25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

՛՛Կանաչ լույս՛՛ ադրբեջանական կամայականություններին

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Այսօր Երևանում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարարը: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը նախապես անվտանգության երաշխիքներ էր պահանջել, ինչը պաշտոնական երևանի կողմից բավարարվել էր:Հետաքրքիր զուգադիպության, մեկ շաբաթ առաջ Ադրբեջանում անցկացվեց Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) […]

Ադրբեջանի “սեւ ցուցակում” հայտնվածները պետք է ներողություն խնդրեն

Lenta.ru-ի փոխանցմամբ` այն արտասահմանցիները, ովքեր Ադրբեջանում “պերսոնա նոն-գրատա” են հայտարարվել ԼՂ այցելելու պատճառով, կարող են հանվել “սեւ ցուցակից”,  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւը: Նա նշել է, որ Ադրբեջան մուտք գործելու արգելքը վերացնելու համար անհրաժեշտ է, որ այդ քաղաքացիները ներողություն խնդրեն: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ “սև ցուցակում” հայտնված անձանցից մի քանիսն արդեն դիմել են՝ […]

Մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից. ՄԽ համանախագահը հանդիպեց հայ լրագրողներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջին անգամն է Հայաստանում: Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ: Համանախագահը մասնավորապես նշեց, որ շուրջ քսան տարի է անցել հրադադարի կնքումից և այս ընթացքում բոլորս ենք հասկացել, որ տևական լուծում է անհրաժեշտ, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն: ՛՛Այս կարգի լուծումն, ինչպես տեսել ենք բանակցային տարիների ընթացքում, հեշտ չէ, և […]

“Նրանք կավիրեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը”

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին /ЛДПР/, անդրադառնալով Սիրիայի հակամարտությանը, ասել է, ինքը “էթնո պոռթկում” է կանխատեսում, փոխանցում է regnum.ru-ն: Ժիրինովսկին նշել է, որ այստեղ գլխավոր խաղացող է հանդիսանում Իսրայելը` ԱՄՆ քաղաքականությունը որոշում է Իսրայելը: “Իրանի տապալումով Իսրայելը կհանգստանա, սակայն մենք կստանանք բոլոր զինյալներին, որոնց կվռնդեն Լիբանանից, Եգիպտոսից, Իրաքից… Նրանք կավիրեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, […]

“Որքան երկար Սերժ Սարգսյանը իշխանության գլուխ մնա, այդքան արագ կազատագրվեն մեր հողերը”. Ալիեւ

“Որքան երկար իշխանության գլուխ մնա Հայաստանի ներկայիս իշխանությունն ու նախագահ Սերժ Սարգսյանը, այնքան արագ մեր հողերը կազատրագրվեն, քանի որ այդ մարդը եւ իր շրջապատը Հայաստանը անդունդ է տանում: Նրանք արդեն անդունդում են”,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է regnum.ru-ն:  Ալիեւը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը քանդված է, եւ ամեն օր 80 000 հայ լքում […]

Ինչու է Ադրբեջանի փոխարտգործնախարարը գալիս Երեւան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մեմեդգուլիեւը այս շաբաթ կայցելի Երեւան, փոխանցում է ադրբեջանական haqqin.az-ը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: Նրա խոսքերով այցի նպատակը  “Արևելյան գործընկերություն” ծրագրի հերթական ոչ պաշտոնական  հանդիպմանը մասնակցելն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13 –ին Երևանում:  Հանդիպմանը նաև մասնակցելու է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:

Ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել Մոսկվայում

Interfax.ru-ի հաղորդմամբ` Մոսկվայում ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել, ով կասկածվում է մարդասպանության մեջ: Ռաֆո Գյանջինսկիին ձերբակալել են “սպեցնազի” օգնությամբ:    ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունում ասված է, որ ձերբակալվել են էթնիկ հանցախմբի ակտիվ մասնակիցներ, բոլորը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնց թվում՝ 33-ամյա  այսպես կոչված “օրենքով գողը”, որը քրեական աշխարհում ճանաչված է որպես Ռաֆո Գյանջինսկի: “Փորձելով խուսափել քրեական […]

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Բաքվում հայտարարել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ժամանակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմ Ուորլիքը, ով գտնվում է Բաքվում, մտադիր է ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ: “Հակամարտությունը ձգվում է արդեն 21 տարի, եւ այսօր եկել է տանջանքներին եւ ատելությանը վերջ դնելու ժամանակը: Եկել է ժամանակը, որպեսզի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը համատեղ աշխատեն Հելսինկյան սկզբունքների հիման վրա երկարաժամկետ խաղաղության հասնելու համար”,- […]

Պետք է փոխզիջում գտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում. Օբամայի ուղերձը Ալիեւին

Եկել է ժամանակը նոր ջանքեր գործադրել, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆիլկտում խաղաղություն հաստատվի` փոխզիջումների հիմքով, ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում, փոխանցում է РИАНовости-ն: Նամակը Ալիեւին հանձնել է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը: “Հուսով եմ, որ Ուորլիկի հարուստ դիվանագիտական փորձը եւ ձեր կառավարության առաջ գնալու ցանկությունը նոր խթան կհանդիսանան […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 8-ին ճանաչողական այցով ժամանել է Բաքու: Եռօրյա այցի ընթացքում Ուորլիքը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` սեպտեմբերի 10-ին Ուորլիկը հանդիպումներից հետո մամուլի ասուլիս կհրավիրի: Սա համանախագահի պաշտոնում նրա նշանակումից հետո առաջին այցն է տարածաշրջան։ Նախատեսվում է ամերիկացի համանախագահի այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված