23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Լռության րոպե Արցախում /ֆոտո/

Ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի երիտասարդաները միացել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համազգային լռության րոպեին: Երիտասարդները համախմբվել են խորհրդանշական 100 մետր երկարությամբ ԼՂՀ պետական դրոշի շուրջ և, խոնարհելով այն, Սուրբ Էջմիածնից հնչող զանգերի ղողանջների ներքո մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի 1,5 մլն նահատակների հիշատակը։ Արցախը միացել է համաժողովրդական տերունական աղոթքին: 

Հակառակորդը հեռակառավարման եղանակով պայթեցրել է

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորական մեքենայի պայթեցման մասին ապրիլի 22-ին տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է, տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը: Միայն թե, ըստ նույն աղբյուրի` իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց տարածած տեղեկությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով: […]

Շատ կուզենամ մի օր վերադառնալ Ղարաբաղ. DEMYC-ի նախագահ

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղակցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։ ԼՂՀ-ում DEMYC-ի նախագահն ու փոխնախագահը հանդիպումներ ունեցան Արցախի քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի պետական համալսարանի ուսանողների և ԼՂՀ արտաքին […]

Սահմանին անհանգիստ է

Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիների կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ԶՈւ-23/2 տիպի զենիթային համակարգերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց: Հայկական բանակը պատասխանել է ադրբեջանական կողմին համարժեք: 

Դիվերսիայի նոր փորձ.հակառակորդը զոհ և վիրավորներ ունի /ֆոտո/

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձեւ պաշտպանության եւ մերձամարտի բռնվել նրա հետ: Շուրջ քառորդ ժամ տեւած մարտերի արդյունքում հակառակորդը […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:  ԼՂՀ ՊՆ […]

Լեռնային Ղարաբաղը միանում է Եվրոպական միության քաղաքական կառույցներին

Ապրիլի 17-ին, Գերմանիայի Բաութցեն քաղաքում կայացած Գլխավոր ասամբլեայի իր տարեկան նիստի ընթացքում, Եվորպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը, որը համաեվրոպական քաղաքական ընտանիք է, քվեարկեց Արցախի ժողովրդավարական կուսակցությանն (ԱԺԿ) իրենց շարքեր ընդունելու օգտին:   «Այսօր շնորհված ԵԱԴ ասոցացված անդամակցությունը կարևոր է ոչ միայն որովհետև այն նպաստում է Արցախի միջազգային ներկայացմանը, այլ նաև որովհետև այն ցույց է տալիս, […]

Արցախում ընտրում են ըստ դեմքերի ու կեցվածքի.սոցիոլոգ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց մայիսի 3-ին սպասվող ԼՂՀ-ի խորհրդարանական ընտրությունների նախնական կանխատեսումները:  «Հարցումը անցկացվել է ս.թ. ապրիլի 11-12-ին. Արցախի 147.000 բնակչից անհրաժեշտ 1800 հարցվող գտնելու համար առաջարկ է արվել 2392 չափահաս բնակչի, նրանցից 592-ը (մոտ 25%) հրաժարվել է` ընտրություններին անտարբեր լինելու հանգամանքով: ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին հարցվածների 32 տոկոսը հաստատ մասնակցելու […]

«ԵԽԽՎ-ն չարաչար սխալվել է»

«Երկու հանգաման պետք է առաջնացնենք, առաջին, որ Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գոյություն ունեցող ձևաչափը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ոչ միայն արտահայտում է միջազգային հանրության միջնորդական կարծիքը և համատեղում է միջնորդական ջանքերը, այլև դա միակ մասնագիտացված կառույցն է՝ իր ընթացակարգերով, տեղեկությունների պաշարով և այլն»,-Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել […]

ԵԽԽՎ նախագահը կոչ արեց հայկական կողմին մասնակցել աղմկահարույց զեկույցի աշխատանքներին

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հույս հայտնեց, որ հայկական կողմն ակտիվորեն կնպատի ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մշակման գործընթացին: Նկատենք, որ ԵԽԽՎ-ն մշակելու է զեկույց ԼՂ հակամարտության վերաբերյալ, որի նպատակը ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում գործընթացին միջամտելն է, այլ լուծումներ գտնելն ու գործընթացին նպաստելն է: «Հույս ունենք, որ հայկական կողմն ակտիվորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված