25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։ ԼՂՀ ԱԳՆ-ից  հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան /Մոլդովա/, ԳՆԱՆ անձնական […]

Սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համաձայնությանը՝ Ղարաբաղի հարցով հանդիպման համար․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի համաձայնությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական հանդիպումը անցկացնեն։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Հուսով ենք՝ նախագահները կհամաձայնվեն հաջորդ հանդիպմանը։ Վայրն ու ժամկետները դեռ հստակ չեն»,- ասել է նա՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրենք աշխատում են կողմերի […]

ԱՄՆ-ը կողմնակից է ԼՂ հարցի կարգավորմանը` բանակցությունների ճանապարհով. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը կողմնակից է բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հասնելը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրուդոն: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ակտիվորեն համագործակցել կողմերի հետ` իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: «Մեր երկարատեւ դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ` այն պետք է բանակցային ճանապարհով լուծվի»,- ասել է նա` նշելով, որ խաղաղության պատասխանատվությունը […]

Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերանհամայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ուխոշոր ֆերմերների հետ: Ա. Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացմանարարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որհատկապես խրախուսելի է, որ […]

ԱՄՆ-ը կշարունակի միջնորդի իր դերը՝ ԼՂ հարցում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ գրառում է արել Թվիթերի իր էջում։ «ԱՄՆ-ը շարունակում է  հավատարիմ լինել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը եւ ակտիվորեն կշարունակի միջնորդի իր դերը՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար կողմերին ընդունելի կերպով»,- գրել է Ուորլիքը:

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին […]

Է. Նալբանդյանը ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ ունեցավ Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, որը վարում էր Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա էին ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անկախության հռչակումից ի վեր […]

ԼՂ խնդրի կարգավորման համար դեռեւս պայմաններ չեն ստեղծվել․ Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամյա ֆորումի ժամանակ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ասել, որ հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ստեղծվել, գրում է ТАСС գործակալությունը։ Նա ասել է, որ ներկայումս կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»: Պետքարտուղարը նշել […]

Ինչու Սերժ Սարգսյանը չի հետեւում Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին. Առավոտ

Առաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց մի փաստաթդթի համար, որին ըստ էության գնացին նաեւ հաջորդ նախագահները, բայց չկրկնեցին Լետն Տեր-Պետրոսյանի «սխալը»։ Օրինակ՝ Կազանյան փաստաթուղթը միայն վերջերս բացահայտվեց, թե ինչ էր իրենից ենթադրում, եւ ինչի շուրջ էին բանակցում։ Այս առնչությամբ թերթի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Խնդիրը այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր […]

Ներման հարցը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի Է՝ մոտ երկու ամիս առաջ Արցախի Աժ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել Է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով ներում շնորհել 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իր դեմ մահափորձ կազմակերպելու համար ազատազրկման դատապարտված Արա Ռաֆայելի Ավետյանին (11 տարի) եւ Սերգեյ Բորիսի Հարությունյանին (9 տարի)։ «ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված