29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 31 երեխա է մահացել

image_3891

Թուրքիայի Իզմիր նահանգի ափերի մոտ անօրինական փախստականներ տեղափոխող  նավի խորտակման հետեւանքով 31 երեխա է մահացել, հաղորդում է “Вести”-ն: Էգեյան ծովում խորտակված նավում ավելի քան 100 մարդ  է եղել: Նրանցից 45-ին, այդ թվում` նավապետին եւ նրա օգնականին հաջողվել է փրկվել: Փախստականների մեծ մասը բանտում է գտնվում: Դժբախտ պատահարի զոհն է դարձել 58 մարդ: Մերձափնյա Մենդերես վարչական […]

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է սիրիացի փախստականներով նավը

image_3908

Առնվազն 20 մարդ է խորտակվել Թուրքիայի ափերի մոտ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով, գրում է “Hurriyet”-ը: Ըստ պարբերականի` նավը, որը տեղափոխելիս է եղել շուրջ 100 փախստականների Սիրիայից եւ Իրաքից, խորտակվել է Իզմիր նավահանգստից քիչ հեռու: Տուժածներին օգնության են հասել ափամերձ պահակազորի թուրքական նավերը: Նրանց հաջողվել է փրկել 43 ուղեւորի եւ ջրից հանել 20 դիակ: […]

Թուրքերը սպառնում են “կոտրել” ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը

image_4191

Թուրք հակերները սպառնում են ջարդել ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, ինչպես նաեւ մի քանի այլ պետական մարմինների կայքեր: Նրանց խոսքով` իրենց այդ քայլին դրդել են օգոստոսի 22-ին Մոսկվայի “Սպարտակ” ֆուտբոլային թիմի երկրպագուների հակաթուրքական գործողությունները: Նրանց կարծիքով` դրան նպաստում է նաեւ Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթը: Նրանք սպառնացել են մեկ առ մեկ ջարդել բոլոր այն կայքերը, որոնք սպորտային […]

Ռուս ֆուտբոլասերները թուրքերից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

image_4204

Թուրքական ‘Ֆեներբախչե” ֆուտբոլային ակումբի երկրպագուները Ստամբուլի “Sukru Saracoglu” մարզադաշտի դրամարկղի մոտ քարեր եւ շշեր են նետել “Սպարտակի” երկրպագուների վրա: Մոսկովյան ակումբի երկրպագուները Twitter-ում գրել են, որ իրենցից մեկին դանակով հարվածել են, իսկ ոստիկանությունը  նույնիսկ չի եկել իրենց օգնության: Թուրք երկրպագուները հավանաբար այս կերպ վրեժխնդիր են եղել օգոստոսի 21-ին Մոսկվայում տեղի ուենցած Ռուսաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ […]

Հայ շախմատիստները ֆավորիտների շարքում են Թուրքիայում

image_4218

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է շախմատի 40-րդ Օլիմպիադան, որը համարվում է ամենավարկանշային առաջնությունն այս սպորտաձեւում: Ըստ միջազգային տեղեկատվական գործակալությունների` առաջնության ֆավորիտներն են համարվում Հայաստանի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի թիմերը: Հայաստանի դրոշի ներքո Ստամբուլում ներկայանում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Կանանց թիմը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, […]

Թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 5 զինծառայող է զոհվել

image_4327

5 զինծառայող զոհվել եւ 7-ը վիրավորվել են Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով, հաղորդում է “Անատոլիա” գործկալությունը: Վթարը տեղի է ունեցել Իրաքի սահմանին մոտ գտնվող Հաքքյարի նահանգում: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի 4 անդամները եւ 11 զինծառայողներ: Թուրք զինվորականները հայտնել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել վայրէջքի պահին: Սակայն “Firat” գործակալությունը հայտնում է, որ ուղղաթիռը […]

Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

image_4349

Հուլիսի 20-ի երեկոյան Վանում  կրկին երկրաշարժ է տեղի ունեցել` Ռիխտերի սանդղակով 4,4 բալ ուժգնությամբ, տեղեկացնում է “Անադոլու” գործակալությունը: Երկրաշարժին հաջորդել են 2,6 եւ 2,7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: Վանում երկրաշարժերը չեն դադարում նախորդ տարվա հոկտեմբերից: 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո կրկին […]

Թե ինչպես է Դավութօղլուին Պուտինը մատով իր մոտ կանչում /վիդեո/

image_4396

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել, որն ավելի են թեժացրել թուրքական լրատվամիջոցները, որոնք զայրացել են այն փաստից, թե ինչպես է թուրք նախարարին իր մոտ կանչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն իբր թե անհարգալից է վերաբերվել Դավութօղլուին` […]

Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում Տրապիզոնի նավահանգիստից օգտվելու հայկական պահանջի նկատմամբ

image_4488

Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափագ է հայտնել հանդիպել “Սփյուռքի ղեկավարների” հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները: Ես առաջարկեցի, որ նախքան Դավութօղլուի հետ հանդիպման հնարավորությունը քննարկելը, նախ եւ առաջ նա պետք է ապացուցի իր անկեղծությունը՝ կատարելով ութ նախնական զիջումներ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությանը Տրապիզոնի թուրքական նավահանգստից առեւտրային նպատակներով օգտվելու թույլտվություն շնորհելն էր: Անցյալ շաբաթ, թուրքական “Gunebakis” կայքը […]

Ստամբուլում այրվել է բնակելի երկնաքերը /վիդեո/

image_4520

Ուժեղ հրդեհ է բռնկվել Ստամբուլի 42 հարկանի երկնաքերներից մեկի վրա: Իշխանությունների տվյալներով` շենքում գտնվում են բնակարաններ, գրասենյակներ, խանութներ, հաղորդում է “BBC”-ն: Զոհերի մասին առայժմ տեղեկություն չկա: Թուրքիական լրատվական  “Anatolia” գործակալության տվյալներով` չնայած էվակուացիային, երկնաքերի ներսում դեռեւս կարող են մարդիկ մնացած լինել: Բոլոր էվակուացված մարդիկ հակագազերով են եղել: Հրշեջները էվակուացրել են նաեւ մոտակա շինությունների բնակիչներին: Կրակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի