24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում Հայաստանի սահմանի մոտ գտնված դիակի մոտից քարտեզներ և հայերեն գրություններ են հայտնաբերվել

Այսօր Թուրքիայի Կարսի նահանգի սահմանային Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի Ալեմ գյուղի մերձակայքում անձը չպարզված տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` դիակը հայտնաբերած գյուղացիների հայտնած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր ժամանած ժանդարմերիայի ստորաբաժանումներին չի հաջողվել պարզել անձի ինքնությունը, քանի որ վայրի կենդանիները հոշոտել են տղամարդու դեմքը: Աղբյուրը նշում է, որ մահացած տղամարդու մոտից հայտնաբերվել […]

Օտարազգի ֆոտոլրագրողները դասընթացներ կանցկացնեն Արցախում

Իտալացի ֆոտոլրագրողներ Կառլ Մանչինին և Ջանմարկո Մարավիլիան, ովքեր համագործակցում են բազմաթիվ հեղինակավոր պարբերականների հետ, ինչպիսիք են «The Washington Post»-ը և «The New York Times»-ը, պատրաստակամություն են հայտնել ֆոտոդասընթացներ անցկացնել արցախցի երիտասարդ ֆոտոլրագրողների հետ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության ֆոտոլրագրողներն ասել են, որ նպատակ ունեն Արցախն աշխարհին […]

Հերթական դիտարկումն է անցկացվել շփման գծում

Մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և […]

«Change.org»-ում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի

Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում, գրում է Ermenihaber.am-ը։ Ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող Սևան Նիշանյանի վերաբերյալ տարբեր դատավարություններով կայացված որոշումների արդյունքում վերջինիս պատժաչափը հասել է 11.5 տարվա: Սակայն նրա դեմ […]

Հակառակորդն այս գիշեր ակտիվ է եղել

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինվածուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչիգրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության և հրադադարի ռեժիմի […]

Վրաստանում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ

Վրաստանում՝ Ադիգենիի շրջանում, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի քրիստոնյա եւ մուսուլման վրացիների միջեւ, ինչի արդյունքում կան վիրավորներ, գրում է apsny.ge-ն։ Նշվում է, որ դեպքի վայր են ժամանելու Կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները, որոնք հանդիպումներ կունենան տեղաբնակների հետ՝ պարզելու համար, թե որն է եղել ծեծկռտուքի պատճառը։ Նշվում է, որ այստեղ հաճախ են մուսուլմանների եւ քրիստոնյաների […]

Նախորդ փետրվարին Անթալիա է այցելել 8.307 ռուս զբոսաշրջիկ, այս փետրվարին` 55

Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան զգալի վնասներ է կրում հատկապես զբոսաշրջության ոլորտում, գրում է Ermenihaber.am-ը: Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի համար մտահոգիչ հետևանքներ են ունենում: Խոսքը վերաբերում է հատկապես երկրի ամենահայտնի տուրիստական կենտրոնին` Անթալիային: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` այս տարի փետրվար ամսին Անթալիա է մեկնել ընդամենը 55 […]

Մոգերինին եւ Ալիեւը անդրադարձել են ԼՂ հարցին

Նախօրեին պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի,  անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին։

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված