20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԸՆՏՐԱՆԻ

Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Ինչպես և […]

Պատմությունը չպետք է կրկնվի. ԵԺԿ փոխնախագահ

Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում: «Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք […]

«Մենք կստանձնենք 2 գյուղի՝ Սյունիքի Խնածախ և Կոռնիձոր գյուղերի աջակցությունը». Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը գրում է․ «Հայրենիքը սկսվում է սահմանի գյուղից: Մենք ամեն ինչով պարտական ենք մեր սահմանամերձ գյուղի բնակչին՝ իր ամենօրյա, ամենժամյա ապրած ու զգացածի համար, իր գյուղը չլքելու ու մեր երկրի դռները պահելու համար: Ուստի առաջարկում եմ բոլոր կազմակերպություններին, բանկերին, առևտրային կամ արդյունաբերական կազմակերպություններին դառնալ սահմանամերձ որևէ գյուղի աջակից-բարեկամ և […]

«Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել… Նայում եմ Երևանում և Սյունիքում անհնազանդության ակցիա կատարող երեկվա պատերազմի մասնակիցների հանդեպ ոստիկանական ուժերի կողմից ջանադրաբար բերման ենթարկելու գործողությունների կադրերը և ակամայից հիշում, թե ինչպես էին ընդամենը ամիսներ առաջ նույն այդ բերման ենթարկվող տղաները պաշտպանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի մարտագծում իրենց վստահված […]

«Մարդկանց խաբել կամ առևանգել են, նստեցնելով մեքենաներ` մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել են անգամ մարզից». Սյունիքի նախկին մարզպետ

Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած երեկվա այցից հետո, այսօր Մեղրիի  համայնքապետ Մխիթար Զաքարյանին, մեղմ ասած, բերման են ենթարկել և նրա դեմ քրեական գործ են հարուցել՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով։ Նա այժմ Երևանում է՝ Քննչական կոմիտեում, որտեղ հավաքվել են նրա աջակիցները։ Լրագրողների հետ զրույցում  «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե […]

Հայաստանում կորոնավիրուսի թեստերը հավասարազոր են սուրճի բաժակ նայելուն․ փորձագետ /Տեսանյութ/

Մեկ առողջություն, մեկ կոալիցիայի նախագահ, ՍԱՊԾ նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանում հրապարակվող կորոնավիրուսի թվերը իրականության հետ որեւէ աղերս չունեն, իսկ կիրառվող թեստերի ճշգրտությունը հավասարազոր է սուրճի բաժակ նայելուն։ 

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր:   Պոկում վարժությունում 176 կգ արդյունքով Սամվելը երկրորդն էր, իսկ Արսենը՝ 171 կգ-ով՝ 4-րդը:   Սամվելը հրեց 214 կգ, իսկ Արսենը՝ 209 կգ:   Հրում […]

«Այն հարաբերությունը, որը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, չի կարելի բարեկամական կոչել». Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է մատուցել Եռաբլուրում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, որ նույնպես Եռաբլուրում էր, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ իրենց համար անսպասելի չէր հայկական եկեղեցիները պղծելու, հուշարձանները քանդելու և վերացնելու Ադրբեջանի գործելաոճն ու քաղաքականությունը: «Մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանն այդ առումով նոր չէ, որ պետք […]

Ցանկացած պատվաստանյութ պետք է 10 տարվա փորձաշրջան անցնի․ մասնագետ /Տեսանյութ/

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի համար նախատեսված «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Պատվաստանյութի ռիսկերն ու վտանգները Հենարան մամուլի ակումբում ներկայացրեց բժիշկ-նյարդաբան Մարինա Խաչատրյանը։

Պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը դարձավ 4028. ԱՆ-ն նոր տվայլներ է հրապարակել

Պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը դարձավ 4028. ԱՆ-ն նոր տվայլներ է հրապարակել Պատերազմի մեկնարկից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, իսկ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։ Antifake.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարության փոխանցած տվյալների հանրագումարով ստացվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի