24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ստեփանակերտում մարդիկ բառիս բուն իմաստով սոված են. Արցախցի լրագրող

Արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանն ահազանգում է՝ Ստեփանակերտում պարենային սակավության վիճակը կրիտիկական է։ «Մարդիկ բառիս բուն իմաստով սոված են։ Քաղաքում գործում է մեկ հացատուն ռուս խաղաղապահների կողմից, բայց դա բավարար չէ»,- «X»-ում գրել է նա։ Լրագրողը նշել է, որ մի քանի օր առաջ ալյուր են օգնություն ստացել ու հիմա հացի արտադրամասեր շահագործող մարդկանց կարիք կա։

Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի և Փաշինյանի հետ. Երևանը մնում է դաշնակից. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում և դրա ավարտից հետո ռուս խաղաղապահների գործողությունները կշտամբանքի տեղիք չեն տալիս, և նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքները անհիմն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ura.news-ը։ «Մենք համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի և մեր խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ. խաղաղապահներն իրական հերոսություն են ցուցաբերել և […]

Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ 24News-ը կապ է հաստատել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, սակայն վերջինս նշել է, որ արդեն գտնվում է Հայաստանում. «Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ», – այլ հարցերի չպատասխանելով հայտնել է Բաբայանը, ասելով, որ ավելի ուշ հանդես կգա հարցազրույցով:

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, ըստ Կոչուբաևի, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել […]

««Զանգեզուրի միջանցքի» ևս մեկ նախապատրաստություն»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «2024 թ. Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում ցամաքային ճանապարհով միացնող կամուրջը (հայտնի է «Հույսի կամուրջ» կամ «Կարոտի կամուրջ» անուններով) կփոխարինվի նորով, որի կառուցումը կմեկնարկի մի քանի ամսից։ «Զանգեզուրի միջանցքի» ևս մեկ նախապատրաստություն»։

Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից հայտնում են, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։ «Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

«Դավաճանությունը սատարող այս հայատյացը ցույց տվեց, որ աշխատավարձն ու պարգևավճարն ավելի կարևոր են, քան հայրենիքը չկորցնելու համար պայքարելը». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը, 2018 թվականին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի ու ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական (ի դեպ, սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր): Իշխանազավթման գործընթացին մասնակցած, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված