23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Իզմերի և հայրենիքի բացակայությամբ իշխանությունը

Տնտեսագետ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Փողոցի թագավորը կաբինետ տեղափոխվելուց առաջ հայտարարեց, որ ինքն իզմեր չունի։ Դա նշանակում էր, որ չեն լինելու սկզբունքներ, գաղափարներ և բարոյականություն։ Փողոցի թագավորը ձևավորվել է մի միջավայրում, որտեղ գլխավոր քաղաքական կոդը հետևյալն է․ «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի […]

Աշխատասենյակային արդարադատություն. Էլինար Վարդանյան

Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին […]

Ամեն ինչի մեղավորը կրկին ժողովուրդն է. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչ-որ արտակարգ դրությունը ինչ-որ կարանտինով փոխարինելու ինչ-որ նախագծի քննարկումները ցույց են տալիս, որ ամեն ինչի մեղավորը կրկին ժողովուրդն է, պարզվում է` մարդիկ դիմակ չեն կրել, դիմակը լավ չեն կրել, դրանով էլ տապալել են համավարակի դեմ պայքարը ու պետությանը ահռելի վնասներ են պատճառել։ Այս իշխանությունն անուղղելի է, իսկ […]

Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես` քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելուց». Մհեր Մկրտչյան

Երեկ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց այն մասին, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը Այդ թատրոններից մեկը Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնն էր, որի ղեկավար Մհեր Մկրտչյանն աչքի է ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով, ինչն էլ ըստ երևույթին պատճառ էր դարձել, […]

Այս իշխանությունն իր տեսակով, բնույթով և էությամբ բացարձակ ապաքաղաքական է. Արթուր Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.  «Գիտե՞ք ընդդիմության հիմնական սխալը որն է. մենք այս իշխանություններին ընկալում ենք որպես քաղաքական միավոր և ընդդիմադիր գործունեության ռազմավարությունն ու մարտավարությունը մշակում և իրականացնում ենք քաղաքականության ընդունելի և հաստատված կանոններով:  Այս իշխանությունն իր տեսակով, բնույթով և էությամբ բացարձակ ապաքաղաքական է, դուրս է քաղաքական բոլոր կանոններից […]

ՀՀ առաջին նախագահը հիմա հասկանո՞ւմ է, թե ինչ անուն թողեց ինքը պատմության մեջ․ Վահրամ Սահակյան

Հրապարակախոս Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ինձ համար շատ հետաքրքիր է. օրինակ էս ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ն հիմա հասկանում է՞, թե ինչ անուն թողեց ինքը պատմության մեջ եւ սերունդների համար։ Ուրեմն, երկիրը սովի մատնելուց եւ մթության մեջ թաղելուց հետո, այն պահին, երբ Քելբաջարը նվաճելու համար մարդիկ հսկայածավալ գործողություններ են մշակում, սարսափելի մարտեր են […]

Ալկոհոլային թունավորումից մահվան դեպքերի թիվը հասել է 14-ի. ԱՆ

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի […]

Ինչպիսին է մեր հարևանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը. Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Համավարակը ուղիղ իմաստով մեկուսացում է ու ինքնատիպ ներհայեցողական վիճակ: Բոլորի ուշադրության կենտրոնում սեփական խնդիրներն են: Մենք համարյա ոչինչ չգիտենք մեր հարևան երկրներում կատարվողի մասին: Օրինակ այն, որ հուլիս ամսին Վրաստանի ՀՆԱ-ն նախորդ հուլիսի համեմատ կրճատվել է 5.5 տոկոսով: Իսկ հունվար-հունիսի ընդհանուր անկումը 5.8 տոկոս է: Ու սա վրաց իշխանություններին հույս է տալիս ենթադրելու, որ անկման տեմպերը դանդաղում են: Նրանք պնդում են, […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 075 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 197-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 38 631 (+275)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1153 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 884 (+3), այլ պատճառներով՝ 269 (+1): Մեկ օրում մահացել է 4 մարդ:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք անկախության ձեռքբերման ծանր գինը. Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Շնորհվորանքում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որն իրականություն դարձավ հայ ժողովրդի պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ: 1991 թ. ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված