18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԸՆՏՐԱՆԻ

ԲՀԿ-ն, հայտնիներն ու ցուցակի անցողիկ տեղերը

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը օրերս ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Այսօր այս մասին  Henaran.am-ին ասաց ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը: “Դիմումը ստացել ենք, բնականաբար, կընդունվի”,-նշեց նա: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ այլ հայտնիներ եւս ԲՀԿ-ի շարքերն անցնեն: Բաղդասար Մհերյանը ոչինչ չբացառեց: Նկատենք, որ 2007-ին էլ ԲՀԿ-ի ցուցակում հայտնիներ կային` արվեստագետ Արամ Իսաբեկյանը, լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի […]

Ուիթնի Հյուսթոնը հետմահու սկանդալի պատճառ է դարձել /վիդեո/

Ամերկյան “KFI-AM 640” ռադիոկայանի հայտնի հաղորդավարներ Ջոն Կոբիլտը եւ Քեն Չամպոուն պատժվել են վերջերս վախճանված լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին ոչ կոռեկտ արտահայտվելու համար: Ռադիոկայանի ղեկավարության խոսքով` երկու ռադիոհաղորդավարներին ժամանակավորապես արգելվել է եթեր դուրս գալ “անտակտ եւ ոչ կոռեկտ” պահվածքի պատճառով: Սկանդալը ծագել է այն պատճառով, երբ երգչուհուն նվիրված եթերի ժամանակ հաղորդավարները նրա հասցեին արտահայտվելիս […]

“Վարորդները գինեկոլոգնի են դառել, Էդ գործողությունը ճամփումն ա ըլում …” /վիդեո/

Լոռու մարզի գյուղերից մեկում` Շամուտում անլուծելի խնդիրներից մեկը ծննդատան հարցն է: 352 բնակիչ ունեցող գյուղի համայնքի ղեկավար Բաղիշ Վանյանի խոսքով, բուժկետ ունեն, բուժքույր` եւս, սակայն բուժքույրն ինչ կարող է անել հղիներին: Հարեւան Լորուտում մի ժամանակ հիվանդանոց է եղել, ծննդատուն են ունեցել, սակայն դա վաղուց էր. “Հիմա մեր գեղի վարորդների մեծ մասը երեւի գինեկոլոգնի են դառել: […]

41, 25, թե՞… Քանի՞ տեղ Ծառուկյանին` մեծամասնականով

Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե ԲՀԿ-ն սպասվող խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով կառաջադրի թեկնածուներ միայն 25 ընտրատարածքներում: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի 7 ընտրատարածքներում, որտեղ կուսակցության թեկնածուի հաղթանակը գրեթե ապահովված է, իսկ ընտրատարածնքերից 8-ում կոալիցիոն գործընկերների`ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ մրցակցություն կլինի: Գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն 8 մանդատ ունի: Հիշեցնենք, որ ավելի […]

Վլադիմիր Գասպարյանը թարմ ուժ է /վիդեո/

“Թույլ տանք իմ ընկերը` Վլադիմիր Գասպարյանն իր աշխատանքով զբաղվի: Ես 30 տարի աշխատել եմ որպես ոստիկանական եւ գտնում եմ, որ պետք է թարմ ուժ լինի, իսկ թարմ ուժը Վլադիմիր Գասպարյանն է, իսկ ես փրկարար կաշխատեմ` որպես թարմ ուժ”,-այսօր հայտարարել է ԱԻ նախարար ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը`Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ընտրություններից հետո ՀՀ […]

“Հարեւանի” կոճակը, Թովմասյանի դիմումը, ընտրություն ջան …

Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննարկում է ՛՛Հայկական պառլամենտարիզմի կենտրոն’-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել Հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Հիշեցնենք, որ այս տարվա առաջին խորհրդարանական քառօրյայում լրագրողները եւ ժառանգական պատգամավոր Լարիսա Ալավերդյանն արձանագրեցին կեղծ […]

Կովալն այստեղ ձուկ է ուտո՞ւմ… օրվա կադր

Կոտայքի  մարզպետարանի շենքի ներքնահարկում գտնվող բուֆետի պատից փակցված ցուցանակից պարզվում է, որ յուրաքանչյուր հինգշաբթի ձկան օր է: Henaran.am-ին չհաջողվեց պարզել, թե իրականում Կոտայքի մարզպետը ամեն հինգշաբթի այստեղ ձո՞ւկ է ուտում, թե՞ խորհրդային տարիներից է ցուցանակը ժառանգություն մնացել, բայց մարզի սանիտարական ծառայություններին առաջարկում ենք գեթ մեկ անգամ մտնել  այս բուֆետ-ճաշարանը: Ոչ թե ձուկ ճաշակելու, այլ ուսումնասիրելու […]

“Օ, ինչ տղամարդ է…”` Անժելա-նաժիշտին սաստեց Սրբազանը

Այսօր “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Հովիվ” ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Այն առաջին գեղարվեստական ֆիլմն է, որը նվիրված է Գրիգոր Նարեկացուն: Արդեն մի քանի օր է, ինչ ցուցադրվում է ֆիլմի գովազդային տեսահոլավակը, եւ շատերի աչքից չի վրիպել, որ ֆիլմում նկարահանվել է “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս դերասանուհին հանրության ուշադրության կենտրոնում էր, երբ […]

Հայաստանի զինդատախազը հիվանդանոցից տուն կգնա

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ  Կոստանյանը հավանաբար այս շաբաթվա վերջին դուրս կգրվի “Նաիրի” բժշկական կենտրոնից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ 10 օր է, ինչ Կոստանյանը բուժվում է: Նրա մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս: “Վիճակը բավարար եւ կայուն է, բայց շարունակվում է գտնվել վերակենադանացման բաժանմունքում: Սա չի նշանակում, որ […]

Նազար Անոն Արամին չի տվել

Մինչ ՀԱԿ-ում քննարկում են, թե ինչու պարտվեցին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ իր հերթին է “ռազբորկաներ” անում: Նա կանչել է Հրազդանում “կշիռ” ունեցող իր թիմիակիցներին Աղվես Մայիսին, Նազար Անոյին, Բուլեյլի Լյովային եւ “ատչոտ” պահանջել: Ըստ քաղաքապետի` նրանք իրենց խոստացած ձայները չեն ապահովել, ինչի համար էլ մրցակցին հաղթել է 1573 ձայնի տարբերությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի