19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Կոչ ենք անում վե՛րջ տալ իշխանությունների սանձազերծած քարոզչությանը և պետական հանրային միջոցները չծառայեցնել ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ ատելություն սերմանելու, ապատեղեկատվություն և թշնամանք տարածելու օրակարգին. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ողբերգական իրադարձությունների, հարյուրավոր զոհերի ու վիրավորների, խաղաղ բնակիչների բռնի տեղահանության, էթնիկ զտման, հասարակության շրջանում ամեն ժամի հետ աճող անորոշության ու տագնապի համապատկերում, Արցախին ու Հայաստանին, հայ հասարակությանն ամենամեծ վնասը, ցավոք, հասցնում է ՀՀ պետական բյուջեից, հարկատուների միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը՝ իր ղեկավար կազմով, բայց առաջին հերթին՝ լրատվական ծառայության պատասխանատուներով […]

Ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուսանկարն են տարածել

«Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Ղարաբաղից Հայաստան մեկնելու փորձի ժամանակ»,- հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։ Լրատվական գործակալությունն առայժմ որևէ մեկնաբանություն չունի ՀՀ իշխանություններից:

2018-ին չմերժեիք նախկինը, որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկիններին ու ներկաներին հավասարաչափ մեղադրելը նույնն է,եթե Վահրամ Պահլավունուն դավաճան Վեստ Սարգսի նման Անիի բանալիների հանձնման մեղավոր կարգել։ Նախկինը՝ հաղթանակ էր, ներկան՝ աղետ։ Նախկինը՝ հայկական Արցախն էր, ներկան՝ Արցախի հայաթափումը։ Նախկինը՝ Եռատոնն էր, ներկան՝ էրատոն։ Նախկինը՝ Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։ Նախկինն՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։ Ու […]

Ադրբեջանը Կարմիր Խաչի համար Ստեփանակերտից Հայաստան ճանապարհ կբացի Կապան-Գորիս հատվածով

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և մարդասիրական օգնության բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ստեփանակերտում մարդիկ բառիս բուն իմաստով սոված են. Արցախցի լրագրող

Արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանն ահազանգում է՝ Ստեփանակերտում պարենային սակավության վիճակը կրիտիկական է։ «Մարդիկ բառիս բուն իմաստով սոված են։ Քաղաքում գործում է մեկ հացատուն ռուս խաղաղապահների կողմից, բայց դա բավարար չէ»,- «X»-ում գրել է նա։ Լրագրողը նշել է, որ մի քանի օր առաջ ալյուր են օգնություն ստացել ու հիմա հացի արտադրամասեր շահագործող մարդկանց կարիք կա։

Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը Հայաստանի և Փաշինյանի հետ. Երևանը մնում է դաշնակից. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում և դրա ավարտից հետո ռուս խաղաղապահների գործողությունները կշտամբանքի տեղիք չեն տալիս, և նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքները անհիմն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ura.news-ը։ «Մենք համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի և մեր խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ. խաղաղապահներն իրական հերոսություն են ցուցաբերել և […]

Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ 24News-ը կապ է հաստատել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, սակայն վերջինս նշել է, որ արդեն գտնվում է Հայաստանում. «Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ», – այլ հարցերի չպատասխանելով հայտնել է Բաբայանը, ասելով, որ ավելի ուշ հանդես կգա հարցազրույցով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի