25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԸՆՏՐԱՆԻ

Վերադառնալ բանակցությունների սեղան և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել. Սամվել Կարապետյանի հայտարարությունը

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը հանդես էլ եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան։ «Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։ «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաև՝ խաղաղ բնակչության […]

Հակառակորդի՝ «ՏՕՍ» հրանետի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի

Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի գործողություն է. սենատոր Մենենդես

Սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտել է ԼՂ-ի դեմ ուղղված Ադրբեջանի մարտական գործողությունները։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը»,- նշված է նրա թվիթերյան գրառման մեջ։

Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ. Յուրի Խաչատուրով

«Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա՝  այնտեղ ասացի, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Յուրի Խաչատուրովը վստահեցրեց. «Ամեն ինչ լավ կլինի, ես կարծում եմ՝ կլինի դժվար, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ լավ կլինի, լավ եղեք»:

«Կանգնած եմ ազգիս կողքին».Հենրիխ Մխիթարյանը՝ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված բախումներին: «Այսօր առավոտյան արթնացա և իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն` բնակեցված հայերով) վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին, որի թիրախը եղել են Ստեփանակերտն ու հարակից տարածքները: Կոչ եմ անում միջազգային հանրությանը ոտքի […]

Հայհոյիր, Նիկոլ, հայհոյիր. Փաշինյանը դեռ 2016-ին հավաքագրել է գաղտնի «V 6000»-ը՝ հաղթանակի վեցհազարյակը

Հայաստանում 2018-ի իշխանափոխությամբ մեկնարկած տոտալ մտքի տեռորը՝ հայհոյանքի մշակույթը հանրային-քաղաքական կյանք ֆեյքերի բանակներով ներմուծումը հարց է առաջացնում, թե որտեղ եւ ինչպես ձեւավորվեց ատելության այս ֆաբրիկան, որտեղից այսքան հայեր հայտնվեցին, որոնք տասնյակ հազար կեղծ ֆեյսբուքյան էջերով պատրաստ են ամենակեղտոտ բառամթերքը սարքել առօրյա շփման բովանդակություն: Պարզվում է այս խառնամբոխը սկսել են հավաքագրել դեռեւս 2015-2016թթ: Henaran.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝  ատելության քարոզի […]

«Մի պադավադ ու ախրանիկ ընտանիքով պակաս պահեք, հարց լուծեք». մանկավարժներին չեն տալիս խոստացված պարգեւավճարը

ՀՀ կառավարությունը որքան շռայլ է ինքն իրեն պարգեւատրելու հարցում, նույնքան հաշվենկատ է  կորոնավարակի պայմաններում ամենածանրաբեռնվածն աշխատած մանկավարժների հանդեպ:   «Ողջ ամառ աշխատեցինք վեց օրյա ռեժիմով բավական չի, կիրակի օրերին էլ հարկադիր աշխատանքի էին կանչում՝ խոստանալով, թե 100.000 դրամ պարգևավճար ենք ստանալու: 100 000-անոց խոստումը վերափոխվեց, դարձավ 70.000: Սրան էլ ենք համաձայն, սակայն պարգեւավճարը չկա ու չկա: 20 […]

«Դուխը կուտ գնաց»

Հայաստանի ապագան փշրեց Փաշինյանը:   Դեռևս 2018-ին ժողովրդական լայն մասսաների փողոցում հայհոյող, արևածաղիկ չրթող, օրը գարեջրով ու թմրանյութով «գլորող» եւ ՀՀ պետական դրոշը որպես կրծկալ կրողների ապստամբությունից պարզ էր, թե ներքաղաքական քաոսն ուր պետք է տանի երկիրը եւ, թե ինչ ապագա է սպասվում բոլորիս: Շատերը կպնդեն, որ հասարակության մի հատված էլ ապագայի հույսով եւ լավագույնի […]

Ներիր ինձ Հայաստան, քանզի նրանք չգիտակցեցին հպարտ լինելու մեղքը /տեսանյութ/

 «Ներիր ինձ, Հայաստան» նախաձեռնությունը հետաքրքիր ձեւով փորձում է նկարագրել երկուսուկես տարում տեղի ունեցած իրադարձությունները։ Երկու տարի առաջ իշխանափոխությամբ ոգեւորված  գյումրեցի երիտասարդները, որ ակտիվորեն  մասնակցում էին Փաշինյանի հանրահավաքներին,  այսօր հիասթափված են։ Վերագնահատելով սեփական վարքագիծը՝ նրանք ներողություն են խնդրում այն ամենի համար, ինչի արդյունքում այսօր ձեւավորվել է խեղաթյուրված հասարակական-քաղաքական իրավիճակը։ «2018-ին ֆեյսբուքում հայհոյելն ու անիծելն իմ կոչումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի