20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սահակաշվիլին խոստանում է Իվանիշվիլիի փողերը վերադարձնել վրացիներին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը խոսք է տալիս, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կենթարկվի իրավաբանական պատասխանատվության, եւ նրա փողերը կվերադարձվեն վրացիներին, գրում է Ria.ru-ն: «Միակ մարդը, ով ստիպված կլինի պատասխան տալ, Իվանիշվիլին է: Մինչ այդ նա բազմամիլիարդանոց ունեցվածք կդիզի: Ուկրաինայում ես սովորել եմ, թե ինչպես է պետք է վերադարձնել […]

Հանուն զուգարանակոնքի` Էրդողանը կդիմի դատարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի միջև «զուգարանակոնքի վեճը» կհանգուցալուծվի դատարանում, գրում է  Ermenihaber.am-ը: Էրդողանի փաստաբան Ալի Օզքայան հայտնել է, որ դատարան է դիմելու՝ Քըլըչդարօղլուից պահանջելով բարոյական փոխհատուցում  նախագահական նստավայրի մասին արած պնդումների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Posta» լրատվական կայքը: Ընդդիմադիր կուսակցության նախագահը հայատարարել էր, […]

Սիսի կաթողիկոսարանի տարածքում` հայ հոգևորականների շիրիմների վրա, մանկական զբոսայգի է կառուցվել /ֆոտո/

Ադանայի Քոզան (Սիս) գավառում գտնվող հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել: Թուրքական «demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ նշյալ վանական համալիրը պատկանում է այն հայկական եկեղեցական գույքի թվին, որոնց վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս դիմել է թուրքական դատարան, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրի վկայությամբ՝ շուրջ 700 տարի տարածքի հայերի համար հոգևոր կենտրոն ծառայած […]

Դինքի գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետը

Ստամբուլի Շիշլի թաղամասում 2007թ. սպանված Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով նոր ձերբակալություն է կատարվել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ոստիկանության հետախուզական վարչության C բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի վերաբերյալ նշյալ գործով որպես կասկածյալ ձերբակալելու որոշում է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի հանրապետական դատախազությունը Յըլմազերի նկատմամբ մեղադրանք է առաջադրել «հանցավոր […]

Վրաց-թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Մայիսի 31-ին Թուրքիայի տարածքում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: «Կովկասյան արծիվ» կոչվող զորավարժությունները, որոնք միտված են «Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցղությանն ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:  

Ալիեւի դուստրը պաշտոնապես ամուսնալուծվում է մեծահարուստ ամուսնուց /ֆոտո/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը` Լեյլա Ալիեւան պաշտոնապես հայտարարել է, որ բաժանվում է ամուսնուց` մեծահարուստ երգիչ, Ռուսաստանում գործող Crocus Group ընկերության փոխտնօրեն Էմին Ագալարովից, հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին Ալիեւան գրել է Ինստագրամի իր էջում. «Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէ, որ Էմինի հետ իմ ամուսնությունը վերջին տարիներին ձեւական բնույթ էր կրում: Մենք վաղուց տարբեր քաղաքներում […]

Արցախը տնտեսական աճ է գրանցել

      Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝  ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։   Օրենսդիր-գործադիր քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների ու պատգամավորական խմբակցությունների […]

Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հեռացվել է կուսակցությունից

Բելգիայի խորհրդարանի պատգամավոր և «Humanist Democratic Centre (HDC)  կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր տկն Մայինար Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվականը, հեռացման պատճառը եղել է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Միջանկյալ նշենք, որ Բելգիան Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչած և դատապարտած պետություններից է: Օզդեմիրը հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դժգոհություն […]

Գյուլը Էրդողանին հեռացրե՞լ է Twitter-ի իր ընկերների ցանկից

Այսօր թուրքական ընդդիմադիր «Birgün» լրատվական կայքը հայտնել էր, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն իր «Twitter»-ի ընկերների ցուցակից հեռացրել է  գործող նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Որոշ ժամանակ անց, սակայն, վերոնշյալ լուրը հեռացվել է կայքի լրահոսից, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «haber7» լրատվական կայքը, անդրադառնալով «Birgün»-ում տեղ գտած լուրին,  հերքել է այն` տեղեկացնելով, որ Գյուլն իր միկրոբլոկը բացելուց […]

Վրաստանում ցանկանում են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը

Այսօր Վրաստանի խորհրդարանում գրանցվել է օրինագիծ, որով ցանկանում են երկրում օրինականացնել մարիխուանայի օգտագործումը, հայտնում է վրացական «Լիբերալ» հանդեսը: Օրինագծի հեղինակը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Ազգային միացյալ շուրժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Գոգա Խաչիձեն է: Օրինագծում նշվում է, որ առանց բժշկի համապատասխան թույլտվության մարիխուանայի ու կանեփի  աճեցումը, ձեռքբերումը, պահպանումը եւ օգտագործումը այսուհետ քրեորեն պատժելի արարք չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի