24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎՐԱՍՏԱՆ

Թբիլիսիում անկառավարելի իրացիճակ է: Ցուցարարները փակել են խորհրդարանի մուտքը՝ պահանջելով արտահերթ ընտրություններ

Վրաստանում ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները փակել են խորհրդարանի բոլոր մուտքերը և պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:   Պատգամավորները չեն կարողանում մտնել խորհրդարանի շենք: Խորհրդարանի շենքի մոտ վրաններ են տեղակայված, իսկ տարածքը «պաշտպանվում» է կենդանի շղթայով և պարկերով:

Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների ցուցակում ՀՀ քաղաքացիները 3-րդն են

Վրաստանի միգրացիայի կառավարական հանձնաժողովը տվյալներ է ներկայացրել 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների մասին: Ըստ այդմ՝ 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք է ստացել 20,8 հազար արտասահմանցի, որոնցից գրեթե 9000-ը (44%) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: Երկրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 3000 (16%), երրորդ տեղում Հայաստանն է՝ մեր երկրի քաղաքացիներից ավելի քան 2,2 հազարը կամ […]

Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը՝ դժգոհությունների պատճառ Վրաստանի հայ համայնքում

2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 49 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 25-ը՝ չեզոք։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չեն գրվել։ Լրատվականները հիշեցնում են, որ […]

Արտակարգ իրավիճակ հայ-վրացական սահմանին. 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել

Բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ ահազանգում են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել եւ ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, եւ հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: «Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ […]

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում: Նույնը սպառնում է Հայաստանին

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մասին։ Նույնը սպառնում է Հայաստանին, և այդ խայտառակությունը սարերի հետևում չէ, եթե պահպանվի ներկայիս քաղաքական էլիտան։ Այս մասին գրում է «Իրավունքը»:  Վրաստանում երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիա պատրաստելու կասկածանքով կալանավորվել է 11 մարդ, որոնց մեջ են ԱՄՆ քաղաքացի, ավստրալացի […]

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն տեղեկացրել է հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Բախտաձեի հրաժարականով կառավարությունը վայր է դնում լիազորությունները: Օրենքի համաձայն՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը: «Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում», – գրել է Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջում: Վարչապետի […]

ԱԻՆ-ը հայտնում է Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհված ու վիրավոր ՀՀ քաղաքացիների անունները

  Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։ Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս […]

Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է

Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն  

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Վրաստան

Հուլիսի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմամբ:   ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները:   Նշենք, որ նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:  ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված