19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂՀ-ի համար նոր հեռանկարներ կբացվեն

Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում միաձայն ընդունվել են հայկական կողմի ներկայացրած առաջարկները` ԵԽ համապատասխան կրթական ենթակառուցվածքների եւ ինստիտուտների կողմից ուսումնասիրություններ անցկացնել եւ զբաղվել այն մարդկանց կրթության իրավունքի հետագա ճակատագրով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածաքում, սակայն, դուրս են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմաններից: Համաժողովի վերջնական փաստաթղթում ամրագրվել է կրթության որակը բարելավելու […]

Ապրիլի 21-27-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 330 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների  և շփման գծի ողջ երկարությամբ […]

Ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղ կարգավորման. Է. Նալբանդյան

“Ադրբեջանական կողմը հրաժարվում է աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքներով, պարզապես պատրաստ չէ ընդունել Մինսկի խմբի համանախագահների` Հիմնարար սկզբունքներով աշխատելու առաջարկները, որոնք երկար տարիների ջանքեր են: Դրանք հարթեցվել են նախագահների եւ նախարարների բազմաթիվ հանդիպումների ընթացքում”,-այս մասին “ИТАР-ТАСС”-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար ԷդվարդՆալբանդյանը: “Առաջին հերթին ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, որը ԵԱՀԿ Մինսկի […]

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը ճանաչել է ԼՂ անկախությունը

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը դարձավ առաջին քաղաքը Կալիֆորնիայում, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է էթնիկապես եւ պատմականորեն հայկական տարածք` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչպես նաեւ, սույն բանաձեւը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ճանաչումը ձեւակերպել պաշտոնապես: Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ենրկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը իր […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Արցախի ԱԳՆ-ի ղեկավարը իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ փոխգործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ավելի կընդլայնվի ի շահ համահայկական նպատակների իրականացման:   ԼՂՀ ԱԳՆ մամուլի-ծառայություն […]

Ապրիլի 14-ից 20-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Առաջնագծի ողջ երկայնքով հայ […]

Մահ բանակում

Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:  

“Թուրքիան մեզ հետ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ համագործակցությունն է քննարկում. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով պետդեպարտամենտի 2014-ի բյուջեի քննարկմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ դեր է խաղում կոնֆլիկտային տարածաշրջանում գտնվող իր 2 դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների հարթման հարցում: Ինչպես հաղորդում է “APA”-ն, նա Թուրքիային բնորոշել է որպես պետություն, որն ԱՄՆ-ի հետ սերտորեն համագորածկցում է մի քանի ուղղություններով, ինչպես նաեւ նշել է, որ […]

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին /Շվեյցարիա/: Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի