25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայկական երկաթուղու ռելսերը դեպի Մոսկվա` ժանգոտել են/ ֆոտո

Երեւանի երկաթուղային կայարանից օգտվողներին կայարանի տնօրինությունը տեղեկացնում է, թե ինչ ժամանակացույցով են շարժվում մոսկովյան երկաթուղային կայարանների գնացքները, թե որ կայարանից ինչ ուղղությամբ եւ որ ժամերին են շարժվում գնացքները: Ո՞ւմ է հետաքրքիր այդ ամենը, երբ «Հարավկովկասյան երկաթուղին» (հայկական երկաթուղին) վերջին 25 տարիներին չի ապահովում գնացքների շարժը աբխազական երկաթուղով դեպի Ռուսաստան: Henaran.am-ը փորձել է փոքր հարցախույզով պարզել, […]

7 օր առաջնագծում/ վիդեո

  Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներիհամաձայն, մարտի 20-ից 26-ն ընկածժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդիկողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոցականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 13000 կրակոց: Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում […]

Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է հայերի Սուրբ Զատիկը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է Քրիստոսի Հարության տոնի պատարագին։ Այս մասին գրում է Georgia Online-ը։ Նա շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին՝ մաղթելով ուրախ Սուրբ Զատիկ։ Նախարարի հետ պատարագին ներկա են եղել նաև պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան այրեր։

Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում/ ֆոտո

Երեկ՝ մարտի 27-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, Բաթումիում նշվեց հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ: Հավատացյալներով լեփ-լեցուն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեց ժամերգություն, Անդաստան, այնուհետև մատուցվեց Զատկական Սուրբ և Անմահ Պատարագ: Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Զատկական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս […]

Հակառակորդի գնդակոծությունից Արցախում 27-ամյա քաղաքացիական անձ է վիրավորվել

Մարտի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաեւ 60 (39 արկ) եւ 82 (34 արկ)  միլիմետրանոց ականանետեր,  ՀԱՆ-17 (48 արկ)  ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ): Մարտի 26-ին՝ […]

Նախագահն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանի Հանրապետություն նրա պաշտոնական առաջին այցի շրջանակներում և հույս հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն […]

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև:  Վեճը վերածվել է քաշքշուքի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել […]

Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինսկի խմբին մեղադրել էր «իրենց գործողություններով հակամարտության սառեցմանը նպաստելու մեջ»: Մեկնաբանելով այս խոսքերը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, հայտնում է Tass-ը։ Զախարովան ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը ևս այս խնդրի լուծում է փնտրում։ «Մենք […]

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ

Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպինռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն:  

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը լրագրողներին պատմել է Զատիկի մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Սուրբ Զատկի հետ կապված խորհրդարանի լրագրողներին ներկած ձվեր ու Զատիկի թխվածք է հյուրասիրել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ քրիստոնյաները մարտի 27-ին նշելու են Սուրբ Հարության տոնը, որի ուրախությունը ցանկանում է կիսել լրագրողների ու մյուս պատգամավորների հետ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված