25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎՐԱՍՏԱՆ

Դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի  24-ից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով: Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ «Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում… ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,- ասված է հրապարակման մեջ։ 27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում […]

Ինչ հետեւանքների կհանգեցնի Հայաստանի այս շրջափակումը. Ժամանակ

Այսօր կեսգիշերից սկսած Հայաստանի հարյուրավոր բեռնատարներ արգելափակել եմ Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը, դրանով իրենց բողոքը հայտնելով Վրսսստանի կառավարության հայտնի որոշման դեմ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15- ին ուժի մեջ է մտնում Վրաստանի տարածքում ավտոմոբիլային ճանա­պարհներով հացահատիկի տեղափոխման արգելքը: Հայ վարորդները արգելափակելու են վրացական բեռնատարների մուտքը Հայաստան: Հայտնի է, որ վրաց-ռուսական անցակետն էլ վրացական բեռնատարների համար կարգելափակեն օս […]

Առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ. Հանդիպել են ՀՀ և Վարաստանի վարչապետերը

Այսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք և բանակցությունների ընթացքում մեր հետագա  հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք: Վրացի իր գործընկերոջ՝ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են. «Մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների մակարդակին, այն էմոցիոնալ մակարդակին, […]

Վրաստանի կառավարության այդ որոշումը հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման. Շարմազանովը

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկու հետ: Քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան եւ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան առաջիկայում կատարելիք այցերի […]

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում

Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: «Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ), […]

Աշնանը Փաշինյանին լուրջ տհաճություններ են սպասվում Ռուսաստանի կողմից. կլինեն բողոքի գործողություններ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազույցում վերջինիս խնդրանքով մեկնաբանել է Հայաստանում իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը: Ներկայացնում ենք հարցազրույցի հատված. -Կովկասը արագ է փոխվում, նայեք Հայաստանին: Չկա ոչ մի վերահսկողություն, իսկ միայն ռազմական վերահսկողությունն ու ռուսական քարոզչությունը չեն կարող պահել ազգը վերահսկողության ներքո: Սակայն վախենում եմ, որ այդպես […]

Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվլին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իր հետքերով և կրկնում իր հաջողությունները: Այդ մասին Սաակաշվիին ասել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է regnum.ru-ն: «Հայաստանում երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների իմ գիրքը և շատ բաներ կրկնում: Այդ թվում՝ կրկնում են իմ հաջողությունները […]

Ավտովթար Վրաստանում. հայ ուղևորը մահացել է

Հուլիսի 18-ին, ժամը 21:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր:  Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, ով հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ […]

Վրաստանի իշխանությունները լիազորագիր չեն պահանջի հայ վարորդներից

Վրաստանի իշխանությունները զբոսաշրջային այս ժամանակահատվածում ընդառաջել են հայ վարորդներին և լիազորագիր չեն պահանջի: Այս մասին ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:   «Կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել եւ մինչեւ վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»։ Հիշեցնենք, Վրաստանում ՀՀ դեսպանությունը հուլիսի 11-ին հայտարարություն էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի