17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվի. Ազգ

 Ըստ “Ազգ”-ի,  մայիսի 27-ի համարում haberler.com կայքէջը նշել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվելու: Ըստ տեղեկության, Կարսի նահանգապետ Ահմեդ Քայան Բաքու է հրավիրվելՙ մասնակցելու Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրման 94-րդ տարվա հանդիսություններին: Նա, անդրադառնալով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, դրանք պայմանավորել է երկու երկրների պատմական եղբայրությամբ, որպես հիմնավորում բերել է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծումը: Այնուհետեւ […]

Կարծում եմ, որ իմ այցը Երեւան ճիշտ քայլ էր. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում գտնվում է ԱՄՆ-ում, Ստենֆորդի համալսարանում ելույթ ունենալիս խոսել է նաեւ Հայաստան կատարած իր այցի մասին: Ինչպես հաղորդում է “Новостник”-ը, Գյուլն ուսանողներին ասել է, որ լավ առաջնորդը պետք է նաեւ ռիսկային քայլեր անի` նշելով, որ իր այցը Երեւան Հայաստանի նախագահի հրավերով, եւս ռիսկային էր: Նրա խոսքով` 2 երկրների […]

Թուրքիայի նախագահը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է “Regnum”-ը` հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի մանդատն ավարտվում է 2013-ին: Սակայն նա իր պարտականությունները կատարելու է մինչեւ 2014-ը, երբ ավարտվում է Գյուլի լիազորությունների ժամկետը` Թուրքիայի նախագահի պաշտոնում: Թուրքական ԶԼՄ-ները կանխատեսում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության առաջադրումը: ԶԼՄ-ների […]

Թուրքերը “ոչ ալկոհոլային” հյուրանոց կբացեն

Թուրքական Մարդին քաղաքում հունիսին կբացվի նոր հյուրանոց, որը մյուս  հյուրանոցներից կտարբերվի նրանով, որ այնտեղ կտրականապես կարգելվի ալկոհոլը: Այն կբացակայի ոչ միայն սենյակների բարերից, այլ նաեւ հյուրանոցի ընդհանուր բարից եւ ճաշացանկից, հաղորդում է “Travel”-ը: Ճամփորդների հիմնական մասը, որի վրա կենտրոնացած կլինի հյուրանոցը, գործարար-ճանապարհորդներն են, ովքեր լարված աշխատանքային օրվանից հետո հանգստի կարիք ունեն, ինչպես նաեւ մուսալմանները, ում […]

Թուրքիայում ավիրել են հայազգի երաժշտին նվիրված հուշարձանը

Թուրքական Յալովա քաղաքի մոտ գտնվող հայազգի երաժիշտ Օննո Թունջին նվիրված  հուշարձանը հիմնահատակ ավերել են, հաղորդում է “Աքշամ” պարբերականը: Թուրքիայում հայտնի հայազգի երաժիշտը մահացել է 1996-ին` ավիավթարի արդյունքում, երբ ընդամենը 48 տարեկան էր: Հուշարձանը կառուցվել էր 2002-ին, իսկ 15 օր առաջ անհայտ անձինք այն գետնին են հավասարեցրել: Յալովայի քաղաքապետը հայտնել է, որ Թունջի ընտանիքն արդեն իր […]

Թուրքական խորհրդարանի պատգամավորը պահանջում է ապրիլի 24-ը Թուրքիայում սգո օր հայտարարել

Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” քրդական կուսակցության անդամ Սիրի Սուրեյա Էոնդերը խորհրդարանում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցությունը փաստաթուղթ է պատրաստում, որով պետք է պահանջի Ազգային ժողովից  ապրիլի 24-ը Թուրքիայում սգո օր հայտարարել: Այս մասին տեղեկացնոմ է Ստամբուլում հրատարակվող “Մարմարա”  հայկական թերթը: Պատգամավորը հայտնել է նաեւ, որ ապրիլի 24-ին ինքը մասնակցել […]

Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն մի դեպքում. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասել է. “Հայաստանը ողջունում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված […]

Դավութօղլուն նեղացել է Օբամայից

“Մեզ համար ոչ մի տարբերություն չկա ապրիլի 23-ի եւ 24-ի միջեւ: Մեզ համար դրանք սովորական օրեր են: Միայն թե ապրիլի 23-ին մենք նշում ենք Երեխաների օրը, ինչը մեզ համար շատ կարեւոր է,”-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիայի ԱԳ […]

Վահան Հովհաննիսյանին Օբաման չի հետաքրքրում, այլ ԱՄՆ հաջորդ նախագահը

“Այս անգամ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հայտարարի “Ցեղասպանություն” բառը’,- Ծիծեռնակաբերդում շեշտեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, որ իրեն չի էլ հետաքրքրում`  կասի Օբաման, թե ոչ: ‘ Ինձ հետաքրքրում է ԱՄՆ մյուս նախագահը’,- շեշտեց Հովհաննիսյանը: Այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ հայ ժողովրդին Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց. […]

Թուրք գործչին ձերբակալել են Հայոց ցեղասպանության մասին գրքի պատճառով

Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի ‘Հայոց Ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ’ հայերեն եւ անգլերեն տարբերակներով երկհատորյա գիրքը լույս կտեսնի նաեւ թուրքերենով: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրքի հեղինակը: ‘Ես ավելի քան 55 տարի բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրառել, ուսումնասիրել ու հրատարակել եմ բռնի տեղահանված, Ցեղասպանության ականատես դարձած հայերի վկայությունները:Գրքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի