19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ֆրանսիան Իրան կմատակարարի 138 օդանավ

Ֆրանսիական 138 օդանավերը Իրան կհասնեն այս տարվա հուլիսին: Այդ մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Աբբաս Ախունդին: Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ վերջինս երկրի ավիատրանսպորտի պարկի ամբողջական նորացման մասին զեկույցով հանդես է եկել խորհրդարանում՝ նշելով, որ Ֆրանսիան ծրագրել է օդանավերի մատակարարումը սկսել հուլիսին։ Օդանավերի գնման մասին պայմանագիրը ստորագրվել է հունվարի 28-29-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի […]

«Այբ»-ի կրթական տեխնոլոգիաները՝ ԼՂՀ-ում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունեց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տ. Մեսրոպ քահանա Արամյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ներկայացվեցին «Այբ»-ի լայնածավալ կրթական բարեփոխումների ծրագրի՝ ԿԳԱԾ-ի նպատակները և Ստեփանակերտում այդ ծրագրի գործիքը հանդիսացող Արարատյան […]

Իրաքյան քրդերն անկություն են պահանջում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասութ Բարզանին հայտարարել է, որ Քրդերի անկախություն հայտարարելու ժամանակը հասունացել է: Այս մասին հաղորդում է  Rudaw TV հեռուստաալիքը։ «Անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի ամենաբնական իրավունքն է»,- ասել է Բարզանին եւ հավելել, որ իրենց պետությունը ստեղծելու համար քրդերը որեւէ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունեն. «Յուրաքանչյուր ժողովուրդ սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի: Եթե մենք […]

Սիրիայի քրդերը Մոսկվայում ներկայացուցչություն կբացեն

Ռուսաստանում քրդերի ազգային և մշակութային դաշնային ինքնավարության համանախագահ Ֆերհաթ Պատիևը հայտարարել է, որ Սիրիական Քուրդիստանը պատրաստվում է ներկայացուցչություն բացել Մոսկվայում: Թուրքական «Sondakika.com» կայքը, հղում անելով ռուսական «Interfax» գործակալությանը, գրում է, որ Պարտիեւը հայտարարել է, որ ներկայացուցչության գրասենյակը բացվելու է փետրվարի 10-ին: Պատիևը նշել է, որ ներկայացուցչություն բացելու որոշումը կայացվել է Սիրիայում հռչակված 3 քրդական կանտոնների […]

Բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Այլ տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է։

Իրանից արտահանվող բնական գազը չի զեղչվի Թուրքիայի համար

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ազգային գազային ընկերությունը (NIGC)  հայտարարություն  է արել, որ  Թուրքիա արտահանվող իրանական գազը 10-15 տոկոսով  չի զեղչվի, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական  «haberler» լրատվական կայքը, հղում անելով ընկերության հայտարարությանը, նշում է, որ Իրանի և Թուրքիայի միջև իրանական գազի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացները դեռևս շարունակվում են և վճռաբեկ դատարանը վերջնական որոշում չի կայացրել: […]

Իրանը ամեն ինչ կանի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը թուլացնելու համար

Իրանը հնարավոր ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված լարվածությունը թուլացնի։ Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին IRINN հեռուստաալիքի եթերում։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե Ռուսաստանի, թե Թուրքիայի հետ եւ շատ ենք ափսոսում, որ ճգնաժամ է ստեղծվել երկու երկրների փոխհարաբերություններում: Այժմ մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի […]

Տնտեսական անկում Թուրքիայում

2015 թվականին թուրքական արտահանման ծավալները 2014 թավականի համեմատ կրճատվել է 8.7 տոկոսով եւ կազմել 143 մլրդ 935 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Dünya Bülteni լրատվական կենտրոնը հղում տալով Թուրքիայի Վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներին։ Վիճակագրական տվյալների համաձայն արտահանման այդ ծավալի ամենամեծ մասը բաժին է հասել Ստամբուլի նահանգին՝ 77 մլրդ 69 մլն ԱՄՆ դոլար […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացնելու

  Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու Խրիստո Խրիստովը […]

Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան նախատեսված է փետրվարի կեսերին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, որի մասին տեղեկացրել են նախագահի արարողակարգային վարչությունից։ Տեղեկատվության համաձայն՝ այժմ հստակեցվում են այցի ժամկետները, ինչպես նաեւ տեւողությունը: Բաքու Էրդողանի այցի ընթացքում տեղի  կունենա նաեւ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի