19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Չկա որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել. Սարգսյան

Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ չկա որևիցե կարգավորում, որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել։ «Աշխատանքային օրենսգրքով չկա […]

«Մեր տաղանդավոր Հայկոն պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․»

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․ Հուսանք՝ կհաղթահարեն․․․»։  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273, մահվան՝ 20 նոր դեպք

Սեպտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: […]

Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. «Թանկագին հարենակիցներ, Այսօր լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը։ Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց […]

«Կտամ ատամներդ կջարդեմ». ոստիկանները բերման ենթարկեցին Զարուհի Փոստանջյանին /տեսանյութ/

Այսօր առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան  Զարուհի Փոստանջյանին։ Այս մասին հայտարարություն է բտարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։ […]

«Կոչ եմ անում մասնակցել եկեղեցու արարողությանը․ մեր տղերքը դա ուզում են». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերոս տղերքի ծնողներ, կանայք, ընտանիքի անդամներ, մենք արդեն մեր վերաբերմունքը, թե հայտարարությամբ, թե բողոքի գործողությամբ արտահայտել ենք Հանրապետության հրապարակում նախատեսված շոուի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ այսքանից հետո էլ առավել գործուն միջոցներով կարելի էր հանրությանը, վարչախմբին հասցնել մեր վերաբերմունքը։ Հերոս տղերքի ծնողները, կանայք, դուստրերը, որդիները, ընտանիքի անդամները պետք է […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 942-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 5143 է: Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ […]

«ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում». ընդդիմությունը կսկսի փողոցային պայքարը

ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում. հենց այս թեմայով է «Հայաստան» խմբակցությունն օրեր առաջ հանդիպել իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի չեզոքացնել մեր երկրին սպառնացող վտանգներն ու կանխել Հայաստանի թուրքացումը», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252 082-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5101 է: Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 17-ի դրությամբ […]

Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատվեցին

Ամանորյա տոներին այսուհետ ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի փաթեթի թվում ընդունվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագիծը «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ ներկայացված օրինագծի՝ տոների և հիշատակի օրերի մասին 2001 թ. հունիսի 24-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի