19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Հայկական դիրքերից մինչեւ Այսրկովկասի զարկերակ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մշակած պլանները, այն է՝ Արցախի պետական սահմանի տարբեր ուղղություններով ու մինչ այդ չկիրառված տարբեր զինատեսակներով արագ հարձակում գործելու միջոցով փորձել հասնել հաջողության, ձախողվեցին: Ադրբեջանի  ղեկավարությունը լավագույնս կանխազգաց,  որ շարունակվող ռազմական բախումները դառնալու են հեռուն գնացող գործընթացների սկիզբը և բերելու են Այսրկովկասյան տարածաշրջանում ուժերի նոր վերադասավորումների: Բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարի համար այլևս պարզորոշ է, որ արցախյան կողմը, հակառակորդի ամենածայրահեղ արկածախնդրություններն ապագայում չեզոքացնելու և խաղաղ ազգանբնակչությանը նման վտանգներից զերծ պահելու նպատակով, ընթացող պատժիչ գործողությունները զուգորդելու էր թշնամու թիրախի տակ գտնվող բնակավայրերի շուրջ անվտանգության առավել խոշոր շերտերի ստեղծմամբ: Բացառված չէր անգամ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանի (Արցախի Հանրապետության կազմում ձևավորված 8 շրջաններից մեկի՝ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածը) ազատագրումը, և պատահական չէին այս օրերին հատկապես շահումյանցիների շրջանում տիրող ոգևորությունները: Իրադրությունների զարգացումը լարվածության առաջնագիծը տեղափոխելու էր շատ ավելի առաջ և հետագա հնարավոր պատերազմական բոլոր գործողություններն ընդհուպ մոտենալու էին Գանձակ-Եվլախ 69 կմ երկարությամբ հատվածին: Ավելորդ չենք համարում նշելու, որ Թալիշ գյուղին մերձակա դիրքերից մինչ նշյալ հատված ընկած հեռավորությունը ուղիղ գծով այսօր ընդամենը 25-26 կմ է: Հիշեցնենք, որ Գանձակ – Եվլախ այդ հատվածը, որին ընդհուպ մոտենալու էր շփման գիծը, համարվում է  Այսրկովկասի զարկերակը. այստեղով են անցնում Ադրբեջանը Վրաստանին կապող և ՀՀ-ն շրջափակող  բոլոր տարանցիկ ուղիները՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Սուփսա նավթամուղերը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս  երկաթուղին (կառուցվող), գլխավոր  ավտոմոբիլային ճանապարհները և այլն: Պարզորոշ էր, որ Ադրբեջանի ապագա ցանկացած ռազմական գործողություն լրջագույնս վտանգելու էր այս ուղիների գործառույթները: Այսինքն՝ Ադրբեջանն իր գործողություններով հարվածելու էր սեփական շահերին: Սակայն սա դեռ ամենը չէ: Տարանցիկ այս ուղիները Ադրբեջանից զատ կարևոր կենսական անհրաժեշտություն են նաև այլ երկրների համար և հանդիսանում են  Ասիան Եվրոպային կապող, տնտեսականից զատ նաև աշխարհաքաղաքական խոշոր նշանակություն ունեցող ծրագրեր: Այս պայմաններում, տարանցիկ նախագծերի հետևում կանգնած մի շարք գերտերությունների ու խոշոր ընկերությունների շարքում, որպես նշյալ ուղիների անմիջական նախաձեռնող կողմ, դժվարին կացություն էր ստեղծվում նաև Թուրքիայի համար: Իսկ հարևան Վրաստանը պարզապես կկորցներ տարանցիկ պետության իր նշանակությունը՝ դրանից բխող բոլոր տնտեսական ու երկրաքաղաքական հետևանքներով: Այս վտանգը շատ լավ գիտակցում էր նաև Վրաստանի ղեկավարությունը, և բնավ պատահական չեն այս օրերին այդ երկրի ինչպես բարձրագույն ղեկավարության, այնպես էլ հասարակ չինովնիկների, փորձագիտական ու գաղափարախոսական շրջանակների հնչեցրած տագնապալի մտահոգությունները: Գտնվելով խորը կախվածության մեջ և նաև այդ պատճառով չկարողանալով սաստման կոչեր հնչեցնել Ադրբեջանի հասցեին՝ Վրաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան գործիչներ ստիպված էին կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հորդորներ անել կողմերից երկուսին էլ: Վրացական կողմը բացեիբաց չի արտահայտվում իր բուն մտահոգությունների մասին, սակայն ղեկավարների ամենօրյա հայտարարությունների նման առատությունը, անգամ որպես միջնորդ հանդես գալու առաջարկը խոսում են վերջիններիս շրջանում տիրող տագնապալի տրամադրությունների մասին: Իրադարձությունների զարգացման վերնշյալ սցենարն ամենևին […]

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Վիեննա, 5 ապրիլի, 2016թ. – Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի  (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել […]

Այսօր ե՛ւ «ձեռքերը լվանալը», ե՛ւ Ադրբեջանին սատարելը հավասարաչափ հակամարդկային են. Շարմազանով

Հարգելի հայրենակիցներ, Վերջին օրերի զարգացումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւս մեկ անգամ ապացուցեցին հանրահայտ ճշմարտությունը. անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել: Այս օրերի ընթացքում հայ ժողովուրդն իր բոլոր հատվածներով ապացուցեց, որ ինքն է եղել, կա եւ շարունակելու է մնալ իր ճակատագրի դարբինը: Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է. ուզում ես գուշակել, տեսնել […]

ԼՂՀ նախագահը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի ղեկավարության հետ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են շրջանում տիրող իրավիճակը եւ մի շարք անելիքներ: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի ղեկավարությանը եւ պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Reuters-ը լուսնակարներով անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին /ֆոտո/

Reuters լրատվական գործակալությունը ֆոտոշարքով անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Հայ լուսանկարիչների աշխատանքներից բաղկացած ֆոտոշարքը պատմում է վերջին օրերին շփման գծում ծավալվող իրադարձությունների մասին: Հավելենք, որ ստորև ներկայացված 2 տասնյակ լուսանկարներն արվել են ԼՂՀ ու ՀՀ տարածքներում: Դրանք պատկերում են հայ դիրքապահներին, առաջին գիծ մեկնող քաջ կամավորականներին, թշնամու ռմբակոծման հետևանքով ավերված սահմանամերձ […]

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Կառավարության կողմից ձևավորված արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Երկրի ղեկավարը կարևորել է այս կառույցի ձևավորումը և կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ […]

Տարօրինակ եւ տրամաբանական հրադադար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատանքի լայն դաշտ ունեն` այսուհետ նոր մեխանիզմներ մշակելու եւ իրավյճակը լարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցում, ասել է ԼՂՀ նախագահ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով հարցին, թե որն է լինելու մեր մեսիջը ապրիլի 9-ին Երեւան ժամանող համանախագահներին: Բաբայանը նշել է, որ Ադրբեջանը ձախողեց բլից-կրիգը, որ պլանավորել էր Արցախի դեմ եւ պարզից էլ պարզ է` այս […]

Մատաղիսի մարտերում Թուրքիայից եկած զինյալները մեծ կորուստներ են ունեցել. Hetq.am

Մատաղիսի ուղղությամբ ապրիլի 4-ին տեղի ունեցած ծանր մարտերում հակառակորդի կողմում խուճապ է սկսվել եւ նրանք դիակներ թողնելով դիմել են փախուստի: Այս մասին Արցախից հաղորդում է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրականությանը չեն համապատասխանում ադրբեջանական մամուլի տեղեկությունները, թե իրենք գրավել են Մատաղիսը: «Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի