20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՆ

ՀՀ եւ Իրանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Թեհրանը զսպվածության կոչով է հանդես եկել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին, այս մասին տեղեկացնում է irna.ir իրանական լրատվական գործակալությունը: «Մենք մեր երկու հյուսիսային հարևաններին զսպվածության և իրավիճակը էլ ավելի բարդացնելուց խուսափելու կոչ ենք անում: Ականատես լինելով տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին, Իրանի Իսլամական Հանրապետության համար Ղարաբաղում Հայաստանի […]

Իրանում երկրաշարժի հետեւանքով ավերածություններ կան

Այսօր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կիար քաղաքում  5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով բնակելի տներ են ավիրվել, գրում է IRNA գործակալությունը։ Երկրաշարժի օջախը 6 կիլոմետր խորության վրա է գտնվում: Զոհերի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն բազմաթիվ տներ ավիրվել են։ Այժմ տեղի վայրում փրկարար ծառայություններն են աշխատում։  

ՀՀ-ում Իրանի դեսպանին ընդունել է Դավիթ Լոքյանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունի ց: Ողջունելով դեսպանին` նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամությամբ ձևավորված կապերն ամուր հիմք են Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև հարաբերությունները […]

ԵՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Հայաստանը նախաձեռնում է բանակցություններ սկսել

Հայաստանը նախաձեռնել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Այս մասին այսօր հայտարարել է  ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ դա եղել է Հայաստանի նախաձեռնությունը: Ըստ փոխվարչապետ Գաբրիելյանի  դրա հիման վրա ԵՏՄ-ն ձևավորել է աշխատանքային խումբ, որը մշակում է այդ հարցերը. «Հարցերը մշակվում են։ Այնպես […]

Քայլեր ձեռնարկեք. Դավիթ Մաթեւոսյան

Դավիթ Մաթեւոսյանը Ֆեսբուկյան իր հարթակում անրադարձել է իրանցի զբոսաշրջիկներին եւ վերջին օրերի խոսակցություններին: – Խանութի տերն ասել է՝ պարսիկներին ներս չթողնեք: …. Էս աբսուրդը արդեն որերորդ անգամ եմ լսում: Դա ասելուց հետո էլ գալիս է փաստարկումը – Գող են: Հիմա պատկերացրեք անհեթեթության աստիճանը՝ 90 միլիոնանոց Իրանից մարդիկ ԸՆՏԱՆԻՔՈՎ ճամփորդում են 1 միլիոնանոց Հայաստան, որպեսզի, ասենք […]

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին` իրանական ամանորի` Նովրուզի առթիվ: ՀՀ Նախագահը մաղթել է նրանց քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն:

Կամրացվեն Արաքս գետի վթարային ափերը

ՀՀ կառավարությունը 677,600.0 հազար դրամ է հատկացնում «Մելիորացիա» ՓԲԸ-ին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հակահեղեղային միջոցառումներ իրա­կա­նացնելու համար: Գործադիրի՝ մարտի 17-ին ընդունած  որոշման համաձայն՝ մասնավորապես կամրացվեն Արաքս գետի վթարային վիճակում գտնվող ափերը ՀՀ Սյունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշակի տարածքներում, կմաքրվեն Սեւանա լիճ թափվող Գավառագետ եւ Մարտունի գետերի հուները, կմաքրվի ՀՀ Արարատի մարզի Նարեկի […]

ՀՀ-ի, Վրաստանի, Իրանի և ՌԴ էներգետիկայի նախարարները կհանդիպեն Թբիլիսիում

Թբիլիսիում  ապրիլի 11-13-ին կհանդիպենք Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի տարանցման մասին հարցին: «Ապրիլի 11-13-ը նախատեսվում է չորս նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում: Տարվում են բավականին ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանն ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանային ծրագրերին»,- […]

Հայաստանն ու Իրանը քննարկել են շերամաբուծության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 16-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա է եղել նա և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի