17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում

Հունիսի 4-ին ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների  նախաձեռնությամբ  խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի օրակարգով՝  «ԱԺ  քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի մասին»  և «2018 թվականի հունիսի 1-ին ք. Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասին քննարկումներ» հարցերով: Շնորհակալություն հայտնելով պատգամավորներ Հայկ Խանումյանին, Դավիթ Մելքումյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Ռուդիկ Հյուսնունցին և Էդուարդ […]

«Պարո՛ն վարչապետ, ես, որպես ՀՀ հպարտ քաղաքացի, ակնկալում եմ ձեր հստակ գնահատականը»

«Այն, ինչ այս օրերի ընթացքում տեղի է ունեցել Արցախում, մտահոգիչ է բոլորիս համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ակցիաներին: Նա նշեց, որ Արցախի ներքաղաքական կայունությունն անհրաժեշտություն է բոլորիս համար: «Այս իմաստով ես կիսում եմ թե՛ առաջին նախագահ պարոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի մտահոգությունները: Առնվազն ինձ […]

Ես կուզենայի հատուկ դիմել մեր ժողովրդին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի եւ ստացել իրավական գնահատական: «Հետաքննությունը անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու […]

Արցախում նույն տեխնոլոգիաներն են կիրառվում

«Դժվար է ասել՝ սա ուղղորդված է Հայաստանից, թե չէ: Կարող են արտաքին նմանություններ ունենալ Հայաստանի և Արցախի պայքարները, բայց ասել, որ սա Երևանից է հրահրվում, չի կարելի միանշանակ պնդել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Արցախում ընթացող բողոքի ակցիան ուղղորդվում է Երևանից: Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ […]

«… օզումընք, վեր մեղավեր ղեկավարները հրաժարական տան». Արցախում մոտենում են հանգուցալուծմանը

Ստեփանակերտում իրավիճակը բավական մոտ է հանգուցալուծմանը։ Երեկոյան ժողովրդական հավաքի դե-ֆակտո կազմակերպիչների հետ միասին ցուցարարության տարածք եկավ և խոսեց պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդհանուր առմամբ հավաքվածներին հավաստիացնելով, որ իշխանությունները պատրաստակամ են լուծում տալու առկա խնդիրներին և ներողություն խնդրելով նախկինում թույլ տրված սխալների համար։ Մինչ այդ որոշ անձինք փորձ էին արել ուզուրպացնել հարթակը, այդ թվում՝ կոչ անելով պահանջել […]

Գեներալ Մանվելի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ   Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով: Երկրապահական ընտանիքը հավատում է արցախցու իմաստնությանը: Վստահ ենք, որ դժվարին իրավիճակում արցախցին իր մեջ ուժ կգտնի` չուրախացնելու Արցախի, հայ ազգի թշնամիներին: Արցախի բնակչությունը հերոսական ժողովուրդ է: Ամբողջ աշխարհին […]

Պատրաստվեք

Այսօր՝ 2018 թվականի հունիսի 3-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այցելեցին Ստեփանակերտ՝ ողջունելու արցախահայության արդար ցասումը՝ հանուն իրավունքների վերականգնման և ընդդեմ բռնակալական համակարգի։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ողջույնը և ուղերձն առ այն էր, որ անհրաժեշտ է վերականգնել նաև արցախահայության քաղաքական իրավունքները հայկական միասնական պետականության ներքո, վերադարձնել ընտրելու և ընտրվելու իրավունքը արդի հայկական պետականության արտահերթ […]

Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից

Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն, ինչ վերաբերյալ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել: «Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության […]

Բակո Սահակյանը ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների, տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը: Հանդիպմանը քննարկվել են Հունիսի 1-ին Ստեփանակերտում  տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Արցախի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Տեր-Պետրոսյանի վտանգավոր ակնարկը Փաշինյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանը հանդես է եկելավ «Լավատեսության ահազանգ»-ով, որը ներկայացնում ենք ստորև. Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի