25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Անընդունելի է․ Ուորլիքը՝ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմի գնդակոծման մասին

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից։ Գնդակոծությունը ստիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին թաքստոց գտնել: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս […]

Թուրքիայի մասնատումը սկսվեց …

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Թուրքիային վերաբերող հատվածներից մեկը սա է. «Նույնը կանեն նաեւ Թուրքիայի տառապյալ քրդերը, որոնք տասնամյակներ շարունակ հանդուրժել են կատաղի զինվորական ճնշումներն ու «լեռնցի թուրք» նվաստացուցիչ պիտակը, որի նպատակն է մոռացնել տալ նրանց ինքնությունը: Հանդարտության […]

Կոնգրեսականները Օբամայից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի եւ Դոմոկրատական կուսակցությունից Էլիոթ Էնգելի նախաձեռնությանն են միացել եւս 83 կոնգրեսականներ եւ դիմել են երկրի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատման ու Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության նվազման համար, գրում է asbarez.com-ը: Էդ Ռոյսը հայտարարել է, որ ԼՂ […]

ԼՂՀ կոնֆլիկտն արագ լուծում չի ստանա. քաղաքագետ

Այսօր «Հենարան» մամուլի ակումբի հյուրն էր քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ով լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստան այցին` մասնավորապես նշելով. «Մարդիկ գիտեն, որ 2-3 ամիսը մեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելում են տարածաշրջան` հանդիպում ունենալով Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի ղեկավարների հետ: Ո՛չ այս այցի, ո՛չ էլ ապագայում բանակցային գործընթացի արդյունքում լուրջ առաջընթաց դժվար թե ունենաք, քանի որ ԼՀՂ-ն […]

Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը շարունակում են բանակցությունները

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլեր կրկին հանդիպե են, այս անգամ՝ Միլանում: Ինչպես նշվում է «Գազպրոմ»-ի լրատվական բաժնի տարածած հաղորդագրության մեջ, հանդիպմանը շարունակվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցմանը եւ դրա առեւտրային մատակարարումներին վերաբերող հարցերի քննարկումը: 2014 թվականին «Գազպրոմը» 0,3 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Վրաստանին:  

Հրանտ Դինքի սպանության գործով 25 թուրք պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ հարուցված քրգործի քննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել է 25 պաշտոնյայի նկատմամբ՝ վերջիններիս դատելու պահանջով, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ դատախազ Գյոքալփ Քյոքչուի կազմած մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել  է Ստամբուլի գլխավոր դատախազություն: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 20-25 տարվա ազատազրկում է պահանջվել Էնգին Դինչի, Ռեշեթ Ալթայի […]

Հրաժարվել զենքի կիրառումից. Ուորլիքը` դարձյալ նույնը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հրապարակել է ականանետի արձակած կրակոցի բեկորների լուսանկար եւ կոչ արել Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել զենքի կիրառումից: «Հայաստանն ու Ադրբեջանը, անկախ նրանից` ագրեսորի կարգավիճակում են, թե հակազդողի, պետք է հրաժարվեն այս զենքերի կիրառումից»,- գրել է Ուորլիքը:

Նախկին նախագահը բացատրություններ է պահանջում նախագահից

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խիստ քննադատության է ենթարկել նախագահ Մարգվելաշվիլիի հայտարարությունը՝ կապված երկրում վերջինն օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նա ասել է, որ նախագահը ստիպված կլինի բացատրություններ տալ, հայտնում է «Գրուզիա Online»-ը։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքացիական կայունությունը պահպանելու համար բանակցություններ է սկսում քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական […]

Վարչապետը հորդորել է

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատավական ծառայությունը: Կարևորելով դասընթացների կազմակերպումը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը հանրապետությունում, և համայնքապետները կսկսեն ավելի համարձակորեն օգտվել իրենց լիազորություններից: […]

Թուրքիայում գրոհել են ԻՊ-ի գաղտնի հավաքատեղին. կան զոհեր

Հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան թուրքական ոստիկանության հատուկջոկատայինները զինված օպերացիա են կազմակերպել Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քայափընար շրջանի Հուզուրեվել թաղամասում, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գաղտնի հավաքատեղի, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես իրազեկում է թուրքական «haberler» լրատվակայքը, ոստիկանության հատուկ գործողության ժամանակ զինված ընդհարում է տեղի ունեցել, ինչ հետևանքով սպանվել է 2 թուրք ոստիկան և ԻՊ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված