25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների հանդեպ բռնությունները

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր անհանգստությունն է հայտնել Բաքվում լրագրողների հանդեպ ուժ կիրառելու կապակցությամբ: Խոսքը հունվարի 12-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ բանակում զինվորների մահվան դեմ բողոքի ցույցի ընթացքում ոստիկաններն ուժ էին կիրառել լրագրողների դեմ:  Ի թիվս մի քանի լրագրողների, Միյատովիչն իր խոսքում հատուկ շեշտել է Լրագրողների ազատության եւ անվտանգության […]

Հայ-ադրբեջանական համագործակցության կայք է բացվել /վիդեո/

Այսօր ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին ներկայացրին www.publicdialogues.info կայքը, որը հայ-ադրբեջանական համատեղ հարթակ է: Նշենք, որ կայքը գործարկվել է սեպտեմբերի 18-ից:  Կայքի ֆինանսական աջակցությունը Բրիտանիայի կառավարությանն է: Նախաձեռնողները ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնն ու Խաղաղության և Ժողովդրավարության ինստիտուտն է: Կայքում տեղ են գտնում տարբեր թեմաների շուրջ հայ և ադրբեջանցի […]

Մեքսիկական դատարանը մերժել է փրկել Հեյդար Ալիեւի արձանը

Մեքսիկայի Դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանության բողոքը` Հեյդար Ալիեւի արձանի հնարավոր ապամոնտաժումն արգելելու վերաբերյալ, գրում է “Cronica”-ն: Հուշարձանը տեղադրվել էր նախորդ ամռանը Մեխիկոյի կենտրոնական այգում: Ադրբեջանական կողմն այգու վերակառուցման համար 5 մլն դոլար էր ներդրել:  Տեղի իշխանությունների` հուշարձանը տեղադրելու որոշումը քննադատության առարկա դարձավ, հիմականում իրավապաշտպանների կողմից: Վերջերս նման քննադատությամբ հանդես եկավ նաեւ կառավարության […]

“Սեւ հունվար”. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել /վիդեո/

1990-ի հունվարի 13-20-ին Բաքվում տեղի է ունեցել հայկական բնակչության զանգվածային ջարդ: Միայն իր ազգային պատկանելիության համար տեղի 200 հազարանոց հայ համայնքը ենթարկվել է բռնության, ջարդերի եւ աքսորի Բաքվից, գրում է “Երկրամասը”: Դաժան իրադարձություններից անցել է 23 տարի:Այս ողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկորեն աղավաղվել է ճշմարտությունը 1990-ի “սեւ հունվարի” մասին: Ինչպես նաեւ փորձ է արվում պատմությունից ջնջել […]

Ադրբեջանը խեղաթյուրել է փաստերը

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները “տեղեկություն” էին տարածել, թե իբր Լիտվայի խորհդարանի Եվրոպական ակումբի եւ տեղեկատվական գրասենյակի կողմից հունվարի 10-ին կազմակերպած քննարկման ժամանակ, պատասխանելով Լիտվայում Ադրբեջանի դեսպանի հարցին՝ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պիտի լուծում գտնի միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Սույն հարցի վերաբերյալ մենք հարցում կատարեցինք Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, արդյոք նմանատիպ հայտարարություն եղել է։ Վրաստանի […]

Վրաց պատրիարքի հայտարարությունը նոր սկանդալի առի՞թ

՛՛Սա առաջին դեպքը չէ, որ քննադատություններ են լինում: Այս դեպքի մեջ պետք է տեսնել մեծ քաղաքականության կոնտեքստը, և չառանձնացնել սա նախորդ դեպքերից: Ադրբեջանի հանրապետության առաջին իսկ օրերից դա անպակաս է եղել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հայտարարությունը, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա արել էր Կովկասի մահմեդականների վարչության նախագահ […]

Բաքուն մերժում է երեք առաջարկներից երկուսը

Ադրբեջանի նախագահը իր Ամանորի ուղերձում անդրադարձել է Ղարբաղյան խնդրի կարգավորմանը: Դրանք մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: “ Ադրբեջանի ղեկավարի ամանորյա ելույթը հերթական ապացուցն է, որ համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, Բաքուն մերժում է երկուսը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Շեշտադրումը արվում է միայն մեկ սկզբունքի […]

Ադրբեջանը չի կարողացել խոչընդոտել ՄԱԿ-ի հեղինակավոր կոմիտեում Հայաստանի ընտրությունը

ԱԳՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել  ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամակցության մասին, որտեղ հպանցիկ ներկայացված էր, թե Ադրբեջանը ամիսներ շարունակ փորձել է խոչընդոտներ հարուցել այդ կառուցում Հայաստանի ընդգրլվելուն: Դիվանագիտական աղբյուներից մեզ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի առարկությունը չեզոքացնելու եւ ՄԱԿ-ի անդամների աջակցությունը ստանալուն հաջորդել է լայնածավալ դիվանագիտական աշխատանք, ինչպես Նյու-Յորքում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում գտնվող տարբեր մայրաքաղաքներում: Մի քանի […]

Սպիտակցի Հայկոն ադրբեջանցի Նասիբի հետ տարիներ առաջ է քեֆ արել. Առավոտ

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց ադրբեջանցի երգիչ Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի մասնակցության քեֆ-համերգը: Տեսանյութում Հայկոն ադրբեջանական մուղամ է երգում, Կամո Սեյրանյանն ասում է, թե Նասիբը տեղ ունի իրենց գլխներին:  Այդ քեֆին նվագած հայ երաժիշտները “Առավոտի” թղթակցին ասացին, որ քեֆը եղել է 2007թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի անտառում, Կողբի բնակիչներից մեկի ամառանոցում: Այդ ժամանակ Բագրատաշենի […]

2 տարեկան երեխան խեղդել է 11 ամսական քրոջը

Ադրբեջանի Լյանքյարանի շրջանի Շիխաքերան գյուղի բնակիչ Անար Սեյդամիր օղլու Մամեդով Հադիջի 2 տարեկան աղջիկը շղթան փաթաթել է իր 11 ամսական քրոջ պարանոցին, որը ձգվել է եւ խեղդել երեխային, հաղորդում է “APA”-ն: Գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի