20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԸՆՏՐԱՆԻ

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» պանթեոնում և «Հաղթանակ» զբոսայգում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան Հաղթանակի և խաղաղության տոնի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և Հաղթանակ զբոսայգում՝ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Այս մասին տեղեկանում ենք Երրորդ նախագահի գրասենյակից:    

ՀՀ իշխանությունները քծնելով ՌԴ֊ին՝ սերմանում են հակառուսականություն. Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հաղորդավար  Նաիրի Հոխիկյանը գրում է.   «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը կարևոր մոնիտորինգ էր՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ են Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի նկատմամբ։   Ռուսները մտածելու և խիստ մտահոգվելու կարիք ունեն։ Հայաստանում մեծ արագությամբ խորանում են հակառուսական տրամադրությունները։ Դրանք հիմնականում իրականացվում են ուղեղային կենտրոնների կողմից լավ մտածված տեխնոլոգիաներով ու կոնկրետ մարդկանց ջանքերով, բայց […]

Չնայած խոստումներին՝ իշխանությունը որոշեց գաղտնի պահել ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը /տեսանյութ/

Չնայած խոստումներին՝ իշխանությունը որոշեց գաղտնի պահել ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստանում էր, որ զեկույցը հրապարակվելու է, մինչդեռ պարզվեց՝ պետական գաղտնիք է: Ըստ փորձագետների՝ պատճառն այն է, որ ոչ միայն հերքվել են ապրիլյան պատերազմի մասին բոլոր հորինվածքները, այլև որևէ էկան բացթողում կամ խախտում չի արձանագրվել:

Սողացող պրոցես, որ տանում է ամենաթողության. Էլինար Վարդանյանի հոդվածը

Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ… Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Եվ այսպես շարունակ։ Մենք ամեն օր ոչ միայն առերեսվում ենք այսպիսի լուրերի […]

300 զոհ տեսած ժամկետային զինվորը պատմում է՝ Շուշիի մարտերը ամենադաժանն էին. Ադրբեջանցիները հայերեն խոսելով ծուղակի մեջ են գցել զինվորներին. «Փաստինֆո»

Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։ 30 օր Հադրութում կռիվ տալուց հետո նահանջի հրաման ստացան։ Քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ […]

Վտանգված է հակառակորդի վերահսկողության տակ անցած ավելի քան 2000 հուշարձան. ԱՀ ԿԳՄ նախարար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում: Նախարարությունը, համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հետ, փորձում է քայլեր ձեռնարկել հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական հարուստ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն, ըստ Ղարախանյանի, դեռևս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել: […]

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվելու «Պարույր Սևակ. «Եռաձայն պատարագ»» պոեմի ներկայացմանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ժամը 19.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվելու «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակ «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացմանը: Այս մասին տեղեկացնում են միջոցառման նախաձեռնողները: Երեկոն նվիրվում է Հայոց մեծ եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակների հիշատակին: «Եռաձայն պատարագը» խնկարկում և […]

Երեխաս էն օրը գնացելա գառը բերի, թուրքերը էնտեղից դուրս են դառել , որ գան, երեխուս բռնեն. Շուռնուխցու պատմությունը

5-րդ ալիքը կիրակնօրյա թողարկման ժամանակ ներկայացրել է շուռնուխցի Գրիգոր Դարբինյանի մենախոսությունը:  «Շուռնուխեցի տղա եմ.  էստեղ մեծացել եմ  էստեղ ապրում եմ, տունս շինած ակուրատնի, սաք-սաք գոմը սարքած, տունը սարքած, ոչխարը պահում ենք, անասունը պահում ենք: Հիմա, որ տենց հարամվել ա, ես էլ խի՞ ապրեմ։ Ասում  ենք՝  զենք տվեք գոնե, որ քոլի տակից թուրքը դուրս գա , […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի