24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանը մարտի 1-ից բացում է ՀՀ-ի հետ սահմանը օդային ճանապարհով

Այսօր Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: 

ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ներկայացրել են Վրաստան մեկնելու պայմանները: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։ Նշվում է նաև, որ մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային […]

Մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը խոչընդոտում է վառելիքի ներկրմանը Հայաստան․ Հրապարակ

Պատերազմական այս օրերին մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը շատ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում Հայաստանի ու Արցախում ընթացող պատերազմի նկատմամբ։ Նա, մի կողմից, հայտարարում է, որ արգելել է Վրաստանի տարածքով ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան մատակարարվող ռազմական բեռների փոխադրումը, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես են իսրայելական օդանավերը Վրաստանով թռչում Ադրբեջան՝ ենթադրաբար, ռազմամթերք հասցնելով մեր հակառակորդին։ […]

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:  

Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 165-ով

Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերվաօ դեպքերի թիվն ավելացել է 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 392: Անցած օրը բուժվածների քանակի մասին առայժմ չի հաղորդվում: Համավարակի սկզբից ի վեր երկրում բուժվել է 1 369 մարդ, մահացել է 19-ը։ Կարանտինի մեջ է գտնվում 5 882, ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո՝ 390 […]

Վրաստանը կօգնի Հայաստանին. վրացի բժիշկների խումբ կգործուղվի Հայաստան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստին հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը: Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը: «Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում […]

Վրաստանում կորոնավիրուսային վարակի ընդամենը երեք դեպք է գրանցվել

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ապաքինվել է 20 մարդ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 735 դեպք, ապաքինվել է 557 մարդ: Կարանտինի ռեժիմում է 3076 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 200 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:

Ես անձամբ եմ լսել Արսեն Թորոսյանի խոսքերը, պատասխանատվությունից խուսափելու նրա փորձը ապարդյուն է. Վրացի պրոֆեսոր

Վարակիչ պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության վրացական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն կրկին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության հետ: Այդ մասին գրում է Interpressnews.ge-ն։ «Ծիծաղելի է, երբ երկրի առողջապահության նախարարը նման հայտարարություն է անում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում ( մայիսի 23-ին և 24-ին) հայտնաբերվել է COVID-19- ի 733 նոր դեպք: […]

«Արսեն ջան, չե՞ք ամաչում». Վրաստանի խորհրդարանի պատգամավորը դիմել է Արսեն Թորոսյանին

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն Facebook-ի իր էջում հայերեն գրառում է արել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:     «Արսեն ջան, չե՞ք ամաչում», – գրել է Կվաչանտիրաձեն։

Իմաստ չկա թաքցնելու վարակակիրների թիվը. Վրաստանից պատասխանում են Արսեն Թորոսյանին

Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան  պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ է հայտնել Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության հետ կապված, տեղեկացնում է վրացական Interpressnews կայքը: «Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ»,- հայտարարել է  Էզուգբայան: Լրագրողների հետ զրույցում Էզուգբայան ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների տվյալները թաքցնելու իմաստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված