19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Անցած գիշեր կրակել են նաև ականանետերից

Հոկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն […]

Հոգևորականները պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը՝ դպրոցներում Հելոուինը նշելու պատճառով

Վրաստանում մի խումբ հոգևորականներ նախօրեին Կրթության նախարարության շենքի մոտ ակցիա են իրականացրել՝ պահանջելով նախարար Թամար Սանիկիձեի հրաժարականը, գրում է interfax.ru-ն։ Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ դպրոցներում թույլատրվում է նշել Հելոուինը՝ այսպես կոչված «չարքերի տոնը»։ «Դպրոցներում նման բան չպետք է լինի: Երեխաները պետք է իմանան, որ դա խաղ չէ: Դա սատանիզմ է»,- հայտարարել է ցուցարարներից մեկը։

Քայլեր ձեռնարկվեն՝ բռնությունից խուսափելու համար․ համանախագահների հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հայտարարություն են տարածել, որում ամփոփել են հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած վերջին այցը։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու […]

Թուրքիան շա՜տ, շա՜տ հեռու է ԵՄ անդամակցությունից. Բելգիայի վարչապետ

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է այն տեսակետը, որը նախատեսում է Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամության փոխարեն Թուրքիայի հետ արտոնյալ պայմաններով համագործակցություն զարգացնել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` նախօրեին ֆրանսիական «TV5 Monde» հեռուստաընկերությանը հյուրընկալված Շարլ Միշելն առաջին անգամ հստակ կերպով դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Բելգիայի վարչապետն ասել […]

Որն էր Անկարայի ահաբեկչական պայթյունների նպատակը

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը, հիմնվելով ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների վրա, հայտնել է, թե ինչ նպատակ են ունեցել հոկտեմբերի 10-ին Անկարայում 102 մարդու կյանք խլած պայթյունները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանամետ «sabah»  թերթը գրում է, որ, ըստ դատախազության եզրակացության, այդ պայթյունների նպատակը եղել է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները սաբոտաժի ենթարկել ու խաթարել քաղաքական կայունությունը […]

Ալիևը մեղադրել է համանախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Էնդրյուն, Իգոր Պոպովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիչը ներկայումս գտնվում են Բաքվում եւ նախօրեին հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպումը բավական լարված է եղել, Ալիեւը մեղադրանքներ է հնչեցրել դիվանագետների հասցեին։ Ալիեւը համանախագահներին ասել է, թե Հայաստանի իշխանության սադրանքները վերջ չունեն՝ նշելով, որ Փարիզում […]

Շարմազանովը Բագրատյանին կոչ է անում հեքիաթներ չպատմել

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խիստ զայրացրեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն արտահայտությունները, թե իշխանությունները Արցախը հանձնել են Ադրբեջանին: Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորին իր տեսակետը որպես բացարձակ ճշմարտություն չներկայացնել: «Հարգում ենք կարծիք հայտնելու Ձեր իրավունքը, սակայն այստեղ գտնվող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունենի իր սեփական կարծիքը: Պետք չէ այստեղ պատմել տարբեր հեքիաթներ Ղարաբաղն Ադրբեջանին  հանձնելու մասին: Մենք շատ հարգում […]

Ստամբուլում, երկարատև պայքարի արդյունքում, հայ որբերի ճամբարը վերադարձվեց հայ համայնքին

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից Ermenihaber.am-ին հայտնեցին, որ «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել է նաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը: Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանումգտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածվածշինությունը […]

Մոսկվան ուզում է ազատվել

Երեկ Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ հրադադարի հերթական ցուցադրական խախտումը: Մասնավորապես, համաձայն տարածված հաղորդագրությունների, Ադրբեջանական կողմը ավտոմատային կրակ է բացել այն ժամանակ և այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում կատարել է գրառում, ուր նշել է, որ իրենք ստիպված են եղել պատսպարվել: Ու թեև […]

ԻՊ-ի շարքերում հա՞յ կա. Ժամանակ

«Կահիրեում ձերբակալվել են «Իսլամական պետու­թյուն» ահաբեկչական խմբավորման մի շարք զինյալներ։ Հայտնի է, որ ծայրահեղա­կանների կողմնակիցները մի շարք ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում։ Ռուսական ՋԼՄ-ների փոխանցմամբ՝ իսլամիստները Եգիպ­տոս են ժամանել Լիբիայից։ Նրանց թվում են եղել Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քա­ղաքացիներ։ Նրանց մոտ հայտնաբերել են զենք, Եգիպտոսի ոստիկանական և բանակային համազգեստ, ինչպես նաեւ ԻՊ-ի խորհր­դանիշով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի