19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ ՊԲ հակաօդայիններն Ադրբեջանի օդային տարածքում արձանագրել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ՊԲ մամուլի ծառայությունից: Միաժամանակ ՊԲ հակաօդայինները Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են […]

Թուրքական դատարանը բավարարել է անհիմն պատժի չեղարկման մասին Նիշանյանի բողոքը

Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայումս գտնվում է Թուրքիայի Սյոքե փակ ռեժիմի բանտում, կալանավայրի կարգուկանոնի խախտման մեղադրանքով դատապարտվել է 11 օրվա մեկուսի բանտարկության: Թուրքական «Demkokrathaber.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նիշանյանն իր փաստաբանի միջոցով բողոքարկել է այս վճիռը, գրում է  Ermenihaber.am-ը: Բողոքը քննարկվել է փետրվարի 25-ին Սյոքեի ընդհանուր իրավասության վերաքննիչ դատարանում կայացած նիստի ժամանակ: Նիստին […]

Արցախի կառավարությունը հանձն է առնում փախստականների բնակարանային պայմանների բարելավման գործը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների ներկայացուցիչների՝ նրանց բնակարանային խնդիրներին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Վարչապետը տեղեկացրել է, որ, հանրապետության նախագահի հանձնարարականով, կառավարությունը պատրաստվում է փախստականների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ ծրագիր իրագործել: Այս մաիսն տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «ԽՍՀՄ վերջին տարիներին խորհրդային Ադրբեջանում հարյուր […]

Ստամբուլում հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի: Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ 1850-ականներին կառուցված շինության առաջին հարկը ծառայել է որպես դպրոց, երկրորդ հարկը՝ եկեղեցի: Գործել է մինչև 1922 թվականը: 1990-ականների սկզբին ավերի և թալանի ենթարկված եկեղեցուց միայն 4 պատն էր կանգուն: 1995 թվականին Բեյօղլուի թաղապետարանը պատմամշակութային ժառանգություն համարվող եկեղեցին հայատարարեց հանրային […]

Մարտակերտում նոր ծրագրեր կիրականացվեն. ԼՂՀ վարչապետ

Նախօրեին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Մոխրաթաղի և Մարտակերտի համայնքապետների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը: Այս մաիսն հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մոխրաթաղի համայնքի ղեկավար Նորայր Ամիրյանը, ներկայացնելով մեկամյա գործունեության արդյունքները, նշել է նաև բնակչությանը հուզող հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես գյուղի ենթակառուցվաքներին, այնպես […]

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն […]

Հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 2000 կրակոց է աարձակվել

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

Թուրքիայում 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով /վիդեո/

Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով: Այդ մասին հայտարարությունը տեղադրվել առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում, գրում է Ermenihaber.am-ը: Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում: Վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալը Թուրքիայի պետական «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, […]

Գազի գինը Հայաստանի համար կնվազի 15-20 տոկոսով. Սիմոնով

Այսօր «Անդրկովկասի Եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղանի ժամանակ Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար, հնարավոր է, նվազի 15-20 տոկոսով: Վերջինս անեւ նկատել է, որ ակնհայտ է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այնքան էլ կոմֆորտային չէ այն սակագների ֆոնին, որ գործում են […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 25-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի