիմա արտակարգ դրությունը կերկարացնենք։ Արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար», – ասաց […]

Չունենք իրական պետական կառավարիչներ. Հարություն Մեսրոբյանի հայտարարությունը

ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նորագույն պատմության ընթացքում մեզ չի հաջողվում ստեղծել Հզոր, Մրցունակ և Արդար Հայկական Պետություն, քանի որ` ա/ մեր հասարակության ԲՈԼՈՐ շերտերում բացակայում են համակարգային պետական մտածելակերպն ու անձնական պատասխանատվությունը և, որպես հետևանք, չունենք ԻՐԱԿԱՆ պետական կառավարիչներ. բ/ չեն մշակվել Հայկական Պետության Կառավարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված