18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում լարվածությունը շարունակվում է. քրդերը սպանել են ևս 3 թուրք զինվոր

Թուրքիայի Շըրնաք շրջանում «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել թուրք զինվորականների վրա: Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի` կրակահերթի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվորական և մեկ քուրդ զինյալ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել` հաստատելով տեղի ունեցածը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ դեպքի վայր են ուղաևկվել անօդաչու […]

Ազատամարտիկների երգը թնդաց՝ հենակետային դիրքերում /վիդեո/

Պատերազմի բովով անցած ազատամարտիկները շարունակում են պարբերաբար լինել հենակետային դիրքերում: Արցախի դիրքերում նրանք սահմանապահ զինվորին ոչ միայն ոգևորեցին իրենց ներկայությամբ, այլ նաև երգեցին զինվորների հետ.՛՛Գրավեցինք մենք Շուշին՝ հասանք Մարտակարտ, կգրավենք Անին մինչ Տիգրանակերտ՛՛,-երգում էին ազատամարտիկները: Դիտքեք նաև տեսանյութը:

Հայոց եռագույնը կծածանվի Բաքվում.Կոռնիձորի Արո

«Եթե Ադրբեջանը մի վարկյան անգամ համոզված լիներ, որ ինքը պատերազմում հաղթանակ կտոնի, ապա վաղուց այն կսկսեր: Ադրբեջանը լավ է գիտակցում, որ այս անգամ քարտեզի վրայից կկորի Ադրբեջան պետությունը: Դրանից ելնելով էլ հերթական հաթաթան է տալիս, միգուցե,  միջազգային և ռեգիոնալ ուժերի հետ համատեղ պայմանավորվածության արդյունքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը: Խուդավերդյանի խոսքով՝ […]

Սիրիային սահմանակից 4 թուրքական շրջաններ անվտանգության հատուկ գոտի են հայտարարվել

Թուրքիայի Քիլիս նահանգի ղեկավարությունը Սիրիային սահմանանակից 4 թուրքական շրջաններ անվտանգության հատուկ գոտի է հայտարարել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` Քիլիսի նահանգապետարանի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ որոշ շրջաններում անվտանգության գոտի հայտարարելու նպատակը Սիրիայի սահմանին անվտանգության ապահովմանն աջակցելն է, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և ունեցվածքի պաշտպանության ապահովումն ու հնարավոր վտանգների չեզոքացնելը: Նշվում […]

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Անադոլու գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայի Մերսինի ծովածոցում տեղին է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ:    երկրաշարժը գրանցվել է հուլիսի 30-ին 01.00-ին երկրակեղևից 18 կմ խորության վրա: Ցնցումները գրանցվել են Մերսինում, Ադանայում, Հաթայում, Օսմանիեում և Գազիանթեփում (Այնթափ): Նյութական կամ մարդկային կորուստներ չեն գրանցվել:

Ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաներ

Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները երկու օր առաջ բերման են ենթարկել այդ երկրի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպաների, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոցն ընտրել է կալանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, թեպետ կալանված սպաների անունները հայտնի են […]

ԼՂՀ-ում ընդունել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներակայացնող մի շարք խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։ Ընդգծվել է, որ խնդիրը […]

Հայ-վրացական երկխոսությունը տալիս է իր արդյունքները

Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած վերջին այցը փաստում է, որ հայ-վրացական համագործակցության ակտիվացումը հնարավոր է դարձնում հրատապ և ակտուալ հարցերի լուծումը: Տեսանելի է նաև Վրաստանի վարչապետի պատրաստակամությունը հայկական կողմի առաջարկներին և կոչերին համապատասխան արձագանքի արժանացնելու մոտեցումը: Ընդամենը մեկ ամիս առաջ էր, երբ Դալիալի անցակետի աշխատանքային ժամերը ավելացվեցին 3 ժամով՝ ի դեպ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ջանքերով, […]

Արարատի ստորոտին պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը

Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազիտ շրջանով անցնող և Իրանից Թուրքիա բնական գազի ներմուծումն ապահովող գազատարը պայթեցվել է, գրում է  Ermenihaber.am-ը:  Սիսի (Փոքր Մասիս) ստորոտին գտնվող Հալլաչ գյուղի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ անվտանգության ուժերի կողմից համապատասխան  աշխատանքներ են իրականացվում տեղանքում: Ըստ թուրքական «Radikal»-ի՝  շրջանառվում է վարկած այն մասին, թե պայթյունի հեղինակը «Քուրդիստանի բանվորական […]

Դավութօղլու-Մերկել հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները խոսել են «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական կազմակերպության և «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet»-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության փոխխոսնակ  Գեորդ Շթրայթերի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Մերկելին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի