20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՆ

Երևանում կկայանա «ЕХРО- RUSSIA ARMENIA + IRAN» ցուցահանդեսը

Այս տարվա  հոկտեմբերի 26-28-ին «Երևան EXPO» համալիրում կկայանա ռուս-հայկական արդյունաբերական 7-րդ ցուցահանդեսը՝ «ЕХРО-RUSSIA ARMENIA + IRAN» և «Երևանյան բիզնես- ֆորումը»: Միջոցառմանը կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի և ՌԴ որոշ շրջանների համագործակցության արդյունքները: Ի դեպ առաջին անգամ ցուցահանդեսին իրենց մասնակցությունը կցուցաբերեն իրանական մի շարք ընկերություններ, որոնք պատժամիջոցների չեղարկումից հետո նախաձեռնել են ԵԱՏՄ անդամ երկրների հետ ակտիվ համագործակցության տարբեր ծրագրեր:

Իրանը կարևորում է Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 22-ին հանդիպել է Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար տիկին Մասումե Էբթեքարի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ դեսպան Թումանյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության դրական փորձ ինչպես երկկողմ, այնպես […]

Հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն քաղաքական ճանապարհով․ Ռոհանի

Հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն ոչ ռազմական, այլ քաղաքական ճանապարհով։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ «Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կարող ենք կարգավորվել ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով»,- ասել է Ռոհանին: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի […]

Ռուհանին ու Ալիեւը հանդիպել են

Իրանում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ է հանդիպել, նրանք համատեղ տասից ավելի փաստաթղթեր են ստորագրել։ Իրանի նախագահն Ալիեւին է ներկայացրել Կասպից ծովում նավթագազային համագործակցության նոր պլանը։ Թեհրանի առաջարկները ներառում են երկու երկրների համագործակցություն, ծովում նավթագազային հանքահորերի համատեղ շահագործում, ինչպես նաեւ նավթի եւ գազի առեւտրի ընդլայնում, նավթի փոխանակման վերականգնում: […]

ՌԴ-ն պետք է զբաղվի Թուրքիայով, իսկ մենք՝ Ադրբեջանով. Լ. Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքաետ Լևոն Շիրինյանն ասել է, որ միջազգային քաղաքականության մեջ տեղ չունեցողին խժռում են, հետևաբար ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Հայաստանը պետք է գործի: Ըստ բանախոս Շիրինյանի՝  առաջին հարցը, որ պետք է բարձրացնի Հայաստանը, Նախիջևանով անցնող երկաթգծի շահագործումն է. «Նոր երկաթգծի մասին են խոսում, սակայն ինչո՞ւ նստենք, սպասենք Չինաստանի 100 միլիարդներին, եթե մի […]

Նախագահը խորհրդակցությունների շարք է սկսել

Նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք: Ի լրումն արտաքին քաղաքականության ոլորտում երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում […]

Իրանը կփորձի ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ Իրանի համագործակցությունը կընդլայնի եւ այս  համատեքստում այս օրերին շարունավում են բանակցությունները գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի շրջանակներում: Այսօր այս մասին լրագրողների հետ խոսել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Կփորձենք այդ շրջանակում ընդլայնել Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը: Մենք համարվում ենք հարևան երկրներ և որևէ սահմանափակում չունենք տնտեսական հարաբերությունները […]

Հայաստանը և Իրանը կհամագործակցեն դեղագործության ոլորտում

Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն այսօր այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն: Ինչպես տեղեկացնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից, Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր ստացած առաջին ընկերության  արտադրական ծավալներին: […]

Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանին գազ կմատակարարի

Ինչպես հայտարարել է Իրանի պետական գազային ընկերության ղեկավար Ալի Ռեզու Քամելին, Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով 200 մլն խմ գազ մատակարարելու վերաբերյալ, գրում է  РИА Новости-ն։ «Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մենք պետք է գազը առաքենք մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը իր սահմանին գազը կստանա Հայաստանից»,- հայտարարել է Քամելին։  

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի