19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկանում եմ այն ծնողներին, ում որդիները զորակոչվում են բանակ և ովքեր մեծ թվով հարցեր ունեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սակայն խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը։ Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ […]

Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․ «Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև։ Ոչ, սխալվում եք` նա այդ շերտերում հայտնաբերված արխեոպտերիքս չէ։ Պարզապես Ստյոպան մասնագիտությամբ երկրաբան է, 1995թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, իսկ 1999թ.` նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ընդ որում շատ կարգին մասնագիտություն է, իսկ երկրաբանները հիմնականում շատ հետաքրքիր մարդիկ։ Ստյոպան […]

Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո: Թող աստվածային լույսով լցվեն ամենքի հոգիները, և թող մեր սրբազան տաճարների զանգերի ղողանջներն ի լուր աշխարհի ավետեն՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 853-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2890 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 324, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 544-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2878 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 5-ի […]

«Սյունիքից հետո Գեղարքունիքն է հերթի մեջ, հետո՝ Տավուշը. այն, ինչ պատահում է մեր երկրի և ազգի հետ ու դեռ կլինի, արդար է». Արա Ղազարյան

ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ նշելով՝ Հայաստանում եւ Սփյուռքում այլեւս գործ ունենք «էշի ականջում քնած հանրության հետ, որը նայում, սակայն չի տեսնում, թե ինչպես ենք Հայրենիք կորցնում»։ «Սյունիքից հետո Գեղարքունիքն ա հերթի մեջ, հետո՝ Տավուշը… Էն, ինչ պատահում ա մեր երկրի եւ ազգի հետ ու դեռ կլինի, […]

Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները։ Հետաքրքիր մտադրություն ունի Էրդողանի վարչակազմը, որն այլևս չեն թաքցնում։ ՌԴ-ի օրինակով մտադիր են ստեղծել դաշնային պետություն, որի կազմի մեջ կներառվի Կիպրոսի թուրքաբնակ հատվածը, Սիրիայի հյուսիսային հատվածից մի մասը, Իրաքի հյուսիսից ՝ Իրաքյան Քրդստանից , մի հատվածը, Նախիջևանը, նաև […]

Աշոտ Սիմոնյանին քաղաքական պատվերի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց. փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Աշոտ Սիմոյնանին քաղաքական պատվերի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր. ֊ի 258 ֊րդ հոդվածի 3 ֊րդ մասին 1 ֊ին կետով։ Ի դեպ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, առերևույթ խուլիգան Սիսակ Գաբրիելյանն այս գործով դեռ չունի ո՛չ կասկածյալի, ո՛չ մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Չեմ հասկանում՝ ՀՔԾ հապավումն ինչպես ընթերցել՝ Հատուկ Քննչական, […]

Վարդան Ամալյանն է՝ Դավիթ Ամալյանի որդին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. Վարդան Ամալյանն է։ Դավիթ Ամալյանի որդին։ Անցյալ աշուն այցելել էի Ստեփանակերտ՝ իրենց զորամաս։ Վարդանը զոհվեց այս պատերազմում ու միայն շաբաթներ անց դին գտան։ Երեկ Եռաբլուրում, երբ երգում էր հայրը՝ Դավիթ Ամալյանը, ես հավատում եմ, որ քիչ այն կողմ հանգչող Վարդանը լսում էր հոր հոգու ցավը ու զգում էր […]

Նիկոլը վրեժ էր լուծում Արցախից. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինչով կավարտվի Նիկոլի ու Հայաստանի վերջնախաղը» վերտառությամբ գրառում է կատարել: Նա մասնավորապես նշել է՝ կա՛մ Նիկոլը կկործանի Հայաստանը, կա՛մ մենք կփրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցությունից: Գրառումը՝ ստորև. «Ինչով կավարտվի Նիկոլի ու Հայաստանի վերջնախաղը Նիկոլի կռիվն ընդդիմության հետ չէ, իր թիմակիցների հետ չէ, ժողովրդի հետ չէ։ Նիկոլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի