25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Պաշտպանության նախարարության պատասխանը Անդրանիկ Քոչարյանին – 2

Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության Արցախի պատերազմի ընթացքում Հայաստսնի կողմից ձեռք բերված ՍՈւ 30-ՍՄ ինքնաթիռների կիրառության հետ։ Հայտարարությունում ասվում է․ «Նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտարկումներ է հնչեցրել` կապված Հայաստսնի […]

Փողի թալանը հետ կբերես, իսկ կյանքերի թալանը հետ չես բերի։ Ուշքն ու միտքը փողն ա, դրա համար էլ աչքերը մենակ փողի թալանից ա մրմռում

Թե բա թալանչիներ, տեսնենք՝ ով է թալանչի 2013թ Սերժ Սարգսյանը նախընտրեց միանալ Մաքսային միությանը Եվրոասոցացման պայմանագրերի փոխարեն։ Հակառուս եվրոբիբարները մրմռացին, թե այս ինչ ղազագիր ստորագրեց։ Դրանից 5 տարի առաջ արդեն եղել էր Վրաստանի ՆԱՏՕ-ապաշտ հակառուսական դարձը։ Արդյունքում Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի կրկնված պատերազմում գրեթե 1000 հոգի մահացավ, մոտ 200 վիրավոր, երկու հարյուր հազարից ավելի փախստական։ […]

Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. այս վարչապետի հետ ցանկացած նոր օր տանում է մեզ տնտեսական կոլապսի և պետական կառավարման համակարգում քաոսի. Արմեն Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Քայլեր՝ քաոսից խուսափելու համար» հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձ է կատարում երկրում տիրող ներքաղաքական վիճակին: «Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն և ներկայացնել հետևյալ համառոտ կետերը․ 1. Երկրում քաղաքական դեֆոլտ է․ ընտրողների և […]

Փաշինյանը ցանկանում է հանդիպել ԱԺ ուժերի հետ. ԲՀԿ-ն առաջարկում է հանդիպումը բացառապես Փաշինյանի անցնցում հրաժարականի օրակարգով

Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին, տեղեկացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:   « «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 549 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 117 886 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 549-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 75 865 (+881) մարդ, այս պահին բուժվում է 39779-ը (-361): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2242 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1788 (+25), իսկ այլ պատճառներով՝ 454 (+4): Մեկ օրում մահացել է 29 մարդ:

«Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, տեսա՞ք ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, տեսա՞ք ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ։ Տղերք, ես ձեզ զգուշացրել էի, թե ինչ է լինելու, երբ թույլ տաք սրա նմաններին զինված ուժերը, ձեզ՝ ներքաշել ներքաղաքական շոուների, իսկ այս պարագայում՝ անոնսվող քաղաքացիական բախումներում։ […]

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է

Քաղաքական, հակաազգային հետապնդումները թևակոխում են նոր, ավելի այլանդակ փուլ։ Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» […]

Որպեսզի արցախահայը վերադառնա եւ շարունակի ապրել ու պայքարել իր հողում հարկավոր է երկու կարեւոր հանգամանք»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի այնքան ժամանակ, որքան արցախահայությունը գոյություն կունենա։ Նսեմացուցիչ ու դավաճանական փաստաթղթում որեւէ հիշատակում կարգավիճակի մասին գոյություն չունի։ Սակայն որքան էլ Ալիեւն արհամարանքով եւ ինքնաբավ հոխորտա, թե «յոխ, ջհանդամ ու գյոռբագյոռ ստատուս», այդ խոսքերի իրական հասցեատերը Արցախի հայերը չեն, այլ այն մարդն, ով դարձավ այս […]

Ո՞ւր վերադառնան մեր կորցրած, հանձնվող շրջանների բնակիչները, օրինակ՝ Հադրութի կամ Քաշաթաղի. Տիգրան Աբրահամյան

Իմ ցանկությունն է, երազանքը, որ Արցախում ապրող իմ ընկերները, շրջապատը, հայրենակիցները հնարավորություն ունենան որքան հնարավոր է արագ վերադառնալ Արցախ՝ իրենց օջախները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը, երբ կոչ են անում վերադառնալ, ապա պետք է մի քանի կարևոր հարցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի