25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ռուս համանախագահը մանրամասնել է

Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր մենք քննարկել ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցը, հայտնում է  artsakhpress.am-ը։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել […]

Քաղաքական ուժերն Արցախի հարցին հպանցիկ են անդրադառնում․ քաղաքագետ

Արցախյան հարցին քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում այնքան էլ չեն անդրադառնում։ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ միայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, որ իր քարոզարշավում խոսում է Արցախից, այն էլ պարզապես բառերով քողարկված քարոզ է: «Մնացածները Արցախի հարցին անդրադառնում են շատ հպանցիկ, ընդհանուր բառերի դիրքորոշմամբ: Մենք որպես ընտրող չենք տեսնում […]

Ինչ սպառնալիք կա, ինչու է Երեւանը սպառնում «Իսկանդերով». Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Երևանում հայտարարել է, որ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան, որը բաղկացած է երեք մասից: Որոնք են այդ մասերն ու ընդհանրապես ինչ պլանի մասին է խոսքը, Ռիչարդ Հոգլանդը չի մանրամասնել: Նա միաժամանակ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար, և […]

Սերժ Սարգսյանի «կոզրի տուզը». Հայկական Ժամանակ

Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հ1ե-ի «Օրակարգից դուրսե հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչեւ մեր օրեր եւ մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի […]

Սեյրան Օհանյանը` Սերժ Սարգսյանին

«Ես գտնում եմ, որ այսօր քանի որ մենք գնում ենք նոր իշխանություն ձևավորելու սահմանդարականությամբ մեզ տրված իրավունքների շրջանակում, ըստ էության, ապացուցում ենք, որ իշխանությունը պիտի փոխնի: Երկար տարիներ իշխանության ղեկին գտնվող համակարգը լճանում է, մտածում են, որ միայն իրենք են ճիշտ, վատ բաները չեն տեսնում, և սրա արդյունքում երկիրը գտնվում է այս իրավիճակում»,-այսօր ասուլիսի ժամանակ […]

Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջականցումը. Շարմազանովիը ՀԱՊԿ ԽՎ-ում

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին եւ հանդես է եկել ելույթով: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս ՀԱՊԿ կազմավորման 15-ամյակի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 10-րդ տարեդարձի առթիվ: Ժամանակակից աշխարհում անվտանգության մարտահրավերների […]

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 26-ին եւ լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 340 կրակոց: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Մենք ցեղասպանություն ենք կանխում /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: Համերգային ծրագրի ավարտին Նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի