20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի ԶՈւ-ն պաշտոնապես հայտնում է 32 քուրդ գրոհային վնասազերծելու մասին

Թուրքիայի զինված ուժերից (ԶՈւ) պաշտոնապես հայտնում են, որ երեկ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է ընդհանուր առմամբ 32 քուրդ զինյալ, որոնց անվանում են ահաբեկիչ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «gazetevatan» լրատվական կայքը, հղում անելով  ԶՈՒ-ի հայտարարությանը, նշում է, որ Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհ շրջանում թուրքական օդուժը «sikorsky» տեսակի ռազմական ուղղաթիռների օգնությամբ  […]

Աղմկահարույց ձերբակալություններ Թուրքիայում

Թուրքիայի Կայսերի  քաղաքում սեպտեմբերի 16-ի առավոտյան ոստիկանական գործողություն է իրականացվել՝  ուղղված «զուգահեռ կառույցի» ենթադրյալ  աջակիցների դեմ, գրում է  Ermenihaber.am-ը: Նշենք, որ Թուրքիայում «զուգահեռ կառույց» անվանում են իշխանությունների հետ խոր առճակատման մեջ գտնվող գյուլենական համայնքին՝  իսլամական շարժման առաջնորդ՝ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին: Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ գործողության արդյունքում ձերբակալվել է 11 քաղաքացի, որոնց թվում՝  հայտնի թուրքական […]

Ի՞նչ կտա ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին

Սեպտեմբերի 15-ին, Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը: Ինչ փոփոխություններ կլինի Հայաստանի արտաքին դիվանագիտության մեջ, անվտանգության առումով արդյոք ավելին ապահով կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախաագհության ստանձնումը: Հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ: Պարոն Մանասյան, ի՞նչ կտա ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին: Դա շատ շահագործման ենթական պաշտոն չէ: Սովորաբար նախորդ բոլոր […]

Վրաստանում գնացքներ են բախվել, կան տուժածներ

Վրաստանի Փոթի քաղաքում իրար են բախվել մարդատար գնացքն եւ ջերմաքարշը, ինչի արդյունքում չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է apsny.ge-ն: Ջերմաքարշը մխրճվել է կառամատույցից հեռացող «Փոթի – Թբիլիսի» գնացքի մեջ: «Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերությունը պարզաբանել է, որ գնացքների բախման պատճառ է դարձել մասնավոր ընկերության պատկանող ջերմաքարշի կողմից երթեւեկության կանոնների խախտումը:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը սահմանին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է, որ ինքը հույս ունի, որ թե’ հայկական, թե’ ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային և շփման գծի լարվածությունը թուլացնելու համար: Դեսպանն ասել է, որ լարվածության հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ, ինչն անթույլատրելի է: Դեսպանը խոսել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի […]

Մենք հայ ենք, դուք ո՞վ եք. թուրք հոդվածագիր

«Մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք» վերտառությամբ հոդվածում Նուրջան Բայսալը արձագանքել է օրերս Ջիզրե քաղաքում տեղի ունեցած սկանդալային միջադեպին, երբ թուրք ոստիկաններից մեկը դիմել էր քուրդ բնակչությանը՝ ասելով. «Բոլորդ հայ եք: Հայերը ձեզանով հպարտանում են», հայտնում է Ermenihaber.am-ը: Բայսալն իր հոդվածում անդրադառնում է հայերի պատմությանն ու խիստ քննադատության ենթարկում ոստիկանի այդ ռասիստական հայտարարությունը: Հոդվածը […]

Մուշում PKK-ի իրականացրած պայթյունից 12 զինվոր է վիրավորվել

Թուրքիայի Մուշ նահանգի Սուլուջա գյուղ տանող ճանապարհահատվածին Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից նախապես տեղադրված պայթուցիկը պայթել է զինվորական մեքենայի անցնելու ժամանակ, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Պայթյունի հետևանքով 12 զինվոր վիրավորվել է և անմիջապես հոսպիտալացվել: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

Էրդողանի սկանդալային սելֆին մեծ աղմուկ է բարձրացրել /ֆոտո/

Թուրքական «Nokta» ամսագրի շապիկին հայտնվել է ֆոտոշոփի օգնությամբ պատրաստված մի լուսանկար, որում պատկերված է նախագահ Էրդողանը` քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի դիակի ֆոնին սելֆի (ինքնանկար) անելիս: Լուսանկարը հայտնվել է  համացանցում` ամսագրի տպագրումից առաջ, գրում է Ermenihaber.am-ը: Սկանդալային լուսանկարը արագ տարածվել է սոցցանցերում և մեծ աղմուրկ բարձրացրել:  Ինչից հետո ամսագրի խմբագիրը հայտարարություն է տարածել այն […]

Վերադարձեք, մեր օջախը զորանա. Տաճատ Վարդապետյանը՝ ջավախքցիներին

Արդեն տեղեկացրել ենք, որ Ջավախքի Թախչա գյուղում ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ բացվեց խաչքար-հուշակոթող, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, ջավախքցի Տաճատ Վարդապետյանը: Պատգամավորը կոչ արեց  Թախչա գյուղից հեռացածներին վերադառնալ և շենացնել հայրենի գյուղը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Աշխարհը կդատապարտի ցեղասպանությունը. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր /վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ Ջավախքի Թախչա գյուղում ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ բացվեց խաչքար-հուշակոթող, որին մասնակցում էր նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Հայազգի պատգամավորն իր ելույթում անդրադարձավ Հայոց Ցեղասպանության միջազգային ճնաչման ու դատապարտման հարցին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի