14 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2018

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

image_7191

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ  ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը  մայիսի 11-14-ը Երեւան եւ Բաքու կատարած այցից հետո  ամփոփել են այն հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ունի. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) , Ժակ Ֆորը (Ֆրանսիա), […]

Թբիլիսիում փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին

image_7206

Հորդառատ անձրեւների արդյունքում ավերվել է Թբիլիսիում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցու եւս մեկ մասը: Փլատակները թափվել են հարեւանությամբ գտնվող բնակելի տան վրա` քանդելով պատերից մեկը: Տան բնակիչներից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Քաղաքային իշխանությունները խոստացել են նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Ինչպես հաղորդում է “Regnum” տեղեկատվական գործակալությունը, միջադեպի մասին հաղորդելիս  վրացական հեռուստաալիքներն այս անգամ այն անվանել […]

Իրանը պատրաստ է “ամեն ինչ նորից սկսել”

image_7209

Իրանի իշխանությունները  պատրաստ են  “քայլ առաջ կատարել” եւ “ամեն ինչ նորից սկսել”, որպեսզի բանակցությունների միջոցով որոշում կայացնեն իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Միշել Ռոկարը, ով այժմ անհատական այցով գտնվում է Թեհրանում, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Հանգստյան օրերին նա բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի եւ Ազգային անվտանգության […]

Համաեվրոպական տոն համարվող “Եվրատեսիլը” չարիք է դարձել

image_7217

Մայիսի վերջին Ադրբեջանում կայանալիք ‘Եվրատեսիլ-2012″ երգի մրցույթը` եվրոպական հանրության համար այդքան սպասված եւ սիրված միջոցառումը, վերածվել է իսկական չարիքի այդ երկրի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները մրցույթն օգտագործում են որպես հարմար առիթ ժողովրդին կողոպտելու, կոռուպցիայի հիմքերի ամրապնդման եւ սեփական բարեկեցության  համար: Ըստ տեղի մամուլի` Ադրբեջանի բյուջետային աշխատակիցներին ստիպում են աշխատավարձի 20 տոկոսը տրամադրել “կազմակերպչական աշխատանքների իրականացման […]

Ադրբեջանի հերթական սուտը

image_7240

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ փորձելով արդարացնել ս.թ. մայիսի 10-ին Անվտանգության Խորհրդի (ԱԽ) հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկման ժամանակ Ադրբեջանի` որպես նիստի նախագահողի,  անընդունելի գործելաոճը, ադրբեջանական կողմը ԶԼՄ-ների միջոցով  տարածել է հերթական սուտը, ձեւացնելով թե իբրեւ չի խախտել ԱԽ ընթացակարգի կանոները: Թարմացնելու համար ադրբեջանցի դիվանագետների հիշողությունը Հայաստանի ներկայացուցչությունը նշում է, որ ս.թ. […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարը

image_7259

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր` մայիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին, Ժակ Ֆորին եւ Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է “Regnum” գործակալությունը: ԱԳ նախարար Նալբանդյանը նշել է, որ մայիսի 12-ին միջնորդների այցը Երեւան խորհրդանշական է, քանի որ լրանում է ղարաբաղյան հակամարտության տարածքում հրադադարի Համաձայնության […]

Մանրամասներ Չմիացած երկրների շարժման ԱԳ նախարարների հանդիպումից

image_7266

Մեր խմբագրությունը հետաքրքրաշարժ մանրամասներ է ստացել Չմիացած երկրների շարժման արտգործնախարարների հանդիպման ներքին խոհանոցից: Պարզվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած պարբերությունը ի սկզբանե կրել է խիստ միակողմանի բնույթ, մասնավորապես նույնիսկ ներառված չի եղել ուժի չկիրառման եւ խաղաղ կարգավորման մասին դրույթը, սակայն մի շարք երկրների դիրքորոշումների պատճառով Ադրբեջանը չի կարողացել խոչընդոտել վերոհիշյալ դրույթների ընդգրկմանը: Ադրբեջանի […]

Շուշին հանձնե՞լ են թե՞ գրավել. Ազգ

image_7279

Ըստ “Ազգ” օրաթերթի, ադրբեջանական կողմը փորձում է “նսեմացնել” հայկական զինուժի հաղթանակները: Դա մերթ “հայերին ռուսական օժանդակության» կաղապարով է արվում, մերթ` “ներքին դավաճանության”: Երբեմն էլ ասվում է, որ “եթե Հեյդար Ալիեւը մի փոքր շուտ վերադառնար իշխանության, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ”: Այս առթիվ բավական ուշագրավ մեկնաբանություններ է արել Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը: Վերջինիս հանդեպ, […]

Թուրք-ադրբեջանամետ նախագիծը Շվեդական խորհրդարանում տապալվեց

image_7289

Ազգությամբ թուրք պատգամավոր Մեհմետ Քափլանը մեկ տարի է, որ եռանդով աշխատում է  Շվեդիայի խորհրդարանում առաջ քաշել Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Ադրբեջանի պաշտոնական տեսակետները` ծառայություն մատուցելով Բաքվի իշխանություններին: Նախագիծը առանձին անհատի կողմից նախաձեռնություն լինելով, իր կողմնակալ բովանդակության պատճառով, հասկանալիորեն չէր պաշտպանվում նույնիսկ հեղինակի պատկանած` Կանաչների կուսակցության կողմից: 2012-ի մարտին, շվեդական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովը բացասաբար էր վերաբերվել […]

Լիտվայի սեյմում տապալվել է ադրբեջանամետ բանաձեւի նախագիծը

image_7293

Մայիսի 10-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում օրակարգ է մտցվել “Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ” ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձեւ: Սեյմասի մի շարք պատգամավորների սկզբունքային դիրքորոշման, Հայաստանի դեպսանության, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի ու լիտվահայ համայնքի համադրված աշխատանքների շնորհիվ բանաձեւի նախագիծը մերժվեց քվեարկության արդյունքում: Քվերակությունից առաջ կայացած քննարկումների ժամանակ լիտվացի որոշ պատգամավորների կողմից հնչեցվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի