18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սիրիայի նախագահը համընդհանուր համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներման օրենսդրական հրաման է ստորագրել, որը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր հանցանք են գործել մինչեւ 2013-ի ապրիլի 16-ը, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ըստ այդ հրամանի` մահապատիժը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ` խիստ ռեժիմով վայրերում, ցմահ բանտարկությունը կփոխարինվի 20 տարվա ազատազրկմամբ, կազատվեն այն բանտարկյալները, ովքեր անբուժելի հիվանդություններ ունեն եւ որոնց 70 տարին է […]

Իրանում երկրաշարժից 40 մարդ է զոհվել

Ըստ արտակարգ իրավիճկաների նախարարության կայք-էջի, ապրիլի 16-ին, ժամը 14.55-ին “ՍՊԾ” պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.44-ին Իրան-Պակիստան սահմանային գոտում՝ Խաշ քաղաքից 90 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: Ըստ “Ռիա նովոստի” եւ BBC լրատվական գործակալությունների տեղեկատվության՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է […]

Ցրտահարության վտանգ կա Հայաստանի բոլոր շրջաններում

Գարնանային տաք եղանակը այսօրվանից սկսած կցրտի: Մինչև ապրիլի 20-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ցուրտ եղանակ: Տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ:Մասնավորապես Լոռիում,Տավուշի,Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններումէ թաց ձյուն: Կա ցրտահարության վտանգ: Ապրիլի 16-17 ցերեկվա ժամերին Լոռիում,Տավուշում և Սյունիքումջերմաստիճանը կնվազի 14-17 աստիճանով: Երևանում ապրիլի 16-20-ը կլինի անձրև,ամպրոպև քամի: Երևանում ամենացուրտ օրը կլինի վաղը: Ի դեպ ցրտահարության […]

Սաակաշվիլին կհարցաքննվի` անկախ նրանից կմնա իր պաշտոնում, թե` ոչ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կհարցաքննեն 2008-ի օգոստոսյան հակամարտության հետ կապված իրավական հարցերի հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին, գրում է”pravda.ru”-ն: Նախարարը նշել է, որ եթե այդպես պահանջեն հանգամանքները, ապա Սաակաշվիլին կհարցաքննվի` անկախ նրանից` ցուցմունք տալու պահին նա կզբաղեցնի նախագահի պաշտոնը, թե` ոչ: Բացի այդ, նախատեսվում է հարցաքննել օգոստոսյան պատերազմի ժամանակահատվածի […]

Իրաքում պայթյունները չեն դադարում /վիդեո/

Ասօր առավոտյան Իրաքում կրկին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհն է դարձել 6 մարդ, եւս 70-ը վիրավոր են: Գրոհայինները պայթուցիկ սարքերով  ավտոմեքենաները գործարկել են երկրի տարբեր մասերում: 3 պայթյուն  է տեղի ունեցել Տուզ-Խուրմաթու քաղաքում` Բաղդադից հյուսիս: Եվս  2 ավտոմեքենա օդ են բարձրացել Էն-Նասիրիա քաղաքում, հաղորդում է “AFP”-ը: Մի քանի օր առաջ կրկին պայթյուններ էին տեղի […]

Մարտական ցուցադրական վարժություն Արցախում

Ապրիլի 8-12-ը ԼՂՀ զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն, որի ավարտական փուլին հետեւում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան զինվորականներ: Հանրապետության զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությանը ներգրավված էին տարբեր զորատեսակների ուժեր եւ […]

Վրաստանում այրվել է 30 տոննա հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարը

Այսօր առավոտյան Վրաստանի Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա վթար է տեղի ունեցել: Կոնյակ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել եւ այրվել, գրում է “РБК” կայքը:  Բեռնատարը 30 տոննա հայկական կոնյակ է տեղփոխելիս եղել Հայաստանից: Դեպքը տեղի է ունեցել “Ռուիս” թունելում: Հրդեհից անմիջապես հետո էլեկտրաէներգիան անջատվել է: Դեպքի վայր են ժամանել փրկարաները եւ հրշեջները:  Վթարի պատճառը դեռեւս անհայտ է, […]

Որդին ծեծելով սպանել է մորը

Ադրբեջանում որդին սպանել է մորը, տեղեկացնում է “АПА” գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Դերնեգյուլ գյուղի հանրակացարանում, որի 38-ամյա բնակիչ Խաբիլ Ասադուլլա օղլու Իսմայիլովը ծեծել է 74-ամյա Սուրգու Իսմայիլովային: Երկար եւ դաժան ծեծից հետո հանցագործը մորն սպանել է գլխին բռունցքով հարվածելով:  Իսմայիլովն արդեն ձերբակալված է:

Իրանցի գիտնականը պնդում է, որ “ժամանակի մեքենա” է հայտնագործել

Իրանի Իսլամական հանրապետությունը շարունակում է զարմացնել աշխարհին գիտության եւ տեխնիկայի բնագավառում իր ձեռքբերումներով: Իհարկե, Թեհրանը մասնավորպես հաջողությունների է հասել ատոմային էներգետիկայի ասպարեզում: Ցավոք սրտի, այդ հաջողություններն արդեն որերոդ տարին Իրանի դեմ պատժամիջոցների պատճառ են դառնում:  Վերջերս խոսում էին Իրանական կապկին տիեզերք ուղարկելու մասին, իսկ այժմ հերթական սենսացիան. իրանցի գիտնականը պնդում է, որ ստեղծել է մի […]

Շուշիում կառուցվում է երեխաների գիշերօթիկ խնամքի կենտրոն

“Հայաստան” համահայկական հիմնադրամը երեխաների խնամքի հաստատություն է կառուցում ԼՂՀ Շուշի քաղաքում: Շենքը կառուցվում է Հիմնադրամի Պատվո անդամ եւ մեծ բարեկամ, բարերար Հրայր Հովնանյանի հովանավորությամբ, ով Հիմնադրամի գործունեության 20 տարիների ընթացքում անգնահատելի ներդրում է ունեցել կազմակերպության ձեռնարկներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից: Հաստատությունում կբնակվեն Ստեփանակերտի մանկատանը ներկայումս օթեւանող 1-ից 15 տարեկան շուրջ 80 երեխաները: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի