19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները

Պաշտոնական Թբիլիսին մտադիր չէ ճանաչել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ը հատուկ հայտարարութուն է տարածել, գրում է apsny.ge-ն: Հայտարարությունում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները «չունեն լեգիտիմություն»: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում այսպես կոչված «խորհրդարանական ընտրություններ» անցկացնելը միջազգային օրենքի լուրջ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաեւ, […]

Ադրբեջանի իշխանությունները հայ գերուն մտադիր են 18 տարով ազատազրկել

Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հանդեպ շարունակում են դատական գործի քննությունը։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է  Արսեն Բաղդասարյանի գործով «դատական գործընթացը»։ Դատախազ Անար Միրքիշեւը պահանջել է Արսեն Էդուարդի Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։ Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր […]

Ուկրաինան չի ճանաչում Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները. Ադրբեջանի ԱԳՆ

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, գրում է ադրբեջանական АПА-ն` երկրի ԱԳՆ-ին հղումով: Գործակալության փոխանցմամբ` հայտարարության մեջ նշվել է, որ Ուկրաինան ոչ լեգիտիմ է ճանաչում ընտրությունները:

Եվրախորհրդարանի՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է. ԵԽ զեկուցող

Եվրախորհրդարանի զեկուցող Քեթի Պիրին, մեկնաբանելով ԵԽ-ի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած բանաձևը, հայտարարել է, որ այդ որոշումը մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է, գրում է artsakhpress.am-ը։ Թուրքական «Անադոլու» լրատվական կայքի փոխանցմամբ՝ «ընդունված բանաձևը որևէ առնչություն չունի Եվրամիության հետ բանակցությունների գործընթացի հետ։ Դա հավելյալ լծակ չէ Թուրքիայի […]

Արցախի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախնական արդյունքները

Արտակ Բեգլարյանի Բլոգի փոխանցմամբ՝ այստեղ պարբերաբար կտեղադրվի թարմացումներ դրանց ընթացքի ու արդյունքների վերաբերյալ, որոնք պաշտոնական բնույթ չեն կրում և որևէ կերպ չեն առնչվում իր աշխատանքի հետ: Համառոտ տեղեկատվություն… 33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի: Համամասնական 22 տեղի համար պայքարում են 7 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Խաղաղություն […]

Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության եզրակացությունը ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ

Ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը` Եվրոպական խորհրդարանի Արցախի խումբը որոշեց պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2015 թվականի մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:  Թեև Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակի  պատճառով Եվրոպական խորհրդարանի կամ ԵԱՀԿ-ի կողմիցպաշտոնական դիտորդական առաքելության բացակայելու էր, Խումբը որոշեց ներկա գտնվել և գնահատել ընտրական գործընթացը: Մասնավորապես, ուղենշային համարվեցին երկրի դրական առաջընթացը, ինչպես նաևժողովրդավարական ուղով ընթանալու, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների հանդեպստանձնած հանձնառության պահպանումը՝ հռչակված 1991 թվականին: Եվրոպական խորհրդարանում Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը ղեկավարում էր պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից և ուղեկցող անձնակազմից: […]

«Այս ընտրությունները օրինակելի կարող են լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար»

Րոպեներ առաջ ավարտվեց  ՀՀ ԱԺ պատվիարկաության մամուլի  ասուլիսը Արցախի մամուլի կենտրնում: Ասուլիսին ներկա էին Հայաստանից գնացած պատվիրակության ղեկավար  Էդուարդ Շարմազանովը, պատվիրակության անդամներ Կարեն Բոթոյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արմեն Ռուստամյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Կարինե Աճեմյանը , Վահան Բաբայանը, Հովհաննես Սահակյանը և Թևան Պողոսյանը: Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պատվիրակությունը բաժանվել է դիտորդական 4 խմբի և բոլոր ուղղություններով  […]

Դեսանտ հրավիրենք Ղարաբաղից

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը գոհ է ԼՂՀ-ում մայիսի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից: «Եթե պայմաններ ստեղծվեն, մենք կարող ենք անցկացնել ազատ ու արդար, թափանցիկ ընտրություններ: Ղարաբացիները դա ապացուցեցին, ցույց տվեցին՝ մեզ խորթ են ընտրակեղծիքները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Արշակյանը նկատեց, որ այս ընտրությունները շատ հետաքրքիր օրինակ կարող են լինել ՀՀ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ: «Մենք պետք է […]

Հրապարակվել են ԼՂՀ ընտրության արդյունքները

Ընտրությունների ընթացքի մասին` ժամը 20:00-ին Մայիսի 3-ին ժամը 21:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակել է ԿԸՀ հաղորդագրությունը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 20:00-ի դրությամբ: Ընտրական օրենսգրքի համաձայն, բոլոր ընտրական տեղամասերը ժամը  20.00-ին  փակվել են: Ստորեւ ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին: ժամը 20.00-ի դրությամբ Քվեարկության մասնակիցների թիվը […]

Արցախցին գիտի ինչի համար է քվեարկում.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ պատգամավորները` խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության անդամները շրջում են ամբողջ ԼՂՀ-ի տարածքով և հետևում ընտրությունների ընթացքին: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հայ պատգամավորները մայիսի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւել են Շուշիում, Հադրութում, Մարտակերտում:  ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, թե արցախցին գիտի ինչի համար է քվեարկում`ընդգծելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի